Ռուսաստանի ներխուժման դեպքում ձեր գործը սովորականից վատ կատարեք. Լիտվան` իր քաղաքացիներին
Հոդվածի առանցքում
- Ուրբաթ օրը անջատողականները հայտարարեցին, որ իրենք վերջապես վերահսկողություն են հաստատել երբեմնի փայլուն օդանավակայանի վրա և հաղթանակ են տարել ուկրաինական զորքերի մի խմբի նկատմամբ, որոնք կենդանի մնալու իրենց հոյակապ ունակությունների համար հայտնի են որպես «կիբորգներ»:
- Տեսականորեն սեպտեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը մնում է, սակայն շարունակվող մարտական գործողությունները վաղուց ցույց են տվել, որ դա ձևական է: Այնպես որ, պետք է անակնկալ չլինի այն, որ այս պատերազմը Ռուսաստանի մի շարք հարևաններին կանգնեցրել է հարցի առաջ, թե ինչպես վարվեն, եթե Մոսկվայի կողմից հովանավորվող անջատողականներ հայտնվեն իրենց երկրներում:
- Այս շաբաթ Լիտվան ցուցադրել է իր, կարելի է ասել, կրեատիվ ծրագիրը: Լիտվայի պաշտպանության նախարարությունը ցուցումների ձեռնարկ է տարածել, որտեղ խորհուրդներ է տալիս իր քաղաքացիներին, թե ինչպես իրենց պահեն, եթե ռուսական տանկերը հատեն իրենց սահմանը:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինական զորքերի և անջատողականների միջև մղվող դաժան մարտերի արդյունքում Դոնեցկի միջազգային օդանավակայանը դարձել է Արևելյան Ուկրաինայում ընթացող ստվերային պատերազմի հետ-ապոկալիպտիկ միկրոտիեզերք: Ուրբաթ օրը անջատողականները հայտարարեցին, որ իրենք վերջապես վերահսկողություն են հաստատել երբեմնի փայլուն օդանավակայանի վրա և հաղթանակ են տարել ուկրաինական զորքերի մի խմբի նկատմամբ, որոնք կենդանի մնալու իրենց հոյակապ ունակությունների համար հայտնի են որպես «կիբորգներ»:
Անջատողականները նախկինում ևս պնդել են օդանավակայանի վրա իրենց վերահսկողության հաստատումը, և չի բացառվում, որ այս վերջին հայտարարությունը հնարավոր է անջատողականների կեղծ պրոպագանայի մասն է կազմում:
Օդանավակայանի շոուի վիդեոկադրերը շարունակվում են, սակայն հայտարարության մեջ անջատողականները պնդում էին, որ հաղթել են ուկրաինական զորքերին: Ուկրաինական զինուժը, սակայն, ասել է New York Times-ին, որ իրենց զինվորները առաջվա նման պաշտպանում են օդանավակայանը:
Տեսականորեն սեպտեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը մնում է, սակայն շարունակվող մարտական գործողությունները վաղուց ցույց են տվել, որ դա ձևական է: Այնպես որ, պետք է անակնկալ չլինի այն, որ այս պատերազմը Ռուսաստանի մի շարք հարևաններին կանգնեցրել է հարցի առաջ, թե ինչպես վարվեն, եթե Մոսկվայի կողմից հովանավորվող անջատողականներ հայտնվեն իրենց երկրներում:
Այս շաբաթ Լիտվան ցուցադրել է իր, կարելի է ասել, կրեատիվ ծրագիրը: Լիտվայի պաշտպանության նախարարությունը ցուցումների ձեռնարկ է տարածել, որտեղ խորհուրդներ է տալիս իր քաղաքացիներին, թե ինչպես իրենց պահեն, եթե ռուսական տանկերը հատեն իրենց սահմանը:
«Զգոն մնացե՛ք, մի՛ խառնվեք և մի՛ կորցրեք առողջ բանականությունը»,-իր ընթերցողներին խորհուրդ է տալիս ձեռնարկը: «Ձեր պատուհանից դուրս կրակոցները դեռևս աշխարհի վերջը չեն»:
Ըստ Reuters-ի, այդ ձեռնարկը քաղաքացիական դիմադրության ցածր մակարդակի ուղեցույց է: Այն լիտվացիներին կոչ է անում մասնակցել ցույցերին ու գործադուլներին: Այն նաև կոչ է անում աշխատողներին՝ մասնակցել, այսպես կոչված, պասիվ նենգադուլի և ռուսների համար կյանքը դժվարացնել՝ «ձեր գործը սովորականից վատ անելով»:
«Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները, որոնք երկուսն էլ կորցրել են իրենց տարածքի մի մասը, մեզ ցույց է տալիս, որ մենք չենք կարող բացառել նմանատիպ իրադրություն մեզ մոտ, և մենք պետք է պատրաստ լինենք»,- Reuters-ին հայտնել է պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը:
Իրականում, Արևելյան Ուկրաինայում շարունակվող մարտերը ոգեշնչել են հազարավոր կամավորների զենք վերցնել և այդ առավել լայնամասշտաբ ապստամբության վտանգը կարող է ետ պահել Ռուսաստանին՝ ավելի մեծ ռազմական արշավից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի անգամ պարծեցել է, որ նա կարող է վերցնել Կիևը երկու շաբաթում, սակայն ներխուժումը կարող է խթան լինել կիևամետ կամավորների աճի համար:
Տպագրելով այդ ձեռնարկը՝ Վիլնյուսը հստակ ազդակ է ուղարկել Մոսկվային. եթե ռուսական զորքերը գան, մեր քաղաքացիները ձեռքները ծալած չեն նստի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ