Բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Հոդվածի առանցքում

  • Ես ունեմ ընդամենը մեկ հարց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Դուք, հավանաբար, ծանոթ եք այս մեջբերմանը: Այն հաճախ է ցիտվում պատմաբանների կողմից: Սա այն է, ինչ Ադոլֆ Հիտլերը ասել էր ի պաշտպանություն հրեաներին բնաջնջելու մասին իր ծրագրերի: Հիտլերը նկատի ուներ Հայոց Ցեղասպանությունը:
  • Ոչ մի արժանահավատ պատմաբան չի առարկում: Ոչ էլ Դուք: Դուք ինքներդ ասացիք 2008 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ: Երկու տարի առաջ ես քննադատեցի պետքարտուղարին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հեռացնելու համար, երբ նա պատշաճ կերպով օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելով Թուրքիայի կողմից հազարավոր հայերի կոտորածը սկսած 1915 թվականին:
  • Ինչի՞ եք սպասում: Որտե՞ղ է ճանաչումը: Արդյո՞ք Ձեր մտադրությունն էր պարզապես ձայներ հավաքել: Եթե ​​այդպես է, ապա դա աշխատեց: Հայկական ծագմամբ ամերիկյան քաղաքացիները մեծահոգաբար նպաստել են Ձեր քարոզարշավին և նրանց ճնշող մեծամասնությունը քվեարկել է ձեզ համար: Նրանք հիասթափված են:
  • Պապը խոսեց հայերի բնաջնջման մասին: Վերջերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակին նվիրված պատարագ մատուցեց Հռոմում: Նա նախապես գիտեր, որ դա դուր չի գա Թուրքիային: Սակայն նա չի ամաչում ճշմարտությունը ասելուց, և դուք էլ չպետք է ամաչեք:
  • Փաստերը չեն ստում: Պարոն նախագահ, Ձեզ քիչ ժամանակ է մնացել գրասենյակում: Շատ քիչ ժամանակ է մնացել իրականացնելու ձեր խոստումները: Խնդրում ենք մի հիասթափեցրեք հայերին: Ժամանակն է կոչել ցեղասպանությունը իր անունով: Ժամանակն է, որ դուք խոսեք: «Խոսեք այսօր հայերի բնաջնջման մասին»:

Ուշադրությանն արժանի

Հարգելի պարոն նախագահ,

Ես ունեմ ընդամենը մեկ հարց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Դուք, հավանաբար, ծանոթ եք այս մեջբերմանը: Այն հաճախ է ցիտվում պատմաբանների կողմից: Սա այն է, ինչ Ադոլֆ Հիտլերը ասել էր ի պաշտպանություն հրեաներին բնաջնջելու մասին իր ծրագրերի: Հիտլերը նկատի ուներ Հայոց Ցեղասպանությունը:

Ինչպես գիտեք, Օսմանյան թուրքերը սկսել են իրագործել հայերին բնաջնջելու ծրագրերը ապրիլի 24-ին, 1915 թվականին՝ ձերբակալելով և կախաղան հանելով հայ մտավորականներին: Այնուհետև շուտով սկսվեցին զանգվածային սպանությունները:

Տղամարդկանց սպանում էին, իսկ կանանց բռնաբարելուց հետո բռնի տեղահանում երթով դեպի անապատ իրենց երեխաների հետ, ուր նրանք մահանում էին սովից ու ուժասպառ լինելուց: Սա մի համակարգված, լավ կազմակերպված միջոցառում էր, որի միակ նպատակն էր ոչնչացնել հայերին: Եվ այն հիմնականում հաջողվեց. 1.5 միլիոն հայեր բնաջնջվեցին: Սա է ճշմարտությունը:

Ոչ մի արժանահավատ պատմաբան չի առարկում: Ոչ էլ Դուք: Դուք ինքներդ ասացիք 2008 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ:

«Երկու տարի առաջ ես քննադատեցի պետքարտուղարին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հեռացնելու համար, երբ նա պատշաճ կերպով օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելով Թուրքիայի կողմից հազարավոր հայերի կոտորածը սկսած 1915 թվականին:«Ես քարտուղար [Կոնդոլիզա] Ռայսի հետ կիսեցի իմ անխախտ համոզմունքը, որ Հայոց Ցեղասպանությունը ենթադրություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ փաստաթղթերով ապացուցված փաստ, որի հետևում ահռելի պատմական ապացույցներ կան:

Այդ փաստերը անհերքելի են: Պաշտոնական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը անհիմն քաղաքականություն է: Որպես սենատոր, ես մեծապես աջակցում եմ Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը (Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձև և Սենատի բանաձև համար 106), ու որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:

Այս խոսքերը լցրեցին ամբողջ աշխարհի հայերին հույսով: Դուք արդեն նախագահ եք ավելի քան վեց տարի: Սակայն, ձեր ընտրություններից ի վեր, դուք երբեք կրկին չխոսեցիք Հայոց Ցեղասպանության մասին: Ինչի՞ եք սպասում: Որտե՞ղ է ճանաչումը: Արդյո՞ք Ձեր մտադրությունն էր պարզապես ձայներ հավաքել: Եթե ​​այդպես է, ապա դա աշխատեց: Հայկական ծագմամբ ամերիկյան քաղաքացիները մեծահոգաբար նպաստել են Ձեր քարոզարշավին և նրանց ճնշող մեծամասնությունը քվեարկել է ձեզ համար: Նրանք հիասթափված են:

Դուք նշանակեցիք Սամանթա Փաուերին ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Միավորված ազգերի կազմակերպությունում: Դա տվեց հայերին նույնիսկ ավելի մեծ հույս: Փաուերը հեղինակ է Պուլիտցերյան մրցանակը հաղթած գրքի՝ հիմնականում կենտրոնացած Հայոց Ցեղասպանության վրա:

Սակայն, հենց որ նա զբաղեցրեց իր պաշտոնը Անվտանգության խորհրդում, նա ևս լռեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Արդյո՞ք ձեր վարչակազմը կորցրել է իր բարոյական կողմնացույցը: Մի հետևեք Հիտլերի տողերին. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Պապը խոսեց հայերի բնաջնջման մասին: Վերջերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակին նվիրված պատարագ մատուցեց Հռոմում: Նա նախապես գիտեր, որ դա դուր չի գա Թուրքիային: Սակայն նա չի ամաչում ճշմարտությունը ասելուց, և դուք էլ չպետք է ամաչեք:

Պապը միայնակ չէ: Ցանկը ազգերի, որոնք պաշտոնապես ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը աճում է: Այն ներառում է Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և այլ 20 երկրներ: Այդ երկրներից շատերը ծանոթ են փաստերին անմիջականորեն, քանի որ նրանք ընդունել են Հայոց Ցեղասպանության վերապրածներին և նրանց ապաստան տվել:

Այն ժամանակ Միացյալ Նահանգները ևս ընդունել է հայ փախստականներին: Ի դեպ, Հենրի Մորգենթաուն՝ ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում, առաջիններից մեկն էր, ով լայնորեն փաստաթղթավորել էր հայերին ոչնչացնելու Թուրքիայի պաշտոնյաների ծրագրերը:

Փաստերը չեն ստում: Պարոն նախագահ, Ձեզ քիչ ժամանակ է մնացել գրասենյակում: Շատ քիչ ժամանակ է մնացել իրականացնելու ձեր խոստումները: Խնդրում ենք մի հիասթափեցրեք հայերին: Ժամանակն է կոչել ցեղասպանությունը իր անունով: Ժամանակն է, որ դուք խոսեք: «Խոսեք այսօր հայերի բնաջնջման մասին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment