Life & Style . Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուսեթը մտադիր են Հայաստանի մանկատնից տղա որդեգրել
Հոդվածի առանցքում
- Աղբյուրը նշում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նրանք պատրաստվում են կրկին մեկնել Հայաստան: Քիմը մտադիր է փոքրիկ տղա որդեգրել Հայաստանից, որը կհիշեցնի իր հոր մասին. նա քաղցկեղի դեմ կարճատև պայքարից հետո 2003թ-ին մահացել էր:
Ուշադրությանն արժանի
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը պատրաստվում են մեծացնել իրենց ընտանիքը: Բայց, այս անգամ, փոխանորդ մոր օգնությանը չեն դիմի, ինչպես արեցին իրենց դստեր՝ Չիկագոյի դեպքում: Փոխարենը՝ նրանք պատրաստվում են Հայաստանից երեխա որդեգրել:
Life & Style Magazine-ի հաղորդմամբ՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը քննարկել են Հայաստանյան մանկատներից մեկից երեխա որդեգրելու հարցը: Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքը Հայաստանից է:
Աղբյուրը նշում է, որ Քիմը ցանկանում է փոքրիկ տղա որդեգրել Հայաստանից, որը կհիշեցնի իր հոր մասին. նա քաղցկեղի դեմ կարճատև պայքարից հետո 2003թ-ին մահացել էր:
«Նրանք կապի մեջ են եղել Հայաստանում այն մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ և առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստվում են կրկին մեկնել Հայաստան»:
Ռոբերտը հայկական ընտանիքից էր, և սա բնական բան է: Քիմն իր հորը շատ էր սիրում ու հիմա ցանկանում է, որ փոքրիկ տղան հոր մասին հիշեցնի:
Քիմի երկրպագուները գիտեն, Քիմն ու Քանյեն իրենց ընտանիքի ընդլայնման մասին խոսակցությունների համար միշտ բաց են: Քիմը միշտ ասում է, որ չորից ավել երեխա չի ցանկանում ունենալ, մինչդեռ Քանյեն պնդում է, որ իր կնոջ հետ կցանկանար 7 երեխա ունենալ:
Ավելի վաղ Քիմն ասել էր, որ կցանկանար ևս մեկ երեխա ունենալ, բայց վստահ չէ՝ որ կարող է չորսից ավելի երեխա ունենալ, առավել ևս, որ կարիերան իր համար կարևոր է:
«Ես իսկապես քիչ ժամանակ ունեմ, կարծում եմ՝ բոլոր զույգերի դեպքում կարևոր է, որ մայրիկը նույնքան ժամանակ կարողանա հատկացնել ամուսնուն, որքան երեխաներին է հատկացնում», – ասել է Քիմը հարցազրույցներից մեկի ժամանակ:
Յովերի Մուսեվենին զույգից հետաքրքրվել է իրենց երեխաների մասին, Ուեսթը նախագահին ասել է, որ առայժմ երեք երեխա ունեն՝ ընդգծելով, որ կցանկանար յոթն ունենալ: Քիմն էլ հավելել է, որ յոթը չէր ցանկանա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: