Սինգապուրը պատրաստվում է առանց Լի Կուան Յուի աշխարհին

Սինգապուրը պատրաստվում է առանց Լի Կուան Յուի աշխարհին

Հոդվածի առանցքում

  • Երբ անցած ամիս Լի Կուան Յուն թոքաբորբի ախտանիշներով տեղափոխվեց հիվանդանոց, հիվանդիության դեմ նրա վերջին պայքարը երկրում առաջացրեց հասարակական լուռ քննարկում, թե ինչ կլինի հարուստ քաղաք-պետության հետ, երբ հեռանա դրա հիմնադիր վարչապետը:
  • Բայց ի՞նչ կլինի հիմա, սինգապուրցիները հանգիստ պատրաստվել են ապագային առանց պետության հիմնադիր հոր հավասարակշոռ ազդեցության:
  • Վերջին տարիներին բնակիչները սկսեցին ավելի շատ դժգոհել, ավելի հաճախ բողոքել բնակարանների և տրանսպորտի գների բարձրացման, արտասահմանյան աշխատուժի ներհոսքի և եկամուտների անհավասարաչափության խորացման դեմ: Իշխող կուսակցությունը խոստացավ սահմանափակել իր աճի թիրախները:
  • Կառավարությունը վերջերս սահմանել է բարձր հարկեր շքեղ գնումների վրա, որի նպատակը երկրի տնեսության վերափոխումն ու սոցիալական փոփոխվող պահանջներին հարմարվելն է:
  • Սինգապուրի շարժը դեպի սոցիալական քաղաքականություն նույնպես խնդրահարույց է, ինչպե՞ս պետք է հարավարևելյան Ասիայի այս երկիրը սահմանի իր ապագան առանց հիմնադիր առաջնորդի:
  • Մենք փորձում ենք վիճարկել հաստատված կանոնները և առաջարկել նոր հեռանկարներ ու գաղափարներ այն մասին, թե ինչ է Սինգապուրը», - ասում է համալսարանի ուսանող Լիմ Ջիալիանգը, որը Նախագիծ 50/100-ի հեղինակն է: Այն ժողովրդի մեջ ի հայտ եկած իրենց երկրի պատմության և ապագայի այլընտրանքային ընկալումն է:
  • «Մաքուր և արդյունավետ կառավարությունը, որ կա այսօր, Լիի և իր կուսակցությունը հիմնադրած թիմի բերած մշակույթի արդյունքն է», - ասում է իշխող կուսակցության պատգամավոր Ինդերջիտ Սինգհը:
  • Մեծ Լիի կառավարման ժամանակ որոշ խստություններ վերջին տարիներին թեթևացել են, նրա որդին թուլացրել է քաղաքական և սոցիալական վերահսկողությունը և ներկայացնում է երկրի առաջնորդների նոր սերունդը:
  • Բայց Սինգապուրի քաղաքական համակարգի նկատմամբ ամուր հսկողության թուլացումը, ինչպես խիստ կանոնները մամուլի ազատության, հանրային խոսքի և քննարկումների հարցում, քննադատների խոսքով, այդքան էլ դրական չեն լինի ապագայի համար:

Ուշադրությանն արժանի

Սինգապուրցիները օգտվում են կյանքի որակի բարձր չափանիշներից, բայց չունեն քաղաքական բազմազանություն ապահովող համակարգ և խոսքի ազատություն

Երբ անցած ամիս Լի Կուան Յուն թոքաբորբի ախտանիշներով տեղափոխվեց հիվանդանոց, հիվանդիության դեմ նրա վերջին պայքարը երկրում առաջացրեց հասարակական լուռ քննարկում, թե ինչ կլինի հարուստ քաղաք-պետության հետ, երբ հեռանա դրա հիմնադիր վարչապետը:

91-ամյա Լին մահացավ երկուշաբթի, նրան պատվում են մալարիա տարածող բրիտանական առևտրային հենակետին տնտեսական հաջողության փայլուն պատմություն պարգևելու համար: Սինգապուրցիներն այժմ կյանքի որակի այնպիսի չափանիշներ ունեն, ինչպիսին Ճապոնիան և եվրոպական ու հյուսիսամերիկյան զարգացած տնտեսությունները, չնայած այս երկրում չկա քաղաքական բազմակարծություն, խոսքի ազատություն կամ ուժեղ այլակարծություն:

Բայց ի՞նչ կլինի հիմա, սինգապուրցիները հանգիստ պատրաստվել են ապագային առանց պետության հիմնադիր հոր հավասարակշոռ ազդեցության:

Անցած 4 տարիները միակն էին, երբ անկախ Սինգապուրը կառավարվում էր առանց Լիի ներկայության, նա հրաժարական տվեց իր խորհրդատվական պաշտոնից որպես «նախարար-ուսուցիչ» 2011-ին` վերջին 50 տարում իշխող Ժողովրդական Գործողություն կուսակցության ընտրական վատագույն արդյունքներից 1 շաբաթ անց: Ընտրությունների նման արդյունքը կառավարությունն ու քաղաքական դիտորդները կապեցին վերջին տարիներին նկատվող սոցիալտնտեսական լարվածության հետ:

Դրանից հետո տնտեսական էքսպանսիայի առաջնահերթությունների Սինգապուրի ռազմավարությունը մղվեց հետին պլան: Վերջին տարիներին բնակիչները սկսեցին ավելի շատ դժգոհել, ավելի հաճախ բողոքել բնակարանների և տրանսպորտի գների բարձրացման, արտասահմանյան աշխատուժի ներհոսքի և եկամուտների անհավասարաչափության խորացման դեմ:

Իշխող կուսակցությունը խոստացավ սահմանափակել իր աճի թիրախները և մտածել ուղիների մասին, որոնք պետության հաջողության բարիքները կկիսեն երկրի այն բնակիչների հետ, որոնք ունեն ցածր կամ միջին եկամուտներ: Լիի որդին և երկրի գործող առաջնորդը` վարչապետ Լի Հսիեն Լունգը վերահսկում է այս գործընթացը: Լի կրտսերի առաջնորդությամբ, որը պաշտոնը ստանձնեց 2004-ին, կառավարությունը քայլեր ձեռնարկեց երկրի հնացող կերպարը վերափոխելու, այն մշակութային և առևտրային բազմազանության կենտրոն դարձնելու ուղղությամբ:

Կառավարությունը վերջերս սահմանել է բարձր հարկեր շքեղ գնումների վրա, որի նպատակը երկրի տնեսության վերափոխումն ու սոցիալական փոփոխվող պահանջներին հարմարվելն է: «Սինգապուրի տնտեսական խորը փոփոխությունները և քաղաքական ավելի բազմակարծիք միջավայրը քիչ կհամապատասխանեն Լի Կուան Յուի քաղաքական որոշ գաղափարներին և նրա կառավարման բնույթին», – ասում է Սինգապուրի Ազգային Համալսարանի Լի Կուան Յուի անվան քաղաքագիտության բաժնի տնտեսագետ, պրոֆեսոր Յո Լամ Քոնգը:

«Նույնիսկ այդ դեպքում սոցիալ-ժողովրդական գաղափարների և նպատակների հիմքը դրել է հիմնադիր հայրերի թիմը, որը շարունակում է ղեկավարել ժամանակակից պահանջներին համաձայն` պահելով հավասարակշռությունը կրթության, առողջապահության, մասնավոր և հանրային ենթակառուցվածքների, ինչպես նաև ժողովրդագրական և միգրացիոն քաղաքականության մեջ: Այս ոլորտները շատ ավելի խորը վտանգներ են պարունակում գերբնակեցման սպառնալիքի տեսակետից:

«Մենք կարող ենք անել շատ ավելին` կենտրոնացնելով մեր ջանքները այս նպատակներին հասնելու համար», – ասում է Յոն:

Սինգապուրի շարժը դեպի սոցիալական քաղաքականություն նույնպես խնդրահարույց է, ինչպե՞ս պետք է հարավարևելյան Ասիայի այս երկիրը սահմանի իր ապագան առանց հիմնադիր առաջնորդի:

«Մարդիկ ավելի շատ են մտածում, թե ինչ է լինելու հետո և, պատասխանելով այս հարցին, ես չեմ կարծում, թե մարդկանց հետաքրքրում է Լի Կուան Յուի կարծիքը, կամ այն, թե ինչ նա կաներ ստեղծված իրավիճակում», – ասում է սինգապուրցի քաղաքական վերլուծաբանն ու նախկինում բարձրաստիճան պետական պաշտոնյան: Քննարկումները ակտիվ չեն, քանի որ այս տարի Սինգապուրը պատրաստվում է նշել անկախության 50-ամյակը` տոնելով իր անջատումը հարևան Մալայզիայից:

Կառավարությունը ծրագրում է տոնակատարություններ, որոնք պետք է բոլորին լսելի դարձնեն իշխող Ժողովրդական Գործողություն կուսակցության առաջնորդությամբ երկրի ձեռքբերումները: Շատ սինգապուրցիներ անկախության 50-ամյակը տեսնում են որպես քաղաքական և սոցիալական վերափոխման մեկնակետ 5.4 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար:

Շատ ակտիվիստներ և արվեստի ներկայացուցիչներ, օրինակ, ծրագրում են միջոցառումներ և ներկայացումներ, որոնք կպատմեն Սինգապուրի այլընտրանքային պատմությունը` շեղվելով հիշարժան տարեդարձի կառավարության պաշտոնական` SG50 անվանումից:

«Մենք փորձում ենք վիճարկել հաստատված կանոնները և առաջարկել նոր հեռանկարներ ու գաղափարներ այն մասին, թե ինչ է Սինգապուրը», – ասում է համալսարանի ուսանող Լիմ Ջիալիանգը, որը Նախագիծ 50/100-ի հեղինակն է: Այն ժողովրդի մեջ ի հայտ եկած իրենց երկրի պատմության և ապագայի այլընտրանքային ընկալումն է. «Բախվելով ապագային` մենք պետք է ազնիվ լինենք անցյալի նկատմամբ»:

Որոշ դիտորդներ ասում են, որ Լիի ավտորիտար իշխանության օրինականությունն ու սոցիալական սթափ քաղաքականությունը ավելի մեծ սպառնալիք է և ապագայում կարող է հակասություններ առաջացնել քաղաք-պետության հանրային քննարկումներում:

Կառավարությանը և շատ սինգապուրցիներին դեռ թվում է, որ հնարավոր է «դիտարկել, վերլուծել և պատասխանել խնդիրներին այն գործիքներով, որոնք թողել է Լին», – ասում է բլոգեր և սինգապուրցի սոցիալական մեկնաբան Ալեքս Աուն: Ըստ նրա, սա ներառում է իշխող կուսակցության «գերզգայունությունը» ռասսայական և կրոնական խնդիրների նկատմամբ, տնտեսության չդադարող աճը և բարձրորակ կառավարության բրենդը, որը, ըստ կուսակցության առաջնորդների, անհրաժեշտ է Սինգապուրի` որպես ռեսուրսներով աղքատ փոքր կղզու բացառիկ խոցելիությունը հաղթահարելու համար:

«Արժեքները, միֆերը, երևակայական թշնամիներն ու վախերը, որոնց մասին քարոզում էր Լին, դեռ հիմնականում հարցականի տակ չեն դրվել», – ասում է Աուն: Կուսակցության անդամները, սակայն, ասում են, որ Լիի կառավարման խիստ միջոցները ապահովում են Սինգապուրի կայունությունը և թույլ են տալիս առաջ գնալ:  «Մաքուր և արդյունավետ կառավարությունը, որ կա այսօր, Լիի և իր կուսակցությունը հիմնադրած թիմի բերած մշակույթի արդյունքն է», – ասում է իշխող կուսակցության պատգամավոր Ինդերջիտ Սինգհը:

Կարևոր է, որ Լին նաև հաստատել է «վստահելի գործընթաց, որի միջոցով համակարգային է դարձել կառավարման համակարգի վերափոխումն ու զարգացումը: Նա այնպես է արել, որ գործող ղեկավարները կարողանան աշխատել առանց իր ներկայության»:

Մեծ Լիի կառավարման ժամանակ որոշ խստություններ վերջին տարիներին թեթևացել են, նրա որդին թուլացրել է քաղաքական և սոցիալական վերահսկողությունը և ներկայացնում է երկրի առաջնորդների նոր սերունդը:

Բայց Սինգապուրի քաղաքական համակարգի նկատմամբ ամուր հսկողության թուլացումը, ինչպես խիստ կանոնները մամուլի ազատության, հանրային խոսքի և քննարկումների հարցում, քննադատների խոսքով, այդքան էլ դրական չեն լինի ապագայի համար: Սինգապուրցի գրող Քեթրին Լիմի խոսքով, «սա մի հարց է, որը Լի Կուան Յուի կես դար տևած ավտորիտար իշխանությունը պարզապես չէր կարող ընդունել»:

Ըստ նրա, դրա փոխարեն, քաղաքական ազատությունների թարմ ալիքը կարող է գալ առաջնորդների նոր սերնդի հետ, որոնք ավելի պատասխանատու են «երիտասարդ, բարձր արտահայտվող, ավելի բարդ ընտրազանգվածի համար, որն ի հայտ է եկել համացանցի և սոցմեդիայի միջոցով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment