Առաջնորդները հավասարների մեջ

Առաջնորդները հավասարների մեջ

Հոդվածի առանցքում

  • Քաղաքական և տնտեսական փոփոխությունները այնպիսին էին, որ «նոր անդամակցած պետություններին» այլևս իմաստ չունի դիտարկել որպես առաձին կատեգորիա: Սրանք նորմալ, շուկայական տնտեսության վրա հիմնված ժողովրդավարական պետություններ են:
  • Մենք արդեն իսկ չենք խոսում ձևափոխման մեջ գտնվող պետությունների մասին, որոնք նոր են սովորում կապիտալիզմի հիմունքները: Այս երկրները հանդիսանում են ինքնաբավ պետություններ, որոնք իրենց ներդրումն են ունենում Եվրոպայի բարեկեցության գործում:
  • 1989-1991 թվականների խաղաղ հեղափոխությունները ջնջեցին Երկաթյա Վարագույրը, որը գաղափարական բաժանում էր առաջացրել Եվրոպայի սրտում: Այժմ ժամանակն է հեռացնել այն որպես հոգեբանական տարանջատում:

Ուշադրությանն արժանի

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները այլևս չպետք է դիտարկվեն որպես անցումային երկրներ. նրանք նոր շունչ են հաղորդում ԵՄ-ին

Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 7 այլ երկրների ԵՄ անդամակցությունից 10 տարի անց, Դոնալդ Թասկի` Եվրոպական Խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, կրում է ոչ միայն խորհրդանշական կարևորություն: Սա ցույց է տալիս այն իրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 10 տարիների ընթացքում: Այն երկրները, որոնք անդամակցեցին ԵՄ-ին 2004-2007թթ-ի ընթացքում, զարգացրեցին իրենց նյութական բարեկեցությունը, ինչպես նաև ինքնավստահություն ձեռք բերեցին:

Քաղաքական և տնտեսական փոփոխությունները այնպիսին էին, որ «նոր անդամակցած պետություններին»  այլևս իմաստ չունի դիտարկել որպես առաձին կատեգորիա: Սրանք նորմալ, շուկայական տնտեսության վրա հիմնված ժողովրդավարական պետություններ են, որոնք աչքի են ընկնում իրենց դրական ազդեցությամբ աշխարհի վրա, այլ ոչ թե իրենց ցավոտ կոմունիստական անցյալով:

Այն ժամանակ, երբ ԵՄ-ն փորձում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, այս պետությունները գտնում են աճի դինամիկ զարգացման միջոցներ:

ԵՄ անդամ պետություններից միայն Լեհաստանին հաջողվեց խուսափել տնտեսական անկումից և դառնալ այն 8 երկրներից մեկը, որը կարողացել է 2014-ին գրանցել 2 տոկոս տնտեսական աճ: Առաջիկա 2 տարիների համար կանխատեսումները նույնն են: Թեև  ՀՆԱ-ն կարող է ավելի ցածր լինել, քան ԵՄ միջինը, սակայն այս իրավիճակը նույնպես դինամիկ կերպով փոփոխվում է:

Մեկ սերնդի ընթացքում այս պետություններից մի քանիսը կարող են հավակնել դառնալ ԵՄ ամենաառաջադեմ տնտեսությունները: Այսպիսով, մենք արդեն իսկ չենք խոսում ձևափոխման մեջ գտնվող պետությունների մասին, որոնք նոր են սովորում կապիտալիզմի հիմունքները: Այս երկրները հանդիսանում են ինքնաբավ պետություններ, որոնք իրենց ներդրումն են ունենում Եվրոպայի բարեկեցության գործում:

Երբեմն թվում է, որ ԵՄ մնացյալ հատվածը արևելյան ընդլայնումն ընկալում է աշխատուժի պահանջարկի բարձրացման տեսանկյունից: Նոր անդամ պետությունների աշխատանքային միգրացիայի դիմած քաղաքացիների մասին պատմությունները հեղեղում են Բրիտանական մամուլը: Բայց այս աշխատուժն, իրականում, ավելի շատ հարկեր է վճարում, քան օգուտ են քաղում իրենց կատարած աշխատանքից թե՛ իրենց գործատու, թե՛ հայրենի երկրներում: Ինչևէ, նրանք սուբսիդավորում են Եվրոպայի, արևմուտքի և արևելքի սոցիալական համակարգերը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բնակիչները կարիք չունեն ներողություն խնդրելու այն բանի համար, որ նրանք օգտվում են իրենց իրավունքից և աշխատում են ավելի բարեկեցիկ ապագայի համար: Եվրոպայի մնացած մասը պետք է օրինակ վերցնի նրանց էներգիայից և լավատեսությունից:

Այս ինքնավստահությունն արդեն իսկ ազդում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի քաղաքական գործիչների դիրքերի վրա միջազգային հարթակում: Եթե անցյալում այս երկրների թեկնածուները դիտարկվում էին միջազգային բյուրոկրատիկ համակարգի  ցածր պաշտոնների համար, ապա այժմ նրանք բարձր պաշտոններ են զբաղեցնում:

2007-2014թթ Լեհաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած պարոն Թասկի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ վերջինս հիանալի թեկնածու էր: Նա հետևեց Յեյժի Բուզեկի հաջողությանը, ով, նույնպես լինելով Լեհաստանի նախկին վարչապետ 2009-2012թթ. զբաղեցրեց Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը: Նոր Եվրոպական Հանձնաժողովի 6 փոխնախագահներից 4-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից են:

Այս հաջողությունները չեն սահմանափակվում ԵՄ-ով: Այն վերաբերում է բոլոր միջազգային կազմակերպություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Բուլղարիայի նախկին արտգործնախարարն է, իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն անցկացնելով ՄԱԿ-ում՝ նա իր աշխատանքի համար բարձր գնահատական է ստանում:

Նրա իշխանությունները ներկայացրել են նրա թեկնածությունը որպես Բան Կի Մունին փոխարինող հաջորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար և հարկ է նշել, որ նա հանդիսանում է ամենահավանական թեկնածուն: Հաղթանակի պարագայում նա կդառնա առաջին կինը և արևելյան եվրոպացին, ով կստանձնի  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի քաղաքացիները բարձր պաշտոններ են զբաղեցնում նաև ՆԱՏՕ-ում, Համաշխարհային Բանկում, Եվրոպական Ներդրումային Բանկում, Վերականգնման և Զարգացման Եվրոպական բանկում:

Նոր սերնդի առաջնորդների վերելքը դա պատահականություն չէ: Այն պետություններում, որոնք դժվարությունների են բախվում պահանջի բերումով, միշտ հայտնվում են տղամարդիկ և կանայք, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ հատկանիշներով: Քանդված հասարակությունների վերածումը ժամանակակից բարեկեցիկ Եվրոպական հասարակությունների մեկ սերնդի ընթացքում բարդ մարտահրավեր է, ինչպես դա եղավ արևմտյան Եվրոպայի համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Առաջնորդները, ովքեր իրենց փորձը ձեռք են բերել հետխորհրդային վերակառուցումից, կիսում են նույն հավազմունքը, ըստ որի, հզոր կարողություններով օժտված մարդիկ կերտում են իրենց ճակատագիրը քաղաքականության միջոցով, ինչպես օրինակ Կոնրադ Ադենաւերը և Չարլզ դը Գոլլեն: Զարգացող և առաջընթաց աշխարհում նրանք ժամանակ չունեին հակաքաղաքական ճակատագրապաշտության վրա վատնելու համար:

1989-1991 թվականների խաղաղ հեղափոխությունները ջնջեցին Երկաթյա Վարագույրը, որը գաղափարական բաժանում էր առաջացրել Եվրոպայի սրտում: Այժմ ժամանակն է հեռացնել այն որպես հոգեբանական տարանջատում: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների շատ թույլ հարաբերությունները մայրցամաքին բերեցին ավելորդ հոգսեր և ծախսեր: Բիզնեսում և քաղաքականության մեջ դրանք կենսունակության հիմնական աղբյուրներն են: Եվրոպան և մնացյալ աշխարհը նման մարդկանց առաջարկների կարիքն ունի և դա ընդունելու ժամանակն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment