Չինաստանը դարձյալ հաղթում է Դալայ Լամայի դեմ պայքարում
Հոդվածի առանցքում
- Ֆրանցիսկոս պապը լոկ հոգևոր առաջնորդ չէ, նա նաև քաղաքական գործիչ է: Եվ դա թույլ է տվել նրան չընդունել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամային:
- Իր դեռևս երիտասարդ ու պատվախնդիր պապության ժամանակահատվածում Ֆրանցիսկոսը հստակ հասկացնել է տվել, որ նա ցանկանում է ընդլայնել իր եկեղեցու գրավչությունը:
- Դա ներառում է նաև Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու ընդլայնումը Չինաստանում, որտեղ իշխող Կոմունիստական կուսակցությունը խիստ հսկողության տակ է պահում նաև հոգևոր կյանքը:
- Չինաստանի իշխանությունը հոգևոր առաջնորդին դիտարկում են որպես քաղաքական զգալի ազդեցություն ունեցող վտանգավոր հերետիկոս, ով ունակ է դժգոհության ալիք բարձրացնել Չինաստանի սահմաններում:
- Վատիկանի ներկայացուցիչները բացահայտ բացատրեցին, թե ինչու են նրանք մերժել Պապի մոտ ընդունելության Դալայ Լամայի խնդրանքը:
- Նա մերժում է ստացել «հասկանալի պատճառներով, որը կապված է Չինաստանում նուրբ իրադրության հետ»:
Ուշադրությանն արժանի
Ֆրանցիսկոս պապը լոկ հոգևոր առաջնորդ չէ, նա նաև քաղաքական գործիչ է: Եվ դա թույլ է տվել նրան չընդունել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամային:
Իր դեռևս երիտասարդ ու պատվախնդիր պապության ժամանակահատվածում Ֆրանցիսկոսը հստակ հասկացնել է տվել, որ նա ցանկանում է ընդլայնել իր եկեղեցու գրավչությունը: Դա ներառում է նաև Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու ընդլայնումը Չինաստանում, որտեղ իշխող Կոմունիստական կուսակցությունը խիստ հսկողության տակ է պահում նաև հոգևոր կյանքը: Ըստ տվյալների՝ Չինաստանի կաթոլիկ բնակչությունը 12 մլն է, որից մոտ 5,3 մլն-ը, ինչպես ասում են, պատկանում է պետական, կուսակցության կողմից կառավարվող Չինական հայրենակցական կաթոլիկ ասոցիացիային:
Սակայն Հայրենակցական ասոցիացիան հրաժարվում է ընդունել Վատիկանի գերիշխանությունը՝ մերժելով Մայր Աթոռի կողմից Չինաստանի եպիսկոպոս նշանակելը: Սա զրկում է Վատիկանին կաթոլիկների հոգևոր կյանքում ունեցած առանձնակի տեղից: Քանի որ պապ Ֆրանցիսկոսը փորձում է ընդլայնել իր եկեղեցու ազդեցությունը աշխարհիկ արևմուտքի սահմաններից դուրս՝ զարգացող աշխարհի առավել հոգևոր բնակչության շրջանում, Չինաստանի 1,35 մլրդ բնակչությունը գրավիչ թիրախ է:
Եվ ահա թե ուր էր գնացել Դալայ Լաման: Չինաստանի իշխանությունը հոգևոր առաջնորդին դիտարկում են որպես քաղաքական զգալի ազդեցություն ունեցող վտանգավոր հերետիկոս, ով ունակ է դժգոհության ալիք բարձրացնել Չինաստանի սահմաններում: 1959 թվականին Տիբեթից իր աքսորից ի վեր Դալայ Լաման զգուշավոր արշավ էր կազմակերպել՝ իր հայրենի նահանգը գրավելու համար, որի ղեկավարությունը Պեկինի կողմից լուծարվել էր այն նույն տարի, երբ Դալայ Լաման փախուստի դիմեց ապստամբության պայմաններում:
Վատիկանի ներկայացուցիչները բացահայտ բացատրեցին, թե ինչու են նրանք մերժել Պապի մոտ ընդունելության Դալայ Լամայի խնդրանքը: Նա մերժում է ստացել «հասկանալի պատճառներով, որը կապված է Չինաստանում նուրբ իրադրության հետ»: Այս մասին Reuters-ին հայտնեց Պապի աշխատակիցներից մեկը: Վատիկանի անանուն պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ այդ որոշումը «վախի պատճառով չի կայացվել, այլ, որպեսզի տառապանքից խուսափեն արդեն իսկ տառապածները»:
Չինաստանը նախանձախնդրորեն ստիպում է աշխարհի առաջնորդներին չհանդիպել նրա հետ: Սա մեկ միավոր է հօգուտ Պեկինի: Դալայ Լաման մեկնել էր Հռոմ՝ հանդիպելու նոբելյան մրցանակակիրներին, որոնք հավաքվել էին այդտեղ: Եվ նա որոշել էր այցելել Պապին:
Խաղաղարարների հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին՝ Քեյփթաունում, սակայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ Չինաստանի հետ մտերիմ կապեր պահպանող մեկ այլ երկիր, հրաժարվել էր Դալայ Լամային վիզա տրամադրել: Այնպես որ, երկու միավոր հօգուտ Պեկինի:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: