Բրեքսիթի վերաբերյալ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության

Բրեքսիթի վերաբերյալ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության

Հոդվածի առանցքում

  • Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության և կառավարության միջև բանակցությունները, Բրեքսիթի փակուղին հաղթահարելու համար, ավարտվեցին առանց համաձայնության: Ջերեմի Քորբինը նշել է, թե քննարկումներն առաջ են անցել «այնքան, որքան հնարավոր էր»։

Ուշադրությանն արժանի

 

Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության և կառավարության միջև բանակցությունները, Բրեքսիթի փակուղին հաղթահարելու համար, ավարտվեցին առանց համաձայնության:

Ջերեմի Քորբինը նշել է, որ քննարկումներն առաջ են անցել «այնքան, որքան հնարավոր էր»՝ մեղադրելով կառավարությանը «աճող թուլության և անկայունության» մեջ:

Թերեզա Մեյը նշել է, որ Աշխատավորական կուսակցության ներսում «ընդհանուր դիրքորոշման» բացակայությունը հետագա հանրաքվեի վերաբերյալ «դժվարացրել» է բանակցությունները:

Վարչապետն ասել է, որ այժմ կքննարկի Բրեքսիթը պատգամավորների հետ, որոնք վերահսկում են «մեծամասնությունը»:

Սակայն Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկերը բանակցությունների ավարտն անվանեց «շատ բացասական զարգացում»:

Բրեքսիթը պետք է տեղի ունենար մարտի 29-ին, սակայն պատգամավորները չաջակցեցին համաձայնությանը, որը Մեյը բանակցել էր 3 անգամ: Եվրամիությունը Մեծ Բրիտանիային ժամանակ է տվել մինչև հուլիսի 31-ը:

Այս բանակցությունները պահպանողականների և աշխատավորականների միջև փորձ էր տեսնելու, թե արդյոք կողմերը կարող են Բրեքսիթյան համաձայնագիր կնքել, չնայած հակասությունների այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մաքսային միության անդամակցությունը և հետագա հանրաքվեն:

Առաջիկա զարգացումները կարող են ուժեղացնել Թերեզայի Մեյի օրինագծին ընդդիմությունը պահպանողականների շրջանակներում:

Վարչապետին ուղղված նամակում պրն. Քորբինը գրել է. «Կարծում եմ, որ մեր միջև բանակցությունները Եվրամիությունից դուրս գալու փոխզիջման համաձայնագրի շուրջ առաջ են անցել այնքան, որքան հնարավոր էր»:

Նրան փոխարինողի ընտրությունը «կառավարության դիրքորոշումը դարձնում է անկայուն»:

Ավելի ուշ նա ասել է, որ իր կուսակցությունը բանակցել է «բարի և շատ լուրջ» և շատ շատ մանրամասն փաստարկներ առաջադրել, ինչը նա համարում է «պատասխանատու գործ»:

Նա ավելացրեց. «Խնդիրն այն է, որ կառավարությունը սկզբունքորեն չի փոխել իր տեսակետը և պահպանողական կուսակցությունում բաժանումները նշանակում է, որ կառավարությունը բանակցում է առանց լիազորության և կարողության, որը որևէ արդյունքի չի հանգեցնի »:

Բրիստոլի ակտիվիստների հետ հանդիպումից հետո տիկին Մեյը նշեց. «Կան ոլորտներ, որտեղ մենք եկանք ընդհանուր հայտարարի, բայց այլ հարցերի շուրջ դեռևս առկան են դժվարություններ:

«Մասնավորապես, մենք չկարողացանք հաղթահարել այն հարցը, ըստ որի Աշխատավորական կուսակցության մեջ չկա ընդհանուր դիրքորոշում, թե արդյոք նրանք ցանկանում են իրականացնել Բրեքսիթը կամ երկրորդ հանրաքվե անցկացնել՝ այն փոխելու համար»:

Նա ասաց, որ կառավարությունը կքննարկի աշխատավորականների հետ հանդիպումը: Աշխատավորականների նպաստավոր ծրագիրն ընդգրկում է ԵՄ հետ մշտական ​​մաքսային միություն ունենալու գաղափարը, որը նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի և մնացած բլոկի միջև վաճառվող ապրանքների համար չեն լինի ներքին սակագներ (հարկեր): Այն նաև բաց է պահում նոր հանրաքվե անցկացնելու տարբերակը:

Երկու սցենարներն էլ զայրացրեցին Բրեքսիթի աջակցող պահպանողականներին, որոնք պնդում են, որ Մաքսային միությունը թույլ չի տա, որ Մեծ Բրիտանիա ԵՄ-ից դուրս բանակցություններ վարի ամբողջ աշխարհում:

Որոշ պատգամավորներ նաև քննադատել են տիկին Մեյին աշխատավորականների հետ բանակցություններ վարելու համար, սակայն վարչապետը ասել է, որ կառավարությունը «այլընտրանք չունի և պետք է աշխատի Համայնքների պալատի հետ»:

Աշխատավորականների հետ բանակցություններից առաջ վարչապետը, որի պահպանողական կուսակցությունը մեծամասնություն չունի Համայնքների պալատում, երեք անգամ չի կարողացել անցկացնել օրինագիծը:

Բրեքսիթի թաքնված քարտուղար ընդդիմությունից Քեյր Սթարմերը հայտարարել է, որ վարչապետը «փորձում է մեղադրել բոլորին բացի իրենից բանակցությունների տապալման համար»:

Սակայն Բրեքսիթի քարտուղար Ստեֆեն Բարքլեյը նշել է, որ կառավարությունը առաջընթաց է գրանցել որոշ ոլորտներում `մասնավորապես աշխատողների իրավունքների և բնապահպանական չափանիշների:

Լիբերալ դեմոկրատների ​​առաջնորդ Վինս Քեյփը քննադատել է երկու հիմնական կուսակցություններին `« իշխանությանը թուլության, իսկ աշխատավորականներին՝ թափթփվածության համար »:

Իսկ CBI- ի գործարար խմբի ղեկավար Քերոլայն Ֆերբեյրնը բանակցությունների ավարտը անվանեց «ձախողված քաղաքականության ևս մեկ օր» և «մեկ այլ հուսահատ օր»:

Նա այս ամսվա վերջում կոչ է արել չեղյալ համարել խորհրդարանի արձակուրդը՝ ավելացնելով, որ « արձակուրդի ժամանակը չէ, այլ աշխատանքի ժամանակն է »:

Հինգշաբթի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնի անունը սկսեց շրջանառվել որպես տիկին Մեյին փոխարինող:

Իսկ Բնապահպանության քարտուղար Մայքլ Գովը, պատասխանելով իր հնարավոր առաջադրման հարցին, նշեց, որ այժմ Բրեքսիթը իրականացնելու ժամանակն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment