Ղրղզստանն ու Ուզբեկստանը տարածքների պատմական փոխանակում են կատարում

Ղրղզստանն ու Ուզբեկստանը տարածքների պատմական փոխանակում են կատարում

Հոդվածի առանցքում

  • Սեպտեմբերի 12-ին Ղրղզստանի հարավում պաշտոնյաները հայտնել են, որ Բիշքեկը փոխանակման պայմաններով կտա ավելի քան չորս քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Քերկիդանի ջրամբարը: Դրա դիմաց կստանա համարժեք հողամաս ՝ Օշի շրջանի Արավան շրջանում գտնվող Գյուլբար գյուղի մոտակայքում:

Ուշադրությանն արժանի

 

Ղրղզստանն ու Ուզբեկստանը մոտակա օրերին պատրաստվում են փոխանակել Ֆերղանայի հովտում գտնվող հողատարածքներ և երկու երկրների կառավարությունները հույս ունեն, որ կխուսափեն սահմանային լարվածության կրկնվող բռնկումներից:

Սեպտեմբերի 12-ին Ղրղզստանի հարավում պաշտոնյաները հայտնել են, որ Բիշքեկը փոխանակման պայմաններով կտա ավելի քան չորս քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Քերկիդանի ջրամբարը: Դրա դիմաց կստանա համարժեք հողամաս ՝ Օշի շրջանի Արավան շրջանում գտնվող Գյուլբար գյուղի մոտակայքում:

Օշի շրջվարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ հողերի փոխանակումը կպահանջի մեկ շաբաթ, և դա, ի վերջո, կբխի Ղրղզստանի շահերից:

«Սա ոռոգվող հող է: Քերկիդանի ջրամբարի հարևանությամբ գտնվող հողատարածքը ոռոգված չէ, այնտեղ պարզապես ժայռեր են», – ասում է խոսնակ Նուրկիզ Կադիրբեկ Կյոզին:

Ղրղզստանում պատմականորեն ապացուցել են, որ հողի փոխանակումները կամ նվերները քաղաքականապես ռիսկային են: Կառավարությունը շեշտում է, թե որոնք է համարում շահեկան պայմաններ:

Կարճաժամկետ կտրվածքով այս գործընթացը պետք է օգնի խուսափել սահմանային լարվածության կրկնությունից, ինչը նկատվում էր այս շաբաթվա սկզբին: Սեպտեմբերի 10-ին բախումներ բռնկվեցին Ուզբեկստանի սահմանապահների և ղրղզ տեղացիների միջև Քըրքիդան գյուղի մոտակայքում: Պատճառն այն էր, որ գյուղացիներին վրովվեցրել էր մոտակա ջրամբարի շուրջը ցանկապատելու  Ուզբեկստանի որոշումը:

Արավանի շրջանի ղեկավար Կուրբանբեկ Աիթիբաևը հայտնել է՝ տեղի բնակիչները խնդրել են, որ նրանց դեռ թույլատրվի օգտագործել ջրամբարի մի փոքր հատվածը, որպեսզի նրանք կարողանան խմելու ջուր ապահովել իրենց կովերի և ոչխարների համար:

«Հանձնաժողովը կլուծի այդ հարցը Ուզբեկստանի հետ», – ասել է Աիթիբաևը:

Երկու ժողովուրդների ընդհանուր սահմանի ուրվագծերը սահմանելու շուրջ բանակցությունները լրջորեն սկսվել են 2017-ին՝ ավելի քան 15 տարվա փակուղուց հետո: Սառնությունը մեղմվել է մեկ տարի առաջ Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Քարիմովի մահից հետո, որը վարում էր հարևանների նկատմամբ թշնամանքի դիվանագիտական քաղաքականություն: Դա վերածվում էր սովորական բախումների, սահմանը ապօրինի հատած մարդկանց կրակոցների և վեճերի, թե ինչպես պետք է բաժանվեն ռեսուրսները:

Ուզբեկստանն ունի ավելի շատ վարելահողեր, բայց խորհրդային պլանավորման հեգնանքով, այդ հողերի ոռոգման համար անհրաժեշտ ջրամբարները հայտնվեցին անկախ Ղրղզստանի տարածքում: Երբ ղրղզական և ուզբեկական հանրապետությունները նույն խոշոր կառույցի մաս էին կազմում, ջրի պես արժեքավոր ռեսուրսների կառավարումը համեմատաբար պարզ էր:

Խորհրդային ժամանակաշրջանում սահմանները գծելու ևս մեկ ժառանգություն է այն, որ Ղրղզստանի տարածքում չկան հարթավայրեր, որոնցմեծ մասը գտնվում են Ֆերղանա հովտի ուզբեկական հատվածում:

2017-ի սեպտեմբերին Ղրղզստանի այն ժամանակվա նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Բիշքեկում հանդիպեց իր ուզբեկ գործընկեր Շավկաթ Միրզիյոևի հետ՝ ստորագրելու համաձայնագիր, որով գծվեց ընդհանուր սահմանի 1,170 կիլոմետրը: Դա նշանակում է ամբողջ սահմանի 80 տոկոսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment