Ֆրանկոֆոն երկրների առաջնորդները հավաքվել են շարժմանը ոչ այնքան բնորոշ երկրում՝ Հայաստանում, որտեղ անցկացվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Ֆրանկոֆոն երկրների առաջնորդները հավաքվել են շարժմանը ոչ այնքան բնորոշ երկրում՝ Հայաստանում, որտեղ անցկացվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանն առաջին երկիրը չէ, որ մտքին է գալիս, երբ մտածում ես ֆրանսիական մշակույթի զարգացման մասին: Սակայն այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երևանը կարճ ժամանակով դարձել է ֆրանկոֆոն Մեքքա` ֆրանսախոս աշխարհը ներկայացնող կազմակերպության չափանիշների ընդունման հիմնական նշան:

Ուշադրությանն արժանի

Հինգշաբթի օրը Հայաստանում, որի 3 միլիոն բնակչությունից միայն 10 հազարն է խոսում ֆրանսերեն, մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթաժողովը: Հայաստանոմ ֆրանսերենի իմացությամբ բնակչությունը կազմում է մոտ 0,33 տոկոս, ճիշտ այնքան, որքան բնակվում է Քվեբեկի Բայի Քոմեո քաղաքում:

Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Մարտին Նորմանդն ասում է, որ կազմակերպությունն ընդունում է ֆրանսիախոս ​​երկրներին և ընդգծում այստեղ ֆրանսերենի գերիշխող դիրքը: Նա նաև նշում է, որ տարիների ընթացքում մեղմացվել են կազմակերպությանն անդամակցելու չափանիշները, առավել ևս, երբ խոսքը ֆրանսերենի խթանման ակնկալիքների մասին է: Որպես հակափաստարկ նա նշում է, որ երկրները «կարող են անդամակցել», եթե խոստանան խթանել ֆրանսերենը:

Օտտավայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցն իր հերթին պնդում է, որ Արևելյան Եվրոպայի երկրներում ֆրանսերենը տարածված լեզու է:

«Ֆրանսերենը դարձել է Հայաստանում երրորդ (ամենատարածված) օտար լեզուն», – ասում է փոխդեսպան Արա Մկրտչյանը: Այն միայն զիջում է ռուսերենին և անգլերենին:

Այստեղ ֆրանսերենը դեռ դասավանդում են հանրային դպրոցներում, և Մկրտչյանը նշում է, որ իր ընտանիքի բոլոր անդամները տիրապետում են ֆրանսերենի: Հայաստանը 6 տարի առաջ դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

Մեկ այլ կապը դա Ֆրանսիայում բնակվող գրեթե կես միլիոն հայերն են: Շարլ Ազնավուրը, ով 94 տարեկանում մահացավ այս ամիս, ամենահայտնի ֆրանսահայն էր:

Մկրտչյանը նշում է, որ գագաթնաժողովը կարող է նպաստել ֆրանսերենի ժողովրդականության բարձրացմանը երկրում:

«Մի գուցե 50 տարի անց մենք կկարողանանք համեմատվել Կանադայի հետ», – ասել է նա:

84 անդամ ունեցող կազմակերպությունն առաջին անգամ չէ  զարմացնում է՝ միջոցառում կազմակերպելով այն երկրում, որտեղ ֆրանսերենը հազվադեպ է հնչում: Օրինակ՝ Մակեդոնիան և Մոլդովան հանդիսանում են լիիրավ անդամներ, իսկ Քաթարը և Գանան՝ ասոցիացված անդամներ:

Քվեբեկի քաղաքապետ Ռեգիս Լաբեաումը կոշտ քննադատության էր ենթարկել կազմակերպությունը երկուշաբթի օրն իր քաղաքում ընթացող Ֆրանս-Քվեբեկյան համաժողովի ընթացքում: Արձանագրելով Քվեբեկում ֆրանսերենի նահանջը՝  նա մեղադրել է միջազգային կազմակերպությանն Ատլանտյան օվկիանոսի մյուս ափն անտեսելու մեջ:

«Տասը տարի քաղաքապետ եմ ու տասնամյակներ շարունակ զբաղվել եմ Ֆրանկոֆոնիայով, և առայսօր չեմ հասկանում, թե ինչ է դա մեզ տալիս (Քվեբեկին և Կանադային)», – ասել է Լաբեաումը լրագրողներին՝ կառույցը որակելով որպես «հայտնիների կուսակցություն» և «կարիերայի ավարտին գտնվող քաղաքական գործիչների զբաղմունք»:

Չնայած անդամակցության վերաբերյալ մտահոգությունների, Նորմանդը կարծում է, որ կազմակերպությունը մնում է կարևոր՝ հատկապես այլ միջազգային հարթակներում ֆրանսերենի խթանելու համար:

Ֆրանկոֆոնիայի անդամակցությունը վայելող շատ աֆրիկյան և Արևելյան Եվրոպայի երկրներ, որոնք պատմական կապեր ունեն Ֆրանսիայի հետ, օգտագործում են Ֆրանկոֆոնիան՝ ի հակակշիռ այլ միջազգային կառույցների: Մյուսները ֆրանսիական գործոնն առաջ քաշելու հարցում տնտեսական շահ են տեսնում: Օրինակ՝ Լուիզիանան փորձում է այս շաբաթվա գագաթնաժողովում ստանալ լիիրավ անդամի կարգավիճակ:

«Եթե Լուիզիանան գիտի, թե ինչպես դա անել, ապա Արևելյան Եվրոպայի կամ Աֆրիկայի երկրները, անշուշտ, գիտեն այն բոլոր առավելությունները, որոնք տալիս է կազմակերպությունը՝ իրենց տարածքներում ֆրանսերենը խթանելու համար», – ասում է Նորմանդը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

 

Write a comment