Նամակ` ոչ վաղեմի
Հոդվածի առանցքում
- Պատմությունը երբեմն իր ամենավատ դրվագները կրկնելու դաժան սովորույթ ունի: Ամենասարսափելին, որ տեղի է ունենում այսօր, քրիստոնյաների, եզդիների, շիա մուսուլմանների և ալավիտների ոչնչացումն է իսլամական պետության կողմից: Սա մեկ դար առաջ տեղի ունեցածի կրկնությունն է:
- Աբդուլ Համիդ 2-րդ խալիֆի իշխանության ժամանակ էթնիկ զտումներն օրակարգում էին: Քրիստոնյա նախարարների, սովորական քաղաքացիների ու նրանց մի քանիսի կանանց հանդիպման ժամանակ ժամանել են թուրք զինվորներն ու նրանց առաջարկել են իսլամ ընդունել կամ մեռնել: Կարճատև քննարկումից հետո բոլոր 70-ը հրաժարվել են:
- Անդրյու Բոսթոմը` իսլամի հայտնի գիտնականը, գրել է. «Ժամանակակից ցեղասպանության պատմաբանները ... հաճախ են մեջբերում Հիտլերի այն մեկնաբանությունը, որտեղ նա նշում է, որ հայերի զանգվածային սպանությունները ոգեշնչել են նացիստ առաջնորդին որպես կանխատեսելի անպատժելիության նախադեպ»: Ոչ ոք չգնաց օգնելու հայերին:
Ուշադրությանն արժանի
Պատմությունը երբեմն իր ամենավատ դրվագները կրկնելու դաժան սովորույթ ունի: Ամենասարսափելին, որ տեղի է ունենում այսօր, քրիստոնյաների, եզդիների, շիա մուսուլմանների և ալավիտների ոչնչացումն է իսլամական պետության կողմից: Սա մեկ դար առաջ տեղի ունեցածի կրկնությունն է:
Օսմանյան խալիֆայության ավարտին (1299-1922), մահմեդականները սկսեցին հայերի, սիրիացի ուղղափառների և ասորիների համակարգված կոտորածը անասելի դաժանությամբ, ավելի վատ էին վերաբերում երեխաների նկատմամբ:
ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում գրում է, որ թուրք պաշտոնյաները պարծենում էին իրենց գիշերային հանդիպումներով, որտեղ խանդավառությամբ միմյանց պատմում էին հայերի վրա կիրառած իրենց վերջին խոշտանգումները: Ըստ պնդումների, այդ ցեղասպանության ժամանակ (1915-1919) զոհվել է ավելի քան մեկ միլիոն հայ, նաև ավելի քան 250.000 այլազգիներ: Մինչև 1923 թվականը ավելի քան երկու միլիոն հայեր, որոնք ապրել են թուրքական խալիֆայությունում, վերացել են:
Շատերն են հաստատել սարսափելի կոտորածն ու անապատում բռնի տարհանվածների շարքերը, բայց ոմանք էլ գոյատևել են կատարվածը պատմելու համար:
Աբդուլ Համիդ 2-րդ խալիֆի իշխանության ժամանակ էթնիկ զտումներն օրակարգում էին: Քրիստոնյա նախարարների, սովորական քաղաքացիների ու նրանց մի քանիսի կանանց հանդիպման ժամանակ ժամանել են թուրք զինվորներն ու նրանց առաջարկել են իսլամ ընդունել կամ մեռնել: Կարճատև քննարկումից հետո բոլոր 70-ը հրաժարվել են: Նրանց սպանել են, մարմինները նետել ձորը: Նրանցից մեկը հրաշքով ողջ է մնացել ու նկարագրել կոտորածը:
Հայերի ջիհադ ցեղասպանությունը իրականացրել են մահմեդականները: Ոչ բոլոր մուսուլման թուրքերն ու արաբներն են հավանություն տվել կամ մասնակցել դրան, իսկ ցեղասպանություն իրականացրած ջիհադիստները տիրացել են իրենց զոհերի ունեցվածքին, ողջ մնացած կանանց ու երեխաներին ստրկացրել:
Սա կարող է հին պատմություն թվալ, բայց այն կապ ունի այսօրվա հետ: The Daily Citizen-ի լրատվական հոդվածի հակիրճ հիշատակումը ներկայացնում է պատմության ամբողջ շրջանը: Վերջերս Իսլամական պետության զինյալները Սիրիայի Դեր Զորում ոչնչացրին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եկեղեցին: Այս եկեղեցին ապաստան էր տվել Հայոց Ցեղասպանության ողջ մնացածներին:
Անդրյու Բոսթոմը` իսլամի հայտնի գիտնականը, գրել է. «Ժամանակակից ցեղասպանության պատմաբանները … հաճախ են մեջբերում Հիտլերի այն մեկնաբանությունը, որտեղ նա նշում է, որ հայերի զանգվածային սպանությունները ոգեշնչել են նացիստ առաջնորդին որպես կանխատեսելի անպատժելիության նախադեպ»: Ոչ ոք չգնաց օգնելու հայերին:
Ներկա Իսլամական պետությունն ունի ընդօրինակման մոդել ու հերոսներ, որոնցից շատերը մեկ դար առաջվա հրեշավոր Օսմանյան Թուրքիայի մուսուլմաններն են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ