Հայոց Ցեղասպանության հետևում կանգնած երկրի ղեկավարը հայտարարել է, թե մուսուլմանները կոտորած երբեք չեն իրականացրել

Հայոց Ցեղասպանության հետևում կանգնած երկրի ղեկավարը հայտարարել է, թե մուսուլմանները կոտորած երբեք չեն իրականացրել

Հոդվածի առանցքում

  • Կա միայն Էրդողանիստան: Դրա իսլամիստ աննորմալ բռնապետը իր կուսակցությանը տարել է այլ ճանապարհով` հայտարարելով, թե Փարիզի ահաբեկչությունները հակամուսուլմանական դավադրություններ են:
  • Էրդողանն ասել է. «Արևմուտքի երկերեսանիությունն ակնհայտ է: Մուսուլմանները երբեք չեն մասնակցել ահաբեկչական կոտորածներին: Այս ամենի հետևում սուտ ռասիզմն է, ատելություն սերմանող ելույթներն ու իսլամաֆոբիան»:
  • Էրդողանը հայտարարել է, որ այստեղ կա չհստակեցված դավադրություն, որի նպատակը մուսուլմաններին վարկաբեկելն է: Իր ընկերոջ`Անկարայի քաղաքապետի պես, նա, հավանաբար, դավադրության համար մեղադրում է հրեաներին: Այնպես որ Էրդողանը պետք է սկսի բարձրագոչ հայտարարություններ անել հրեաների մասին:

Ուշադրությանն արժանի

Թուրքիա այլևս չկա: Կա միայն Էրդողանիստան: Դրա իսլամիստ աննորմալ բռնապետը իր կուսակցությանը տարել է այլ ճանապարհով` հայտարարելով, թե Փարիզի ահաբեկչությունները հակամուսուլմանական դավադրություններ են: «Նման կոտորած կազմակերպել են Ֆրանսիայի քաղաքացիները, բայց դրա համար  վճարում են մուսուլմանները»:

Էրդողանը Արևմուտքին մեղադրել է մուսուլմանների նկատմամբ երկակի չափանիշներ կիրառելու համար: Թուրք առաջնորդի խոսքով, մուսուլմանները պատմության ընթացքում ահաբեկչության ջատագովներ երբեք չեն եղել, ոչ էլ կոտորածներ են իրականացրել:

Էրդողանն ասել է. «Արևմուտքի երկերեսանիությունն ակնհայտ է: Մուսուլմանները երբեք չեն մասնակցել ահաբեկչական կոտորածներին: Այս ամենի հետևում սուտ ռասիզմն է, ատելություն սերմանող ելույթներն ու իսլամաֆոբիան»:

Դե իհարկե: Մուսուլմանները երբեք կոտորածներ չեն իրականցրել: Հատկապես թուրք մուսուլմանները: Իսկ դուք հայերին հարցրեք: Անդրադառնալով անցած շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններին`  Էրդողանն ասել է, որ դրանց հետևում կանգնած է ռասիզմը, ատելություն սերմանող ուղերձները և իսլամաֆոբիան:

«Մենք հույս ունենք, որ հարձակումներ կատարող այդ ազգերը կդադարեցնեն բռնությունները մեզ մզկիթների նկատմամբ»:

Փարիզի Մեծ մզկիթը բաց էր այն ժամանակ, երբ փակ էր սինագոգը, բայց Թուրքիայի իսլամիստական քարոզչությունը, թվում է, պատմել է միայն մզկիթների վրա զանգվածային հարձակումների մասին:

Ի՞նչ է կանգնած սրա հետևում

Էրդողանն ասել է. «Հաշվի առեք, որ ահաբեկչությունները հենց այնպես չեն իրականացվել: Եղել է մշակված սցենար: Մենք պետք է աչալուրջ լինենք իսլամական աշխարհի հանդեպ դավադրության նկատմամբ»:

Էրդողանը հայտարարել է, որ այստեղ կա չհստակեցված դավադրություն, որի նպատակը մուսուլմաններին վարկաբեկելն է: Իր ընկերոջ`Անկարայի քաղաքապետի պես, նա, հավանաբար, դավադրության համար մեղադրում է հրեաներին: Այնպես որ Էրդողանը պետք է սկսի բարձրագոչ հայտարարություններ անել հրեաների մասին:

Թուրք առաջնորդն ասել է, որ Նեթանյահուն իրավունք չունի ներկա գտնվել փարիզյան երթին, քանի որ անցած ամառ Գազայում բռնություններ է իրականացրել խաղաղ բնակչության դեմ:Ֆրանս Պրեսսի հաղորդմամբ,  Էրդողանը Մահմուդ Աբբասի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է. «Ես նաև դժվար եմ հասկանում, թե ինչպես է նա (Նեթանյահուն) համարձակվել գնալ այնտեղ: Այս անգամ դու պատասխան ես տալու կանանց և երեխաներին սպանելու համար»:

Ծիծաղելի է, որ սա հայտարարում է մի ռեժիմ, որն ակնհայտ կապեր ունի Ալ-Քաիդայի և Իսլամական պետության հետ և որը բազմիցս սպանել է քրդերին ու, թվում է,  կամզակերպել է նրանց կոտորածները սահմանի ամբողջ երկայնքով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment