Նամակները բացահայտում են Օսմանյան կայսրության իրականացված ցեղասպանությունը

Նամակները բացահայտում են Օսմանյան կայսրության իրականացված ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Journal of Genocide Research-ում հրապարակված թուրք սոցիոլոգ և գիտնական Թաներ Աքչամի հետազոտությունը պատմում է Բեհաեդդին Շաքիրի մասին, որը երիտթուրքերի ընկերության անդամ էր ու հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից: Առաջին նամակը նա գրել է 1915 թ. մարտի 3-ին: «Այս նամակները վկայում են, որ սպանության հրամաններ իրականում եղել են»,-ասում է Թաներ Աքչամը:

Ուշադրությանն արժանի

 

Journal of Genocide Research-ում հրապարակված թուրք սոցիոլոգ և գիտնական Թաներ Աքչամի հետազոտությունը պատմում է Բեհաեդդին Շաքիրի մասին, որը երիտթուրքերի ընկերության անդամ էր ու հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից: Առաջին նամակը նա գրել է 1915 թ. մարտի 3-ին:

«Այս նամակները վկայում են, որ սպանության հրամաններ իրականում եղել են»,-ասում է Թաներ Աքչամը: «Եվ այդ հրամանները եղել են մինչև 1915 թ. մարտի 3-ը: Ավելին, կային նաև այլ որոշումներ, որոնք մենք բացահայտեցինք արխիվներն ուսումնասիրելու ժամանակ»:

Իր նամակում Բեհաեդդին Շաքիրը գրում է, որ կուսակցությունը վճռել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ մեկին իսկ ողջ չթողնելով, և այդ հարցում լայն իրավասություն է շնորհել կառավարությանը։ Կառավարությունը նահանգապետերին և բանակի հրամանատարներին տվել էր անհրաժեշտ բացատրություններ, թե ինչպես պետք է իրականացվի սպանելով ոչնչացնելու գործողությունը:

Մինչև այսօր Թուրքիան խուսափում է «ցեղասպանություն» բառը գործածելուց, փոխարենն ասում է «քաղաքացիական պատերազմի զոհեր»:

Քաղաքական գործիչները նախընտրում են վերհիշել պատմությունն ու շատ պատմաբաններ հայերի մասսայական ոչնչացումը որակում են ցեղասպանություն: Իր գրքում Թաներ Աքչամը վիճում է, որ Էրզրումի, Վանի և Բիթլիսի իշխանությունները կենտրոնական կառավարումն ուղղել են արմատականացման:

1914-ի դեկտեմբերին մասսայական սպանություններ են եղել կոնկրետ թաղամասերում, որտեղ սպանել են հիմնականում տղամարդկանց: Աքչամը գրում է. «Բաշքալեում 11 ականավոր հայերի ձերբակալեցին, որից հետո տարան Վան ու սպանեցին: Որոշ գյուղերում սպանել էին անխտիր բոլոր տղամարդկանց անգամ 10 տարեկան տղա երեխաների»:

Աքչամն ասում է, որ Բեհաեդդին Շաքիրի նամակները փաստում են այն մասին, որ 1915-ի ապրիլի սպանությունները նախապես ծրագրված և հաստատված են եղել կառավարության կողմից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment