Բեյրութի կենտրոնը չի կարող դիմակայել. Լիբանանը քաղաքացիական պատերազմի եզրին է

Բեյրութի կենտրոնը չի կարող դիմակայել. Լիբանանը քաղաքացիական պատերազմի եզրին է

Հոդվածի առանցքում

  • Երկրի հասարակությունը բաժանված է 2 ճամբարի:: Մեկը պահպանում է տարածաշրջանային սուննիական դաշինքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ` հովանավորություն ստանալով Արևմուտքից:
  • Մյուսը աջակցում է Իրանի և Սիրիայի կառավարությունների միջև դաշինքին:
  • Այս դիրքորոշումներն արտացոլված են Մարտի 8-ի և Մարտի 14-ի կոալիցիաների ծրագրերում:
  • Մարտի 14 դաշինքի պնդմամբ, Լիբանանը կարող է իրական անկախություն և խաղաղություն ձեռք բերել, եթե Սիրիան և Իրանը դադարեցնեն ռազմական գործողություններն Իսրայելի դեմ:
  • Մարտի 8 դաշինքն իր հերթին պնդում է, որ Լիբանանի սուվերենությունն ու ազգային անվտանգությունը վտանգի առաջ կհայտնվեն, եթե երկիրը դադարեցնի ռազմական գործողությունները Իսրայելի դեմ:

Ուշադրությանն արժանի

Լիբանանը կրկին կանգնած է քաղաքացիական պատերազմ սկսելու եզրին: Հարևան Սիրիայում տեղի ունեցող հակամարտությունը, որն անմիջականորեն տեղի է ունենում Լիբանանի սահմանին, երկրի հասարակությանը բաժանեց երկու ճամբարների, որոնցից մեկը պահպանում է տարածաշրջանային սուննիական դաշինքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ` հովանավորություն ստանալով Արևմուտքից, մյուսը` աջակցում է Իրանի և Սիրիայի կառավարությունների միջև դաշինքին: Այս երկու խմբերի միջև գոյություն ունեցող լարվածությունն օրեցօր վատթարացնում է Լիբանանի դրությունը, որի արդյունքում երկիրը կանգնած է ապակայաունացման եզրին:

Կողմերի միջև եղած տարաձայնություններն այնքան սուր են, որ անհնարին է թվում երկրում տիրող ճգնաժամի արագ լուծումը: Սակայն նրա ամենավատթարագույն հետևանքները կարող են մեղմվել` կողմերին հիշեցնելով Լիբանանի ավանդական կոնսենսուսի հիման վրա ձևավորված քաղաքական ոճի մասին:

Պատմականորեն Բեյրութը կախման մեջ է իշխանության բաժանման պայմանավորվածությունից, որի նպատակը երկրի ներսում կայունության ապահովումն էր: Լիբանանի 15-ամյա քաղաքացիական պատերազմն ավարտվեց 1990-ականներին` Տաիֆի համաձայնագրի ստորագրումից հետո, որը երկրի համար նոր սոցիալական համաձայնագրի հիմք հանդիսացավ: Դրանով ամրագրվեցին լիբանանյան հասարակության ակնկալիքները, ըստ որի ապագա ազգային կառավարությունը փոխհամաձայնության է գալու երկրի ներսում գործող մի շարք խմբակցությունների հետ:

2005 թ.-ին` նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանությունից հետո, երկրի կրոնական հավասարակշիռը տատանվեց. կրոնական բեկորները միանալով, ուժեղացան` առաջ բերելով երկու ծայրահեղական խմբավորումների. մարտի 8-ի և Մարտի 14-ի դաշինքներն արագ աճեցին:

Մարտի 8 դաշինքը բաղկացած էր Մարատա ջոկատներից (քրիստոնյա մարոնի կուսակցություն), Ազատ Հայրենասիրական Շարժում (հիմնականում քրիստոնյաներից բաղկացած ամենամեծ խորհրդարանական խմբակցություն), շիա մուսուլմանական Ամալ և Հեզբոլլահ կուսակցություններից, Լիբանանյան Դեմոկրատական կուսակցություն` բաղկացած դրուզներից, և ավանդական սուննի մուսուլմաններից: Մարտի 14 կոալիցիան կազմում էին Ապագա Կուսակցությունը (սա վայելում էր սուննի մուսուլմանների պատկառելի մեծամասնության աջակցությունը`Սաադ Հարիրի ղեկավարությամբ), Լիբանանի Փաղանգավորների կուսակցությունը` քրիստոնյա մարոնիներ, Լիբանանի ուղղափառ թևը և շիա ընտանիքների մի փոքր խումբ: Այս ճամբարը գաղափարական հստակ բաժանում չուներ, մինչդեռ մարտի 8-ի կոալիցիան հակված էր ավելի լիբերալ և սոցիալական քաղաքականությանը, իսկ մարտի 14 կոլաիցիան` ավելի շատ դեպի աջ:

Այս դաշինքները պայքարում էին չորս հիմնական հարցերի շուրջ` Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դատարանը, որը կուսումնսիրեր Ռաֆիկ Հարիրի սպանությունը, 2006 թ. Իսրայելի դեմ պատերազմը, Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ընթացիկ հակամարտությունը, լիբանանյան տարբեր խմբավորումների ներգրավվածությունը Սիրիայում տեղի ունեցող ռազմական հակամարտությանը: Եվ ինչպես որ, ենթադրվում էր Սիրիայում ընթացող պատերազմը վերջին ամիսներին կտրուկ ակտիվացրեց վերջին երկու բանավեճերը:

Մարտի 14 դաշինքի պնդմամբ Լիբանանը կարող է իրական անկախություն և խաղաղություն ձեռք բերել, եթե Սիրիան և Իրանը դադարեցնեն ռազմական գործողություններն Իսրայելի դեմ: Այս ճամբարը վստահեցնում էր, որ դաշինքը Սաուդյան Արաբիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ առավելություն կտա երկրին: Մարտի 8 դաշինքն իր հերթին պնդում է, որ Լիբանանյան սուվերենությունն ու ազգային անվտանգությունը վտանգի առաջ կհայտնվեն, եթե երկիրը դադարեցնի ռազմական գործողությունները Իսրայելի դեմ` նախքան Իսրայելի կողմից Լիբանանի հարավային սահմանին գտնվող Շեբաա և Ղաջար քաղաքների ազատագրումը: Այս խումբն ընդգծում է նաև տարածաշրջանում Իսրայելի գերիշխանությանը հակազդելու Լիբանանի` Իրանի և Սիրիայի հետ դաշինքի ռազմական կարևորությունը` հաշվի առնելով լիբանանյան բանակի հարաբերական թուլությունը: Նույն իմաստով այս խումբը պնդում է, որ Լիբանանում Արևմտա-Սաուդյան ազդեցության պահպանությունը երկրի համար կայունության և միասնության երաշխիք է, որի արդյունքում պայմաններ կստեղծվեն երկրի տնտեսական զարգացման համար:

Այս երկու տեսլականների անհամատեղելիությունն առաջացրեց մի շարք սահմանադրական փակուղիներ: Երկուստեք համաձայնությամբ հաջողվեց երկարաձգել խորհրդարանական մանդատը հավելյալ 2 տարի 7 ամիս ժամկետով (մանդատի ժամկետների նմանատիպ երկարացումը ընդունվել է վերջին երկու տարիների ընթացքում), այն պնդմամբ, որ նոր ընտրությունները կհանգեցնեն անվտանգության ռիսկի` երկրի նման զգայուն դրության պայմաններում:

Այս որոշումը, սակայն, կխորացնի երկրում տիրող տարաձայնությունները` խափանելով սահմանադրական լեգիտիմությունը: Մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունների կայանալը, կողմերի համար քիչ խթաններ կան երկուստեք հիմնական լեգիտիմությունը ճանաչելու համար:

Երկիրը շարունակում է տարաձայնել Լիբանանի հաջորդ նախագահի ընտրությունների շուրջ: Ըստ ավանդույթի, Լիբանանի նախագահն, ընտրվում է խորհրդարանական հատուկ ընտրական մարմնի կողմից, որը բաղկացած է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից: Սա նշանակում է, որ ընտրական գործընթացը մշտապես բախվում է քաղաքական փակուղու: Սա գրեթե անհնար է դարձնում քաղաքական կուսակցության որևէ թեկնածուի հավաքել ընտրությունների համար անհրաժեշտ ձայների մեծամասնության 2/3 մասը, իսկ այդ դեպքում օրենսդիրները նախագահի պաշտոնի համար կառաջադրեն զինվորական թեկնածուի, քանզի վերջրիններս չեն պատկանում որևէ քաղաքական կուսակցության: Չնայած որ նախագահության շուրջ ծավալվող քաղաքական դեբատները հատկապես սուր էին ընտրական այս շրջանում, հակամարտող կողմերը, այնուամենայնիվ, կգտնեն փոխզիջումային լուծում:

Լիբանանի լայն քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի նույն ոգով: Թե’ Մարտի 8-ի, թե’ Մարտի 14 խմբավորումները պետք է գան մեկ հայտարարի, ըստ որի կողմերից ոչ մեկը չի շահի իրենց երկարատև և կոշտ հակամարտությունում: Անշուշտ, թվում է` Լիբանանը կմտնի երկատև քաղաքական թմբիրի մեջ, որն, ի վերջո, երկիրը կմղի դեպի բացահայտ ամենաթողություն: Անցած մի քանի ամիսների ընթացքում երկիրը ենթարկվել է մի շարք ահաբեկչական հարձակումների, որոնք խլել են քաղաքական դաշտի մի քանի գործիչների և խաղաղ բնակչության կյանք: Երկրում քաղաքական ցնցումները և անվտանգության վատթարացումը Լիբանանը դարձնում է ծայրահեղ իսլամիստական խմբավորումների թիրախ:

Քաղաքացիական պատերազմը Լիբանանում իրական հնարավորություն է ինչպես լիբանանցիների, այնպես էլ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի իշխանությունների համար թեկուզև մտքում իրադրությունը կշռադատելու համար: Վերջիվերջո, Լիբանանի հակամարտությունն ամբողջ Մերձավոր Արևելքը պատած հակամարտության անքակտելի մասնիկն է` բացահայտելով Եվրո-Ամերիկա-Սաուդյան հետաքրքրությունները Ռուս-Սիրիա-Իրանյան դաշինքի դեմ: Լիբանանի քաղաքական ցնցումների շարունակությունը և ԻԼԻՊ-ի օրինակով ծայրահեղ իսլամիստական խմբավորումների աճը երկրում կհանգեցնեն խաղաղ բնակչության տառապանքին և ծայրահեղ դժվարություններին: Սակայն հետևանքները կհասնեն Լիբանանի սահմաններից շատ ավելի հեռու:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment