Պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությունների օրն իրավապաշտպաններն Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:  «Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը և վերջ տա Թուրքիայի ճնշումներին ենթարկվելուն», - ասել է Կապույտ և սպիտակ կուսակցության համանախագահ Յաիր Լապիդը:

Ուշադրությանն արժանի

 

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությունների օրն իրավապաշտպաններն Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը և վերջ տա Թուրքիայի ճնշումներին ենթարկվելուն», – ասել է Կապույտ և սպիտակ կուսակցության համանախագահ Յաիր Լապիդը:

Նա թվիթերում գրել է. «Մենք ունենք բարոյական և պատմական պատասխանատվությունը հիշելու ցեղասպանությունները և աջակցելու «երբեք նորից» կոչին»:

Լապիդը հայտարարել է, որ պատրաստվում է նորից շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանության  մաիսն իր բիլը և հույս է հայտնել, որ կոալիցիոն կառավարությունը կաջակցի իրեն այս հարցում:

Մերեց կուսակցությունից պատգամավոր Մոսսի Ռազը թվիթել է. «Այսօր մենք հիշատակում ենք հայ ժողովրդի հոլոքոսթը: Նրանց 1/3-ը սպանվեց թուրքերի կողմից: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Իսրայելի քաղաքականությունը մինչև այժմ Թուրքիայ հետ շահերով պայմանավորված Հայոց ցեղասպանությունը չճանաչելն է: Քաղաքականությունը չի փոխվել թեև Անկարայի հետ հարաբերությունները վերջին տասնամյակում լարված են: Պատճառներից մեկն Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններն են: Իրանի հետ Բաքվի ընդհանուր սահմանն Ադրբեջանն Իսրայելի համար դարձնում է կարևոր դաշնակից:

Նախկինում Քնեսեթի Կրթության հանձնաժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, սակայն քվեարկությունը չի հաստատել բանաձև, որը կընդուներ կառավարությունը: 2015-ին Իսրայելը երկու պատգամավորներից կազմված պատվիրակություն ուղարկեցայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment