Բաց նամակ նախագահ Օբամային. Կամ արդյո՞ք ճիշտ էր Հիտլերը

Բաց նամակ նախագահ Օբամային. Կամ արդյո՞ք ճիշտ էր Հիտլերը

Հոդվածի առանցքում

  • Ինչպես գիտեք, ապրիլի 24-ին հայերն ու իրենց բարեկամներն ամբողջ աշխարհում հիշատակելու են Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպած և իրականացրած Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Մոտ քսան երկրներ ընդունել են պատմության այդ ողբերգական էջը, սակայն երկրների մեծամասնությունը աչք են փակում փաստերի վրա և զգուշորեն խուսափում հայերի, ցեղասպանության թեմայից, որպեսզի չվրդովվեցնեն թուրքական կառավարությանը:
  • Վեյմարխտի իր գլխավոր հրամանատարների առջև Հիտլերը հանդես եկավ իր տխրահռչակ Obersalzberg ելույթով: Իր խոսքը և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հիտլերը օգտագործեց այն ամենը, ինչ Օսմանյան Թուրքիան արել էր հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ որպես օրինակ հրեաներին ու այլ խմբերին բնաջնջելու հարցում, որոնք, ըստ նրա, եղել են սպառնալիք արիական գերակայությանը:
  • Իր Obersalzberg ելույթում Հիտլերը կարգադրեց իր հրամանատարներին լինել անգութ ու դաժան «թշնամու» ֆիզիկական ոչնչացման հարցում: Ապա նա ավելացրեց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Ուրեմն ինչ, Հիտլերը ճի՞շտ էր:
  • Ինչպես դուք, հավանաբար, գիտեք, միայն 1915 թվականին միայն The New York Times-ը հրատարակել է շուրջ 150 հոդվածներ Օսմանյան Թուրքիայում դաժան իրադարձությունների մասին: Դա ավելի քան մեկ հոդված է երկու օրը մեկ ամբողջ տարվա ընթացքում:
  • ԱՄՆ նախագահներից Ջերալդ Ֆորդը և Ռոնալդ Ռեյգանը օգտագործել են «ցեղասպանություն» բառը իրենց ելույթներում: Այլ նախագահների, այդ թվում Ջիմի Քարտերի, Ջորջ Բուշի, Վիլիամ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի և Ձեր տարբեր ժամանակների ելույթները ցույց են տալիս, որ առկա է հստակ պատկերացում, որ այս ողբերգությունն ոչ թե դժբախտ պատահար է կամ համաշխարհային պատերազմի տարիների արդյունք, այլ կրում է Օսմանյան կառավարության կողմից բավական մանրամասն ծրագրավորած և իրականացրած բնույթ:
  • Հենրի Մորգենթաուն՝ 1913-1916 թվականներին ամերիկյան դեսպանը Օսմանյան կայսրությունում, բազմիցս հաղորդել էր, թե ինչ է կատարվում հայերի հետ: Մորգենթաուն բազմաթիվ ջանքեր է գործադրել միջազգային ուշադրությանը հասցնելու մարդկության դեմ դաժան հանցագործությունները Օսմանյան Թուրքիայում:
  • Ես գտնում եմ, որ սարսափելի է, երբ ԱՄՆ կառավարությունը անտեսում է իր դեսպանի՝ պարոն Մորգենթաուի, ուշադրության և գործողությունների համար անհամար կոչերն, իսկ տասնամյակներ անց նաև ԱՄՆ մեկ այլ դեսպան պարոն Ջոն Մարշալ Էվանսը հրաժարական է տալիս «ցեղասպանություն» բառի պատշաճ օգտագործման համար:
  • Պարոն նախագահ, այսօր ես կցանկանայի հիշեցնել Ձեզ այն խոստման մասին, որ դուք բազմիցս հնչեցրել եք լինելով սենատոր և նախագահի թեկնածու: Ես իրականում վստահ եմ, որ դուք երբեք չեք մոռացել այդ խոստման մասին: Ավելին, ես համոզված եմ, որ եթե դա լիներ միայն Ձեր հայեցողությամբ, դուք կճանաչեիք Հայոց Ցեղասպանությունը Ձեր նախագահության հենց առաջին տարում:
  • ԱՄՆ 43 նահանգներ արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը օրենսդրությամբ կամ հռչակման ձևով: Ժամանակն է, որ ԱՄՆ ճանաչի այն նաև դաշնային մակարդակով: Երկար ժամանակ է, որ այս ուժգնության դաժան իրադարձությունը ծածկվում է: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք կդառնաք այն նախագահը, ով կկանգնեցնի անարդարությանը նպաստելը:
  • ԱՄՆ 43 նահանգներ արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը օրենսդրությամբ կամ հռչակման ձևով: Ժամանակն է, որ ԱՄՆ ճանաչի այն նաև դաշնային մակարդակով: Երկար ժամանակ է, որ այս ուժգնության դաժան իրադարձությունը ծածկվում է: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք կդառնաք այն նախագահը, ով կկանգնեցնի անարդարությանը նպաստելը: Հարգանքներով, Ռոզա Սելիմյան P.S. Պարոն նախագահ, ես մտածեցի, որ Ձեզ հետաքրքիր կլինի իմանալ նաև, որ իմ սեփական ազգանունն արտացոլում է այդ ողբերգությունը, որ տեղի է ունեցել հայերի հետ: Մինչև ցեղասպանություն մեր ընտանիքի ազգանունն էր Ուլիխանյան: Երբ որոշ իմ նախնիներին հաջողվեց փրկվել ցեղասպանությունից ու հեռանալ իրենց հայրենի հողերից, նրանք ձեռք են բերել նոր ազգանուն, որը պետք է մշտական ​​հիշեցներ Կարսի մարզի Սելիմի շրջանի մասին, որտեղ իրենց տունն էր դարեր շարունակ:

Ուշադրությանն արժանի

Հեղինակ՝ Ռոզա Սելիմյան

Հարգելի պարոն նախագահ,

Ինչպես գիտեք, ապրիլի 24-ին հայերն ու իրենց բարեկամներն ամբողջ աշխարհում հիշատակելու են Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպած և իրականացրած Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Մոտ քսան երկրներ ընդունել են պատմության այդ ողբերգական էջը, սակայն երկրների մեծամասնությունը աչք են փակում փաստերի վրա և զգուշորեն խուսափում հայերի, ասորիների ու հույների ցեղասպանության թեմայից, որպեսզի չվրդովվեցնեն թուրքական կառավարությանը:

Ինչն է հատկապես հիասթափեցնում ինձ, որ Իսրայելը (իր պատմությունից ելնելով) և իմ երկու նոր ձեռք բերված հայրենիքները՝ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան, այն երկրների շարքում են, որոնք ընտրել են քաղաքական հարմարավետությունը՝ ճշմարտության և արդարության դիմաց:

Պարոն նախագահ, ինչպես գիտեք, մոտ մեկ շաբաթ նախքան նացիստական ​​Գերմանիան սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ներխուժելով Լեհաստան, Վեյմարխտի իր գլխավոր հրամանատարների առջև Հիտլերը հանդես եկավ իր տխրահռչակ Obersalzberg ելույթով: Իր խոսքը և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հիտլերը օգտագործեց այն ամենը, ինչ Օսմանյան Թուրքիան արել էր հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ որպես օրինակ հրեաներին ու այլ խմբերին բնաջնջելու հարցում, որոնք, ըստ նրա, եղել են սպառնալիք արիական գերակայությանը:

Կան բազմաթիվ զուգահեռներ Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի միջև: Ամեն ոք, ով ծանոթ է այս պատմությանը հասկանում է, որ եթե աշխարհը Օսմանյան կայսրությանը պատասխանատվության ենթարկեր հայերի ու այլ քրիստոնյաների նկատմամբ իրականացրածի համար, ապա դա կարող էր կանխել Հոլոքոստը: Բոլոր այլ ցեղասպանություններն անցյալ դարում ևս կարող էին կանխվել: Ճնշող է մտածել, որ միլիոնավոր անմեղ կյանքեր կարող էին փրկվել …

Իր Obersalzberg ելույթում Հիտլերը կարգադրեց իր հրամանատարներին լինել անգութ ու դաժան «թշնամու» ֆիզիկական ոչնչացման հարցում:Ապա նա ավելացրեց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Ուրեմն ինչ, Հիտլերը ճի՞շտ էր: Քանի որ նույնիսկ հարյուր տարի անց, չնայած բոլոր փաստերին և ջանքերին, աշխարհը շարունակում է լռել դրա մասին:

«Ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ, այնպես որ այդ մասին հաղորդվում էր որպես հայերի «համակարգված», «լիազորված» և «կառավարության կողմից կազմակերպված» կոտորածներ, որոնք բոլորը բնութագրում են ցեղասպանությունը: «Ցեղասպանություն» բառը ստեղծվեց Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին՝ մասամբ անդրադառնալով օսմանյան հայերի դեմ հանցագործություններին:

Լինելով իրավաբան՝ Լեմկինը հասկացել էր իրավական պահպանության տրամադրման կարևորությունը այն խմբերին, որոնք ոչնչացման վտանգի տակ էին: Պարոն նախագահ, լինելով իրավաբան համոզված եմ, որ դուք ինքներդ կիսում եք և կողմ եք Լեմկինի դիրքորոշմանը:

Քսաներորդ դարի սկզբից ԱՄՆ տարբեր նախագահների ելույթները ցույց են տալիս, որ իրենք գիտեին, որ հայերի կոտորածը եղել է կազմակերպված և հայերին բնաջնջել են պետական ​​հովանավորությամբ ծրագրի միջոցով:

Թեոդոր Ռուզվելտը Օսմանյան Թուրքիայի հանցագործությունները հայերի դեմ բնութագրել էր որպես «պատերազմի մեծագույն հանցագործություն»: Նա նաև ավելացրել էր.«… Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նշանակում է համակերպվել դրա հետ… թուրքական սարսափի դեմ արմատապես գործելու ձախողումը նշանակում է, որ բոլոր խոսակցությունները աշխարհում ապագա խաղաղության մասին անիմաստ անհեթեթություն է»:

Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Ռուզվելտի և շատ ուրիշների մտահոգությունները անհիմն չէին: Օսմանյան կառավարությանը իրենց հանցագործությունների համար պատասխանատվության չենթարկելը ճանապարհ հարթեց մարդկության դեմ դեպի այլ դաժան հանցագործություններ, որոնք տեղի են ունենում առայսօր:

ԱՄՆ նախագահներից Ջերալդ Ֆորդը և Ռոնալդ Ռեյգանը օգտագործել են «ցեղասպանություն» բառը իրենց ելույթներում: Այլ նախագահների, այդ թվում Ջիմի Քարտերի, Ջորջ Բուշի, Վիլիամ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի և Ձեր տարբեր ժամանակների ելույթները ցույց են տալիս, որ առկա է հստակ պատկերացում, որ այս ողբերգությունն ոչ թե դժբախտ պատահար է կամ համաշխարհային պատերազմի տարիների արդյունք, այլ կրում է Օսմանյան կառավարության կողմից բավական մանրամասն ծրագրավորած և իրականացրած բնույթ:

Հենրի Մորգենթաուն՝ 1913-1916 թվականներին ամերիկյան դեսպանը Օսմանյան կայսրությունում, բազմիցս հաղորդել էր, թե ինչ է կատարվում հայերի հետ: Մորգենթաուն բազմաթիվ ջանքեր է գործադրել միջազգային ուշադրությանը հասցնելու մարդկության դեմ դաժան հանցագործությունները Օսմանյան Թուրքիայում: Նա գրել է.

«Երբ թուրքական իշխանությունները կարգադրեցին այդ տեղահանությունները, նրանք պարզապես մահվան դատապարտեցին մի ամբողջ ռասա: Նրանք շատ լավ հասկանում էին դա, և ինձ հետ զրույցում նրանք ջանք չէին գործադրում թաքցնելու այդ փաստը… Ես վստահ եմ, որ ամբողջ մարդկային ցեղի պատմությունը չի պարունակում այնպիսի սարսափելի դրվագներ, որքան սա է: Անցյալում տեղի ունեցած մեծ ջարդերն ու հետապնդումները գրեթե կարծես աննշան են, երբ համեմատում ես այն տառապանքների հետ, որոնք բաժին ընկան հայկական ռասային 1915 թվականին»:

Մորգենթաուն թողեց իր դեսպանի պաշտոնը 1916 թվականին: Նրա խոսքերը մեջբերվում են, երբ նա ասաց. «Հայերի բնաջնջումը դադարեցնելու իմ ձախողումը Թուրքիան ինձ համար դարձրեց սարսափի վայր»:

Ես գտնում եմ, որ սարսափելի է, երբ ԱՄՆ կառավարությունը անտեսում է իր դեսպանի՝ պարոն Մորգենթաուի, ուշադրության և գործողությունների համար անհամար կոչերն, իսկ տասնամյակներ անց նաև ԱՄՆ մեկ այլ դեսպան պարոն Ջոն Մարշալ Էվանսը հրաժարական է տալիս «ցեղասպանություն» բառի պատշաճ օգտագործման համար:

Պարոն նախագահ, այսօր ես կցանկանայի հիշեցնել Ձեզ այն խոստման մասին, որ դուք բազմիցս հնչեցրել եք լինելով սենատոր և նախագահի թեկնածու: Ես իրականում վստահ եմ, որ դուք երբեք չեք մոռացել այդ խոստման մասին: Ավելին, ես համոզված եմ, որ եթե դա լիներ միայն Ձեր հայեցողությամբ, դուք կճանաչեիք Հայոց Ցեղասպանությունը Ձեր նախագահության հենց առաջին տարում:

Բայց ես նաև գիտեմ, որ այլ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ինչպիսիք էին Մարտին Լյութեր Քինգը և Նելսոն Մանդելան, համարվում են հսկաներ, ովքեր փոխել են աշխարհը, քանի որ նրանք գերադասել են ճշմարտությունն ու արդարությունը հարմարեցման փոխարեն:

Որպես գիտնական կենսաբժշկական ոլորտում և երեք անգամ քաղցկեղ վերապրած մարդ, ես իսկապես հավատում եմ, որ աշխարհին անհապաղ անհրաժեշտ է ավելի շատ խաղաղություն ու ապաքինում: Դա տեղի չի ունենա, քանի դեռ մենք վերջ չդնենք ճնշումներնի: Ճնշումները չեն ավարտվի, քանի դեռ մենք չենք աջակցում ճիշտ սկզբունքները:

Թուրքական կառավարությունը հաջողությամբ իրականացրեց ցեղասպանության բոլոր ութ փուլերը (դասակարգում, սիմբոլիզացիա, դեհումանիզացիա, կազմակերպում, բևեռացում, պատրաստում, ոչնչացում ու ժխտողականություն): Թեև մենք չենք կարող փոխել անցյալը, մենք վերահսկում ենք մեր այսօրվա գործողությունները: Հուսով եմ, որ այսօր դուք չեք ընտրի լինել մասը Հայոց Ցեղասպանության վերջնական փուլի՝ ժխտման:

Հուսով եմ, որ դուք կընտրեք ներդումը խաղաղության ու ապաքինման մեջ: ԱՄՆ 43 նահանգներ արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը օրենսդրությամբ կամ հռչակման ձևով: Ժամանակն է, որ ԱՄՆ ճանաչի այն նաև դաշնային մակարդակով: Երկար ժամանակ է, որ այս ուժգնության դաժան իրադարձությունը ծածկվում է: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք կդառնաք այն նախագահը, ով կկանգնեցնի անարդարությանը նպաստելը:

Հարգանքներով,

Ռոզա Սելիմյան

P.S. Պարոն նախագահ, ես մտածեցի, որ Ձեզ հետաքրքիր կլինի իմանալ նաև, որ իմ սեփական ազգանունն արտացոլում է այդ ողբերգությունը, որ տեղի է ունեցել հայերի հետ: Մինչև ցեղասպանություն մեր ընտանիքի ազգանունն էր Ուլիխանյան: Երբ որոշ իմ նախնիներին հաջողվեց փրկվել ցեղասպանությունից ու հեռանալ իրենց հայրենի հողերից, նրանք ձեռք են բերել նոր ազգանուն, որը պետք է մշտական ​​հիշեցներ Կարսի մարզի Սելիմի շրջանի մասին, որտեղ իրենց տունն էր դարեր շարունակ …

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment