Ֆրանսիացի լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մահացավ 94 տարեկանում

Ֆրանսիացի լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մահացավ 94 տարեկանում

Հոդվածի առանցքում

  • Ազնավուրը՝ ֆրանսիական Ֆրենկ Սենատրան, համարվում է 20-րդ դարի մեծագույն երգիչ-երգահաններից մեկը:

Ուշադրությանն արժանի

Լեգենդար ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը, ում կարիերան ձգվում էր ութ տասնամյակ, մահացել է 94 տարեկանում: Երգահանը, որը նոր էր վերադարձել Ճապոնիա կատարած համերգային շրջագայությունից, մահացավ Ֆրանսիայի հարավ-արևելյան Ալպիլում գտնվող իր տանը:

Ֆրանսիայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ազնավուրը, վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն 80 երկրներում: Նա 1000-ից ավելի երգ է ստեղծել և  նկարահանվել մոտ 70 ֆիլմում:

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը հարգանքի տուրք մատուցեց Ազնավուրին՝ ի պատիվ նրա թողած «գլուխգործոցների, ձայնի» և «յուրօրինակ պայծառության»:

«Խորապես ֆրանսիացի, բայց հայկական արմատներին կապված աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը դեռ ներկայացնելու է երեք սերնդի ուրախությունն ու տխրությունը»,- այսպես է գրել Մակրոնն իր թվիթերյան էջում:

Անցած տարի ձեռքը կոտրելու պատճառով Ազնավուրը ստիպված էր չեղյալ հայտարարել մի քանի համերգ: Բայց ուրբաթ, փոքրամարմին երգիչը ֆրանսիական հեռուստատեսությամբ ասաց, որ չնայած իր շվեդուհի կինը ցանկանում է, որ հանգստանա, ինքն ուրախ կլինի մահանալ բեմին:

«Ես միշտ առաջ եմ գնում», – ասում էր երգահանը, որն ամեն օր փորձում էր երգ գրել: «Ես հետ քայլ չեմ անում»:

«Այն, ինչ կարողանում եմ անել, ապրելն է: Ես ապրում եմ բեմում: Ուրախ եմ, որ այնտեղ եմ և դուք կարող եք դա տեսնել», – ավելացրել է նա:

1998 թվականին CNN-ը, hիմք ընդունելով նրա հսկայական ժողովրդականությունը, բազմալեզու և անխոնջ ճանապարհորդ Ազնավուրին հռչակեց «Դարի արվեստագետ»:

Նա շափազանց զգացմունքային էր՝ բեմում երգը դարձնում էր մեկ գործողության ներկայացում:

Անգլախոս աշխարհում նրան հաճախ էին կոչում Ֆրանսիայի Ֆրենկ Սենատրա: Բայց, ի տարբերություն ամերիկացի երգչի, Ազնավուրն ինքն էր գրում իր երգերը, խախտելով ամուսնության, համասեռամոլության և իրենց զգացմունքների մասին խոսող տղամարդկանց հարցում սահմանված արգելքը:

Ճակատագրի հեգնանքով նրա սիրած երգը «Բոհեմ»-ն էր, որն ինքը չէր գրել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment