Լիտվայի «դարի դատավարությունը» ներառում է խորհրդային առաջնորդ Գորբաչովին
Հոդվածի առանցքում
- Խորհրդային ղեկավարությունը, նախագահ Միխայիլ Գորբաչովի ղեկավարությամբ, փորձում էր ճնշում գործադրել Լիտվայի վրա տարբեր տնտեսական եւ քաղաքական միջոցներով: Երբ այն չկարողացավ տապալել դեպի անկախություն ընթացքը, զինվորները Վիլնյուսի հյուսիսում լքեցին իրենց զորանոցները եւ սկսեցին զբաղեցնել պետական շենքեր: Երբ փորձում էին գրավել մայրաքաղաքի հեռուստաաշտարակը, բազմությունը արգելափակեց ճանապարհը: Զինվորները կրակ բացեցին: 14 մարդ սպանվեց, եղան հարյուրավոր վիրավորներ:
Ուշադրությանն արժանի
Նախատեսվում է, որ Վիլնյուսի դատարանը նախկին խորհրդային պաշտոնյաներին կդատապարտի մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Գործը նոր քննարկման առիթ է դարձել ԽՍՀՄ-ի վերջին օրերի շուրջ բանավեճում եւ վերականգնել է Լիտվայի եւ Ռուսաստանի միջեւ գաղափարական հակադրումը:
«Ես աղոթում էի. «Աստված, եթե ես պետք է մահանամ, ապա խնդրում եմ, թող դա արագ լինի, ընդամենը մեկ գնդակ»: 79-ամյա Իրինջուս Սաբութիսը հիշում է այդ գիշերը: Նա Վիլնյուսի հեռուստատեսության աշտարակի մոտ էր 1991 թ. հունվարի 12-ի երեկոյան, իսկ նրա եղբայրը գնացել էր Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի մոտ, որը քաղաքի կենտրոնում է:
Մոտ հազարավոր այլ լիտվացիներ Սաբութիսի ընտանիքի նման եկել էին պաշտպանելու իրենց երկիրը խորհրդային զորքերի հարձակումից, որն իր գագաթնակետին էր հասել 1990 թ. մարտի 11-ին: Այդ օրը Լիտվան 15 խորհրդային հանրապետություններից առաջինն էր, որը հռչակեց իր անկախության վերականգնման մասին, որը 50 տարի առաջ դադարեցվել էր, երբ ԽՍՀՄ-ը գրավեց Բալթյան երկրները: Խորհրդային ղեկավարությունը, նախագահ Միխայիլ Գորբաչովի ղեկավարությամբ, փորձում էր ճնշում գործադրել Լիտվայի վրա տարբեր տնտեսական եւ քաղաքական միջոցներով: Երբ այն չկարողացավ տապալել դեպի անկախություն ընթացքը, զինվորները Վիլնյուսի հյուսիսում լքեցին իրենց զորանոցները եւ սկսեցին զբաղեցնել պետական շենքեր: Երբ փորձում էին գրավել մայրաքաղաքի հեռուստաաշտարակը, բազմությունը արգելափակեց ճանապարհը: Զինվորները կրակ բացեցին: 14 մարդ սպանվեց, եղան հարյուրավոր վիրավորներ:
«Վիրավորներն ավելի շատ էին», – հիշում է Իրինեջուս Սաբութիսը»: Ընդ որում, զորքերը արցունքաբեր գազ էին օգտագործում՝ մարդկանց ցրելու համար: Մենք բախվեցինք նրանց: Դա իրոք հաջողություն է, որ նրանց հրամանատարները չկարգադրեցին գրավել Սեյմը, հակառակ դեպքում այնտեղ իրական արյունահեղություն կլիներ»:
28 տարի առաջ Վիլնյուսի փողոցներ դուրս եկած Սաբութիսը եւ մյուսները անհամբեր սպասում էին չորեքշաբթի օրվան, երբ Լիտվայի մայրաքաղաքի մարզային դատարանը որոշում կայացրեց «դարի դատավարություն» գործի մասին: Դատարանը քննում է հունվարի 13-ի իրադարձությունները 2016 թվականի սկզբից: Դատախազությունը 67 մարդուն մեղադրել է մարդկության դեմ կատարված հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների մեջ:
Գորբաչովը պատասխանեց
Ամբաստանյալների մեծ մասը բացակայում է դատական նիստից, այդ թվում, նախկին խորհրդային պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, որը 95 տարեկան է եւ ապրում է Մոսկվայում: Դատախազները նրա եւ մի քանի այլ բանակային սպաների համար ցմահ ազատազրկում են պահանջում: Միխայիլ Գորբաչովը, ով սպանությունների ժամանակ ԽՍՀՄ նախագահն էր, նույնպես կարող է համարվել մեղադրյալ:
Դատախազները ձգտում են պարզել, թե արդյոք կան պաշտոնական հրահանգներ Վիլնյուսում զինված ուժերի օգտագործման մասին, եւ եթե այդպիսիք կան, ում կողմից է եկել հրահանգը: Նրանք պնդում են, որ Խորհրդային Միության նախագահը պետք է կոչ աներ դադարեցել Վիլնյուսի բռնությունները:
Միխայիլ Գոլովատովը, ով 1991 թ. ԿԳԲ անվտանգության հատուկ ուժերի հրամանատարն էր եւ ևս բացակայում է դատական գործընթացի նիստերից, փաստում է իր փաստաբանի միջոցով, որ Միխայիլ Գորբաչովը գիտեր ամեն ինչ եւ համաձայնվել էր հատուկ ուժերի ուղարկմանը Վիլնյուս:
Գորբաչովը դատարանում որպես վկա է կոչվել, բայց նա չի պատասխանել գրությանը: Նա DW- ին ասել է, որ «երբեք չի հանձնարարել կամ կարգադրել Վիլնյուսում բանակային ստորաբաժանումների օգտագործումը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ