Վրացական լարին և հայկական դրամը վերականգնվում են անկումից հետո
Հոդվածի առանցքում
- Լարիի անկման համար շատերը մեղադրում են Վրաստանի կառավարությանը, սակայն Financial Times-ը հրապարակեց մի աղյուսակ, որում ցույց էր տրվում, որ վրացական լարիի հետ անկում է ապրել նաև հայկական դրամը:
- Վերլուծաբանի մեջբերմամբ, միջադեպը Ռուսաստանի տնտեսության դանդաղ նվազման արդյունք է:
- Վրաստանն ունի համեմատաբար փոքր տնտեսություն և ազգային արժույթը կարող է մի փոքր տատանվել, քանի որ արտարժույթային շուկայի ներդրողները խաղադրույքներ են կատարում երկրի կատարողականության վրա:
- Ազգային բանկն իր միջամտությունը կցուցաբերի միմիայն կայուն գնաճն ապահովելու համար, որը 2014 թվականի համար սահմանված է 6 %, իսկ 2015 թվականի համար` 5 %:
Ուշադրությանն արժանի
Վերջերս Թբիլիսում բանավեճերի առիթ է հանդիսացել արտարժույթային փոխանակումները` 1 ԱՄՆ դոլարի դիմաց 2 վրացական լարի փոխանակելը:
Լարիի անկման համար շատերը մեղադրում են Վրաստանի կառավարությանը, սակայն Financial Times-ը հրապարակեց մի աղյուսակ, որում ցույց էր տրվում, որ վրացական լարիի հետ միառժամանակ անկում է ապրել նաև հայկական դրամը, և վերլուծաբանի մեջբերմամբ, միջադեպը Ռուսաստանի տնտեսության դանդաղ նվազման արդյունք է:
Երեքշաբթի օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվին Ազգային Շարժմանը մեղադրեց խուճապ առաջացնելու փորձում` հավելելով, որ լարիի անկումը կապված է արտաքին ազդակների հետ, ինչպես օրինակ շուկայում ամերիկյան դոլարի ամրապնդվելը:
«Հարկ է ընդգծել տարածաշրջանում տիրող տնտեսական և քաղաքական ծանր իրադրությունը, ինչը շատ մեծ ազդեցություն ունի մեր առևտրային հաշվեկշռի վրա»:
Վրաստանն ունի համեմատաբար փոքր տնտեսություն և ազգային արժույթը կարող է մի փոքր տատանվել, քանի որ արտարժույթային շուկայի ներդրողները խաղադրույքներ են կատարում երկրի կատարողականության վրա: Ազգային բանկն իր միջամտությունը կցուցաբերի միմիայն կայուն գնաճն ապահովելու համար, որը 2014 թվականի համար սահմանված է 6 %, իսկ 2015 թվականի համար` 5 %:
Վերջին շաբաթվա ընթացքում վրացական և հայկական արժույթները գրանցել են միևնույն գնային ռիթմը: Standard Bank-ի վերլուծաբան Թիմոթի Աշը Financial Times-ին բացատրել է, որ վրացական լարիի և հայկական դրամի անկումը պայմանավորված է ռուսական տնտեսության անկմամբ, որում ինտեգրված է նաև Վրաստանը, ով վերջերս Ռուսաստանի հետ ունի առավել ջերմ առևտրային հարաբերություններ: Իր վերլուծության մեջ նա գրում է, որ Ռուսաստանի տնտեսության վայրէջքը հանգեցրել է նաև Վրաստանից և Հայաստանից Ռուսաստան աշխատանքային արտագաղթի մեկնածների դրամական փոխանցումների նվազմանը:
Գարիբաշվին ասաց, որ ինքը վստահ է, որ իր երկիրն այս տարի գրանցելու է 5 % տնտեսական աճ` հղում կատարելով Համաշխարհային Բանկի նախագծերին:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: