Լորդ Դարզի. Ես առաջին հայն եմ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և սարսափած եմ, որ Բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լորդ Դարզի. Ես առաջին հայն եմ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և  սարսափած եմ, որ Բրիտանական կառավարությունը  հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Այս ուրբաթ իմ հարազատների հետ ոգեկոչելու եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է հիշենք միլիոնավոր մարդկանց, որոնց սպանել են, այդ թվում իմ ընտանիքի անդամներին, նաև տատիկիս, որին ճակատագրի բերումով հաջողվել է փախչել:
  • Որպես առաջին հայը բրիտանական խորհրդարանում, ես սարսափած եմ, որ Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիային չվիրավորելու համար ժխտում են Հայոց Ցեղասպանությունը: Պատմաբանների մեծ մասն ընդունում է, որ ավելի քան 1.5 միլիոն հայ է կոտորվել բռնության ալիքի ժամանակ, որն ուղեկցվել է Օսմանյան կայսրության անկումով:
  • Իմ մեծ պապը և նրա որդիները 1915 թվականին մահապատժի են ենթարկվել Օսմանյան կայսրության կառավարական ուժերի կողմից: Դուստրը՝ իմ տատիկը, որ այն ժամանակ դեռահաս էր, փախել է մեռած ձևանալով: Մոր հետ մի քանի շաբաթում Էրզրումից՝ արևելյան Թուրքիայից, որտեղ նրա ընտանիքն է ապրել, ոտաբոբիկ քայլելով սոված ու անփող հասել են Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաք:
  • Ցավոք, իմ տատիկը երիտասարդ է մահացել և ես նրան չեմ ճանաչել, բայց ընտանիքով ու ընկերներով հավաքվում ենք հիշելու պատմությունները: Մեզ մշտապես հիշեցրել են ցեղասպանության մասին, ինչի պատճառով հայտնվեցինք Բաղդադում, որտեղ մեզ ասացին, որ որպես քրիստոնյաներ, մենք փոքրամասնություն ենք:
  • Մենք երբեք չպետք է մոռանանք անցյալը: Ցեղասպանությունը գլոբալ խնդիր է: Մենք այն տեսել ենք Ռուանդայում ու Դարֆուրում, վերջերս էլ ականատես ենք լինում քրիստոնյա համայնքների նկատմամբ Իսլամական պետության գործողություններին Սիրիայում և Հյուսիսային Իրաքում: Դա է պատճառը, որ ես հաճույքով միացա Ռուբեն Վարդանյանին ու Նուբար Աֆեյանին, որոնք անցյալ ամիս Նյու Յորքում Ջորջ Քլունիի և նրա կնոջ` Ամալի հետ մեկնարկեցին «100 կյանք» նախաձեռնությունը:
  • Եթե ​​աշխարհը դրանց արդյունավետ դիմակայի, կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու աշխարհում տեղի ունեցող մյուս ողբերգությունները: Միայն դրանից հետո մենք կկարողանանք առաջ շարժվել:

Ուշադրությանն արժանի

Այս ուրբաթ իմ հարազատների հետ ոգեկոչելու եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է հիշենք միլիոնավոր մարդկանց, որոնց սպանել են, այդ թվում իմ ընտանիքի անդամներին, նաև տատիկիս, որին ճակատագրի բերումով հաջողվել  է փախչել:

Բայց հայրենակիցներիս և ինձ համար շատ ցավալի է, որ բրիտանական կառավարությունը դեռ հրաժարվում է ճանաչել այն, ինչ Հռոմի Պապը վերջերս հիշեցրեց աշխարհին՝ դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր (թեև մյուսները պնդում են, որ այդ մռայլ անվանումը հարմար է 1904-1909-ին  գերմանացիների իրականացրած  Նամիբիայի բնիկ ժողովուրդների զանգվածային սպանությանը):

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասաց, որ մենք պարտավոր ենք հարգել զոհվածների հիշատակը, քանի որ, հիշողության կորստի դեպքում, վերքերը թարախակալում են»: Հայոց Ցեղասպանության կոլեկտիվ լռությունը, փաստորեն, թույլ է տվել Հիտլերին հետագայում սկսել հրեաների բնաջնջումը: Որպես առաջին հայը  բրիտանական խորհրդարանում, ես սարսափած եմ, որ Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիային չվիրավորելու համար ժխտում են Հայոց Ցեղասպանությունը: Պատմաբանների մեծ մասն ընդունում է, որ ավելի քան 1.5 միլիոն հայ է կոտորվել բռնության ալիքի ժամանակ, որն ուղեկցվել է Օսմանյան կայսրության անկումով:

Ամբողջ աշխարհում առնվազն 20 երկրներում պաշտոնապես կոտորածը ճանաչել են  որպես ցեղասպանություն, նրանց թվում է Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Եվրոպական խորհրդարանը:

Իմ մեծ պապը և նրա որդիները 1915 թվականին մահապատժի են ենթարկվել Օսմանյան կայսրության կառավարական ուժերի կողմից:  Դուստրը՝ իմ տատիկը, որ այն ժամանակ  դեռահաս էր, փախել է մեռած ձևանալով:

Մոր հետ մի քանի շաբաթում Էրզրումից՝ արևելյան Թուրքիայից, որտեղ նրա ընտանիքն է ապրել, ոտաբոբիկ քայլելով սոված ու անփող հասել են Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաք:

Հայրս ծնվել է Մոսուլում է 1930 թվականին: Այնուհետև տեղափոխվել է Բաղդադ, որտեղ հանդիպել է մորս: Քույրս և ես ծնվել ու մեծացել ենք Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ:

Չնայած Հայաստանում չէի եղել, բայց մեծանում էի որպես հայ: Ներկա էինք լինում հայկական պատարագին, երգում էի երգչախմբում ու հայերեն սովորում: Ես տանը հայերեն եմ խոսել և այսօր էլ խոսում եմ ծնողներիս ու քրոջս հետ: Ամեն տարի ցեղասպանության տարելիցը նշում ենք եկեղեցում աղոթելով:  Ցավոք, իմ տատիկը երիտասարդ է մահացել և ես նրան չեմ ճանաչել, բայց ընտանիքով ու ընկերներով հավաքվում ենք հիշելու պատմությունները: Մեզ մշտապես հիշեցրել են ցեղասպանության մասին, ինչի պատճառով հայտնվեցինք Բաղդադում, որտեղ մեզ ասացին, որ  որպես քրիստոնյաներ, մենք փոքրամասնություն ենք:

Մեր զգացումները Թուրքիայի նկատմամբ նույնն են, ինչ բրիտանացիներինը Գերմանիայի նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դա այն վայրը չէ, որը մենք կընտրենք արձակուրդն անցկացնելու համար: Բայց ես մինչև հիմա տեղեկանում եմ, թե ինչքան շատ թուրքեր են հայ կյանքեր փրկել:

Մեր ընտանիքում առաջնայինը եղել է կրթությունը: Դա է փախստականների փախուստի միջոցը: Մենք բարգավաճում էինք Իրաքում, սակայն պարզ էր, որ պետք է հեռանայինք: Ծոցի առաջին պատերազմի վտանգը զգալի էր և ես հիշում եմ հորս, որ ասաց. «Երեխաներ, պետք է հեռանալ այստեղից»:

Հայրս կրթվել էր ճիզվիտների մոտ և երբ քննարկում էինք, թե որտեղ եմ շարունակելու ուսումս, Իռլանդիան էր բնական ընտրությունը: Այնտեղ բժշկություն եմ սովորել վիրաբույժների թագավորական քոլեջում, ասպիրանտուրան սովորել եմ  Դուբլինի Երրորդութուն քոլեջում մինչև 1990-ին Լոնդոն տեղափոխվելը, որտեղ սկսել եմ աշխատել նվազագույն ինվազիվ վիրահատության նոր տեխնիկայի զարգացման վրա, որպես Աշխատանքի առողջապահության նախարար օգնել եմ բարելավել առողջապահության համակարգը:

Իսկ վերջին 15 տարիների ընթացքում ես մի շարք գործուղումներ եմ կատարել Երևան, Հայաստանի մայրաքաղաք, այնտեղ վերապատրաստել հայ բժիշկների, ապահովել բժշկական սարքավորումներով, հայ բժիշկներ եմ բերել Բրիտանիա` ծանոթանացնելու արևմտյան առողջապահական համակարգի հետ: Հայաստանի սարսափելի պատմության հետևանքով այստեղ գրանցված է աշխարհում կյանքի ամենացածր տևողությունը:

Մենք երբեք չպետք է մոռանանք անցյալը: Ցեղասպանությունը գլոբալ խնդիր է: Մենք այն տեսել ենք Ռուանդայում ու Դարֆուրում, վերջերս էլ ականատես ենք լինում քրիստոնյա համայնքների նկատմամբ Իսլամական պետության գործողություններին Սիրիայում և Հյուսիսային Իրաքում: Դա է պատճառը, որ ես հաճույքով միացա Ռուբեն Վարդանյանին ու Նուբար Աֆեյանին, որոնք անցյալ ամիս Նյու Յորքում Ջորջ Քլունիի և նրա կնոջ` Ամալի հետ մեկնարկեցին «100 կյանք» նախաձեռնությունը, որի նպատակն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը և բարձրացնել այսօր ամբողջ աշխարհում շարունակվող սպանությունների մասին իրազեկվածության աստիճանը:

Բայց մենք չպետք է չափից ավելի մնանք անցյալում: Մենք պետք է կարողանանք հաղթահարել անցյալ դարի վիշտը: Հայաստանը, այդ թվում և սփյուռքը, հարուստ է տաղանդներով, բայց տարածաշրջանը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Եթե ​​աշխարհը դրանց արդյունավետ դիմակայի, կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու աշխարհում տեղի ունեցող մյուս ողբերգությունները: Միայն դրանից հետո մենք կկարողանանք առաջ շարժվել:

Լորդ Դարզին վիրաբույժ է, Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Գլոբալ Առողջապահական Նորարարության ինստիտուտի տնօրեն: 2007-2009-ին եղել է Աշխատանքի առողջապահության նախարար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment