Լիբանանահայ ցուցարարները Բեյրութի թատրոնում շրջապատել էին Թուրքիայի դեսպանին
Հոդվածի առանցքում
- Լիբանանի հայ Դաշնակցական կուսակցության մոտ 60 անդամ չորեքշաբթի կինոթատրոնում շրջապատել էին Լիբանանում Թուրքիայի դեսպանին, բողոքելով 1915 -ին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության հարցում, թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշման դեմ:
- Ֆիլմի հիմնական նպատակն էր Գալիպոլիի ճակատամարտով շեղել ուշադրությունը Հայոց Ցեղասպանությունից, չնայած այն հանգամանքին, որ անցյալում թուրքական կառավարությունը հասարակական միջոցառումներում չի հիշատակել ճակատամարտը: Թուրքիայի կառավարությունը վերջերս է որոշել ֆինանսավորել և խթանել ճակատամարտի հետ առնչվող իրադարձությունները, որպեսզի աշխարհի ուշադրությունը շեղի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից:
- Արդյունքում, թուրքական դեսպանատան անվտանգության աշխատակիցները բախվեցին խաղաղ ցուցարարներին կինոթատրոնի առաջ: Պահակները սկսեցին բղավել «Էրդողան, Էրդողան», իսկ ցուցարարները արձագանքեցին «ցեղասպան, ցեղասպան»:
- Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն ունի լիբանանահայերի համար, որոնք կազմում են երկրի բնակչության շուրջ 4 տոկոսը:
Ուշադրությանն արժանի
Լիբանանի հայ Դաշնակցական կուսակցության մոտ 60 անդամ չորեքշաբթի կինոթատրոնում շրջապատել էին Լիբանանում Թուրքիայի դեսպանին, բողոքելով 1915 -ին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության հարցում, թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշման դեմ:
Դեսպան Սուլեյման Ինան Օզ Յըլդիզը հաճախել էր «Վերջին գրություն» թուրքական կինոնկարի պրեմիերային, որի դեպքերը զարգանում են Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ (1915-1916):
Ֆիլմի ցուցադրման համար ընտրել էին Հայոց Ցեղասպանության հիշատակման տարին և դա պատահականություն չէր: Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի առցանց տարբերակում հրատարակվել է հայտարարություն, որտեղ թուրքական կառավարությունը մեղադրվում է աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցից շեղելու համար, որն ամբողջ աշխարհում նշվելու է այս տարվա ապրիլի 24-ին:
Հայերեն և արաբերեն հրապարակված հայտարարությունը Global Voices- ում համառոտ ներկայացրել է լիբանանահայ ակտիվիստ Եղիա Թաշճյանը:
«Ֆիլմի հիմնական նպատակն էր Գալիպոլիի ճակատամարտով շեղել ուշադրությունը Հայոց Ցեղասպանությունից, չնայած այն հանգամանքին, որ անցյալում թուրքական կառավարությունը հասարակական միջոցառումներում չի հիշատակել ճակատամարտը: Թուրքիայի կառավարությունը վերջերս է որոշել ֆինանսավորել և խթանել ճակատամարտի հետ առնչվող իրադարձությունները, որպեսզի աշխարհի ուշադրությունը շեղի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից:
Այդ պատճառով Դաշնակցության երիտասարդական և ուսանողական ասոցիացիան պարտավորվել է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին հայերի և արաբների պատմությունն ու տառապանքները Թուրքիայի տիրապետության ներքո: Արդյունքում, թուրքական դեսպանատան անվտանգության աշխատակիցները բախվեցին խաղաղ ցուցարարներին կինոթատրոնի առաջ: Պահակները սկսեցին բղավել «Էրդողան, Էրդողան», իսկ ցուցարարները արձագանքեցին «ցեղասպան, ցեղասպան»:
Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն ունի լիբանանահայերի համար, որոնք կազմում են երկրի բնակչության շուրջ 4 տոկոսը: Բազմաթիվ միջոցառումներ են ծրագրված ապրիլի 24-ից առաջ, ինչպես օրինակ The Independent-ի թղթակից Ռոբերտ Ֆիսկի «Հարյուր տարի և մեկ օր» խորագրով քննարկումը Բեյրութի ամերիկյան համալսարանի «Լիբանանյան հայերի ժառանգություն» ակումբում, ինչպես նաև այդ օրը կազմակերպված Ազգային երթը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ