Երևանում սկսվել է նախկին նախագահի գործով երկար սպասված դատավարությունը

Երևանում սկսվել է նախկին նախագահի գործով երկար սպասված դատավարությունը

Հոդվածի առանցքում

  • Քոչարյանի հետ դատարանում էին մի քանի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նույնպես մեղադրվել են նույն գործով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյան և ցույցերի ժամանակ Երևանի ռազմական կայազորի պետ Յուրի Խաչատուրովը: Բայց ամբողջ ուշադրությունը Քոչարյանի կողմ էր, որը դատարանում հայտնվեց հանգիստ, առանց փողկապի կապույտ կոստյումով և երբեմն ժպտալով դատարանի դահլիճում գտնվող մարդկանց:

Ուշադրությանն արժանի

 

Սկսվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկար սպասված դատավարությունը` 2008-ին բողոքի ցույցերը բռնի ցրելու գործում նրա դերի մասով և դատարանում ցուցմունք են տվել ինչպես Քոչարյանը, այնպես էլ զոհերի հարազատները:

Դատական նիստերի փակ դահլիճում դատավարությանը հետևում են տասնյակ մարդիկ և ոստիկանության 20 աշխատակից: Քոչարյանը նստեց առաջին շարքում՝ մի քանի քայլ հեռու այն մարդկանցից, որոնք նրան մեղադրում են իրենց սիրելիների մահվան մեջ:

Զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանը, իր ցուցմունքում ուղղակիորեն դիմել է Քոչարյանին՝ հարցնելով, թե ինչու պատշաճ քննություն չի կատարվել դեպքերի առնչությամբ և ինչու ոչ ոք չի ձերբակալվել: «Դուք տղամարդ եք, գնացեք և պատիժ կրեք», – ասաց Քլոյանը նախկին նախագահին: Հանդիսատեսը, որը բաժանված էր Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների, պոռթկաց՝ մեղադրական և աջակցող վանկարկումներով:

Քոչարյանն, իր հերթին, սեպտեմբերի 12-ի ամբողջ գործընթացն անվանեց քաղաքականացված վենդետա:

«Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է: Մի օր այս մասին կգրվի դպրոցական գրքերում, և ես կասկած չունեմ, թե ով է լինելու հակահերոսը», – ասաց նա դատավորին:

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենամութ ժամանակաշրջանից են: Ցուցարարները հավաքվել են Երևանում բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ, որոնք կարծում էին, թե կեղծել են Քոչարյանը և նրա դաշնակից Սերժ Սարգսյանը, որը նախագահ էր ընտրվել: Ոստիկաններն ու զորքը բռնի կերպով ցրեցին բողոքի ցույցը. սպանվեց երկու ոստիկան և ութ ցուցարար:

Բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, այն ժամանակ լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչը, որը գրեթե երկու տարով բանտարկվեց: Բայց երբ Փաշինյանն անցած տարի բողոքի ցույցեր կազմակերպեց, որոնք տապալեցին Սարգսյանի կառավարությունը, և նրան դարձրին վարչապետ, նա առաջնահերթություն սահմանեց հանցագործներին պատժելը:

Քոչարյանի հետ դատարանում էին մի քանի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նույնպես մեղադրվել են նույն գործով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյան և ցույցերի ժամանակ Երևանի ռազմական կայազորի պետ Յուրի Խաչատուրովը:

Բայց ամբողջ ուշադրությունը Քոչարյանի կողմ էր, որը դատարանում հայտնվեց հանգիստ, առանց փողկապի կապույտ կոստյումով և երբեմն ժպտալով դատարանի դահլիճում գտնվող մարդկանց:

Դատավարության առաջին օրը գործողությունների մեծ մասը դատավարական բնույթ էր կրում և վերաբերում էր Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը, քանի որ, որպես պետության ղեկավար, նա ուներ անձեռնմխելիություն: Դատավորն ասաց, որ այդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացվելու է սեպտեմբերի 17-ին:

Քոչարյանի դեմ գործը հիմք հանդիսացավ Փաշինյանի և դատական համակարգի միջև պայքարի համար: Դատական համակարգը կազմված է նախկին ռեժիմից ժառանգված դատավորներով, և գործող իշխանությունները կարծում են, որ նրանք հավատարիմ են նախկիններին:

Նախկին նախագահը առաջին անգամ ձերբակալվել է 2018-ի հուլիսին, երբ Ռուսաստանից վերադարձավ, որպեսզի հարցաքննվի 2008-ի մարտյան իրադարձությունների նոր կառավարության քննության շրջանակում: Նա այդ օրվանից երեք անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել:

 

Երբ դատարանը մայիսին Քոչարյանին ազատ արձակեց, Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքել և շրջափակել դատարանի շենքերի մուտքերը: Շատերի վարչապետին մեղադրեցին նույն տեսակի քաղաքական միջամտության մեջ, որի համար նա մեղադրում է իր նախորդներին:

Հաջորդ ամիս վերաքննիչ դատարանը որոշեց կրկին ձերբակալել նրան: ՍԴ-ն՝ երկրի բարձրագույն դատական մարմինը, հայտարարեց, որ կքննի Քոչարյանի իրավաբանական թիմի հայցը, թե արդյոք նրա դեմ առաջադրված մեղադրանքը սահմանադրական է: Սեպտեմբերի 4-ին այդ դատարանը որոշում կայացրեց, որ Քոչարյանի ձերբակալությունը հակասահմանադրական է, բայց նա մնաց բանտում:

Ռուսաստանում պարբերաբար ազդարարել է, որ համաձայն չէ այս գործընթացին: Անցած ամառ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Քոչարյանի դեմ հարուցված դատավարությունները «մեզ չի կարող անհանգստացնել»: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ ակնհայտորեն ջերմ, հրապարակային շնորհավորանքներ է հղել իր նախկին գործընկերոջը: Վերջինը՝ երկու շաբաթ առաջ:

Դատարանի դահլիճից դուրս տեսարանը քաոսային էր, քանի որ բարձրախողներով ավելի շատ կողմնակիցներ և հակառակորդներ էին հավաքվել:

«Ես այդ մասնակցել եմ այդ իրադարձություններին և ոստիկանությունում դաժանորեն ծեծի եմ ենթարկվել», – ասաց Արուս Հովհաննիսյանը:

Մեկ ուրիշը՝ Հենրիկ Հարթանյանը, կարծում է, որ դատարանները կողմնակալ են. «Սա արդեն շատ երկար է շարունակվում է: Ես չեմ կարող խոսել իմ ակնկալիքների մասին, քանի որ ոչ ոք չի վստահում դատարաններին»:

Քոչարյանների կողմնակիցներն ունեին «ազատություն» գրությամբ պաստառներ: «Մենք ուզում ենք արդարություն Քոչարյանի համար: Մեղադրանքներից ոչ մեկը որևէ հիմք չունի: Եթե նրանք ապացույցներ ունենային, ապա նա վաղուց բանտում կլիներ», – ասաց Միքայել Աղաջանյանը, ով վստահ է, որ նախկին նախագահն ազատ կարձակվի:

Դատական լսումից հետո երկու կողմերի միջև բախում եղավ: Ականատեսներն ասում էին, որ Քոչարյանի որոշ աջակիցներ հարձակվել են նրա հակառակորդների վրա: Մի քանիսը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment