Հաջորդ սերնդի ղեկավարությունը: Ի՞նչ է ձևավորում նոր առաջնորդը

Հաջորդ սերնդի ղեկավարությունը: Ի՞նչ է ձևավորում նոր առաջնորդը

Հոդվածի առանցքում

  • Ըստ Publicis Groupe-ի կողմից իրականացրած վերջին հետազոտության՝ չնայած Հազարամյակի սերունդի վստահությունը բիզնեսում ցածր է, նրանք ավելի լավ ապագայի լուծումը տեսնում են խոշոր ընկերությունների մեջ:
  • Հազարամյակի սերուդները պարզապես չեն ուզում աշխատել մի ընկերությունում, որտեղ ընդգծված նպատակներ չկան: Հաջորդ եռամսյակի շահույթի վրա սևեռվելու փոխարեն ես վաճառող ընկերությունների վերլուծաբաններին առաջարկում եմ մանրազննին, թափանցիկ ու պատասխանատվությամբ գնահատել երկարաժամկետ ներդրումների արժեքը:
  • Ֆինանսական ճգնաժամն ավելի լավ հասկանալու կարևոր կետերից մեկն այն է, որ կարճաժամկետ եկամուտի համար կատարված քայլերը չեն կարող ընկերության հաջողության համար լավագույն երկարաժամկետ որոշումները լինել:
  • Ես մեծ հույսեր ունեմ նոր առաջնորդի տեսակի հետ, որը իսկական կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը համարում է գործարարության հրամայական, փաստ, որ շատ անհատական և ինստիտուցիոնալ ներդրողներ, ի վերջո ընդունում են:

Ուշադրությանն արժանի

Սոցիալական պատասխանատվության գործարարության(BSR) տարեկան կոնֆերանսին, որը կայացավ անցած ամիս Նյու Յորքում, PepsiCo ընկերության գլխավոր տնօրեն Ինդրա Նույին կրքոտ կոչով դիմեց ներկաներին՝ <<ապագա բիզնես առաջնորդներին, գրել կապիտալիզմի հաջորդ գլուխը>>: Նա կոչ արեց հաջորդ սերնդին «սկսել կապիտալիզմի նոր դարաշրջանը, երբ համագործակցությունը վերածվում է մրցույթի» ,- ասել է Նույին՝ ուշադրությունը կենտրոնացնելով համագործակցության(cooperation) և գործակցության (collaboration) վրա, ընդգծելով մեր հասարակության առաջ ծառացած մարտահրավերների խորությունը և մասշտաբները: Մարտահրավերները, որոնք կարող են չափազանց մեծ ու խորը լինել որևէ հատվածի համար, լինի դա ազգային կամ տարածաշրջանային կառավարություն, ձեռներեցներ կամ ոչ կոմերցիոն կազմակերպություններ, պետք է լուծեն սեփական ուժերով:

Նույիի խոսքերը, ներկայացնում էին իմ՝ հազարամյակի (millennials), սերնդի իրական ձայնը:

Այս տարիքային խումբը, որը ներառում է ավելի քան 80 միլիոն ամերիկացիների՝ ծնված 1980 և 2000-ի միջև, տարածում են հստակ սկզբունքներ, արժեքներ ու համոզմունքներ, որոնք իրական ազդեցություն ունեն այն ղեկավարների ոճի և մոտեցումների վրա, որոնք ցանկանում են, որ իրենց թելադրեն: Ըստ Publicis Groupe-ի կողմից իրականացրած վերջին հետազոտության՝ չնայած Հազարամյակի սերունդի վստահությունը բիզնեսում ցածր է, նրանք ավելի լավ ապագայի լուծումը տեսնում են խոշոր ընկերությունների մեջ:

Ըստ նույն ուսումնասիրության՝ Հազարամյակի սերնդի 78 տոկոսը հասակակիցներին խորհուրդ կտա այն ընկերությունը, որը ներգրավված է հասարակության հետ, 83 տոկոսը ակնկալում է, որ գործարարները պետք է ավելին անեն աշխարհին օգնելու համար, 82 տոկոսն էլ անկեղծորեն հավատում է, որ «ձեռնարկատերերը կարող են մեծագույն ազդեցությունն ունենալ հասարակական խնդիրները լուծելու հարցում»:

Նույն օրը ես առաջարկեցի մեկ այլ ուսումնասիրության քննարկում, որտեղ նշվում էր, որ եթե ընկերությունը չի ներկայացնում իր հաճախորդների արժեքները, ապա պարտվում է տաղանդների պատերազմում: Եվ դա այն պատճառով, որ Հազարամյակի սերուդները պարզապես չեն ուզում աշխատել մի ընկերությունում, որտեղ ընդգծված նպատակներ չկան: Հաջորդ եռամսյակի շահույթի վրա սևեռվելու փոխարեն ես վաճառող ընկերությունների վերլուծաբաններին առաջարկում եմ մանրազննին, թափանցիկ ու պատասխանատվությամբ գնահատել երկարաժամկետ ներդրումների արժեքը:

Չնայած քննարկման մի  քանի մասնակիցների ունեցած տարաձայնություններին և տարբեր տեսանկյուններին՝ մենք համաձայնվեցինք, որ հաջորդ սերունդի առաջնորդները պետք է օգնեն մարդկանց իրենց հավակնություններին ճիշտ ճանապարհով հասնելու հարցում և պետք է պատրաստ լինեն աշխատակիցներին պարգևատրել ոչ միայն պարզապես արածի համար, այլ նաև ինչպես են դա անում:

Ֆինանսական ճգնաժամն ավելի լավ հասկանալու կարևոր կետերից մեկն այն է, որ կարճաժամկետ եկամուտի համար կատարված քայլերը չեն կարող ընկերության հաջողության համար լավագույն երկարաժամկետ որոշումները լինել: Ի վերջո, կարող են նույնիսկ վնասել ընկերության ոչ միայն հեղինակությանը, այլև ֆինանսապես: Սա է պատճառը, որ «կապիտալիզմի նոր գլուխը», որի մասին խոսում էր Ինդրա Նույին, ըստ էության, գրվում է հենց հիմա, Հազարամյակի սերնդի միլիոնավոր անդամների կողմից և նրանց համար: Սոցիալապես պատասխանատու ներդրումների (SRI) վերլուծաբանների ջանքերն ուղղված են նրան, որ մեծ գումարների, տրիլիոն դոլարների ներդրումները կատարվեն ոչ միայն կարճաժամկետ արդյունքների, այլ նաև երկարաժամկետ կայուն արժեքների ստեղծման համար:

Ես մեծ հույսեր ունեմ նոր առաջնորդի տեսակի հետ, որը իսկական կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը համարում է գործարարության հրամայական, փաստ, որ շատ անհատական  և ինստիտուցիոնալ ներդրողներ, ի վերջո ընդունում են: Փիտեր Ֆ. Դրուկերը հայտնի արտահայտություն ունի. «Ինչ չափվում է, ենթակա է կարգավորման»: Կապիտալիզմի հաջորդ գլխում տրվում են գնահատման նոր մեթոդները, որոնք կնպաստեն և կուժեղացնեն նոր տեսակի ղեկավարությանը: Հազարամյակի սերնդի անդամները, որոնք գիտակցաբար կատարում են այդ փոփոխությունը՝ կարձագանքեն մեզ բոլորիս շահ բերող այդ նպատակին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment