Ցանկանու՞մ եք լինել երջանիկ. Փոխեք երթեւեկության ուղին կամ  վերաբերմունքը

Հոդվածի առանցքում

  • Մասնագետները կարծում են, որ ճանապարհի երկարությունը կապված է ժամանակի ճնշման զգացողության հետ:
  • Մարդկանց մոտ, ովքեր շատ ժամանակ են ծախսում ճանապարհի վրա, սթրեսային վիճակն ավելի բարձր է, քանի որ նրանք մշտապես շտապողականության մեջ են:
  • Խիստ աշխատանքային ժամեր եւ ցածր եկամուտներ ունեցող մարդիկ առավել դյուրազգաց են երկար երթեւեկության հանդեպ։
  • Ուսումնասիրությունից պարզվել է, որ երկար երթևեկող մարդիկ սիրտանոթային եւ նյութափոխանակության խնդիրներ ունեն։

Ուշադրությանն արժանի

Գրեթե բոլորը ինչ-որ ժամանակ ստիպված են լինում կայացնել այս որոշումը: Ընդունել աշխատանքը, որն ավելի բարձր է վճարվում, բայց պահանջում է երկար ճանապարհ գնալ, թե մնալ նախկին աշխատանքին: Հեշտ է գայթակղվել շահութաբեր առաջարկով, որը դառնալու է հաջողության ու երջանկության բանալին: Բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ  երկար երթեւեկելու հասցրած վնասն ավելի մեծ է շատ գումար վաստակելու առավելություններից:

Երկար երթեւեկության ու կյանքից  գոհ լինելու միջեւ կապը

Կանադայի Վատերլո համալսարանում կատարված  նոր ուսումնասիրությունը բացահայտել է ուղղակի կապը երթեւեկության վրա ծախսած ժամանակի եւ բարեկեցության միջեւ: Արդյունքներից, որոնք հրատարակվել են World Leisure Journal ում եզրակացնում են, որ աշխատանքի գնալու համար երկար ճանապարհ անցնող մարդկանց մոտ կյանքից գոհ լինելն ամենացածր մակարդակի վրա է:

Հեղինակները հայտնում են, որ ճանապարհի երկարությունը կապված է ժամանակի ճնշման զգացողության հետ: Մարդկանց մոտ, ովքեր շատ ժամանակ են ծախսում ճանապարհի վրա,  սթրեսային վիճակն ավելի բարձր է, քանի որ նրանք մշտապես շտապողականության մեջ են:

Նրանցից շատերը իրենց ժամանակն անցկացնելով ճանապարհներին՝ անընդհատան անհանգստանում են, որ չեն հասցնում  բոլոր միջոցառումներին:

Երթեւեկության գերծանրաբեռնվածությունը ուղեւորների մոտ սթրեսի աճի պատճառներից գլխավորն է: Զարմանալի է, որ ֆիզիկական հանգստի պակասը զբաղեցրել է երկրորդ տեղը: Ուղեւորները, ովքեր ֆիզիկական ակտիվության համար դեռ ժամանակ ունեն, գնում են մարզասրահ կամ քայլում են, կարողանում են պայքարել երկար երթեւեկության որոշ բացասական հետեւանքների դեմ:

Խիստ աշխատանքային ժամեր եւ ցածր եկամուտներ ունեցող մարդիկ առավել դյուրազգաց են երկար երթեւեկության հանդեպ, հետևաբար նրանց մոտ ցածր է կյանքից գոհ լինելու մակարդակը: Կանայք եւ գործընկեր ունեցող անհատներն ավելի մեծ սթրես են տանում, որը պայմանավորված է ընտանիքից հեռու լինելու հետ:

Ֆիզիկական եւ մտավոր առողջության հետ կապված խնդիրներ

Երթեւեկության վրա ծախսած ժամանակն ազդում է նաեւ ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա: Ըստ 2012թ. American Journal of Preventative Medicine (ամերիկյան կանխարգելիչ բժշկության ամսագրում) հրատարակված ուսումնասիրության՝ երկար երթևեկող մարդիկ  սիրտանոթային եւ նյութափոխանակության խնդիրներ ունեն:

Որքան շատ ժամանակ են մարդիկ անցկացնում մեքենայի մեջ, այնքան մեծ է ավելորդ քաշ հավաքելու ու արյան բարձր ճնշում ունենալու հավանականությունը, քանի որ նրանք քիչ ժամանակ են ծախսում վարժությունների վրա:

2011թ. Շվեդիայում անցկացվել է ուսումնասիրություն, որի ժամանակ ստացել են նմանատիպ արդյունքներ: Բացի այդ, այս ուսումնասիրությունը երկար երթևեկությունը կապում է էներգիայի նվազման, սթրեսի աճի եւ հիվանդության պատճառով հաճախակի աշխատանքից բացակայելու հետ: Արդյունքները նույնն էին, անկախ նրանից, մարդիկ իրենք են մեքենան վարում, թե օգտվում են հանրային փոխադրամիջոցից աշխատանքի հասնելու համար:

Նվազում է  հասարակական գործունեությունը

Մեկ օրում շատ ժամանակ ծախսելով երթևեկության վրա, մարդիկ հաճախ հրաժարվում են մի շարք հասարակական գործունեությունից: American Journal of Preventative Medicine –ում 2008-ին հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ մարդիկ, ովքեր երկար են երթևեկում, ավելի քիչ ժամանակ են ծախսում իրենց ընկերների հետ:

Երկար ժամանակով տանից հեռու լինելու դեպքում մեծ է հավանականությունը, որ  բաց կթողնեք մանկական դպրոցական գործունեությունը եւ չեք ճաշի ընկերների ու ընտանիքի հետ:

Չափահասները ամեն օր 90 կամ ավելի րոպե երթևեկելով նվազագույն սոցիալական պարտավորություններ են ստանձնում: Ընկերների եւ ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնելը նպաստում է սթրեսի բարձրացմանը եւ կյանքից բավարարվածության նվազմանը:

Փորձեք առավելագույնը ստանալ ձեր երկար երթևեկությունից

Ապացուցված է, որ երկար երթևեկությունը մարդկանց առանձին խմբերի կարող է օգուտ բերել: 2005 Transportation Research-ում  հրապարակված ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ երկարատեւ երթևեկելուց հաճույք ստանալու  համար, պետք է այդ ժամանակն օգտագործել տանից աշխատանքի վայր հոգեբանական անցում ստեղծելու համար: Եթե մեքենա վարելը կօգնի ձեզ ետեւում թողնել աշխատանքային խնդիրները, դուք տուն կժամանեք շատ ավելի հանգիստ:

2008 թվականին Journal of Transport Geography ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ երկար երթևեկությունը կարող է շահավետ լինել, երե մարդիկ այն ընդունեն այլ պարտավորություններից եւ պարտականություններից ժամանակավորապես հանգստանալու միջոց:

Զբաղվում ես հաճելի գործունեությամբ՝ երաժշտություն ես լսում,  վայելում ես տեսարանը, կամ պարզապես մենակ ես մնում քո մտքերի հետ, որոնք օգնում են  երթևեկելու ժամանակն ընդունել որպես հանգստի ժամանանց:

Չնայած կյանքի բավարարվածության ռիսկերին, ոչ բոլորը հնարավորություն ունեն կամ նույնիսկ ցանկություն, աշխատել տան մոտ: Եթե հնարավոր չէ նվազեցնել մեքենայով տեղաշարժը, ապա ձեր վերաբերմունքը փոխելով կարող եք պայքարել երկար երթևեկության բացասական հետեւանքների դեմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment