Տաջիկստանի և Ղրղզստանի միջև զինված բախումները չեն դադարում
Հոդվածի առանցքում
- Տաջիկստանի և Ղրղզստանի միջև 971 կմ ձգվող սահմանի երկայնքով կան մոտ 70 վիճելի տեղամասեր, որոնք պարբերաբար դառնում են երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների միջև բախումների պատճառ։ Երեք տարի առաջ Բիշքեկը և Դուշանբեն պայմանավորվել են սամանազատման և սահմանանշման աշխատանքների ակտիվացման մասին։ Ներկա պահի դրությամբ՝ հաջողվել է պայմանավորվել 600 կմ սահմանի վերաբերյալ։
Ուշադրությանն արժանի
Տաջիկստանի և Ղրղզստանի միջև 971 կմ ձգվող սահմանի երկայնքով կան մոտ 70 վիճելի տեղամասեր, որոնք պարբերաբար դառնում են երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների միջև բախումների պատճառ։ Երեք տարի առաջ Բիշքեկը և Դուշանբեն պայմանավորվել են սամանազատման և սահմանանշման աշխատանքների ակտիվացման մասին։ Ներկա պահի դրությամբ՝ հաջողվել է պայմանավորվել 600 կմ սահմանի վերաբերյալ։
Միայն այս տարի սահմանի երկայնքով տեղի է ունեցել 12 զինված միջադեպ։ Եվ դժվար է ասել թե ինչպես է կարելի խուսափել նմանատիպ բախումներից։
Վերջին միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, ինչի հետևանքով մեկ ղրղզ սահմանապահ է զոհվել և ավելի քան 10 մարդ վիրավորվել։
Ղրղզստանի բնակիչների մի մասը լքել է իր բնակավայրը։ Բնակիչները մտահոգ են, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է սրվել։
Կողմերը միմյանց են մեղադրում մարտական գործողություններ հրահրելու համար: Միջադեպի պատճառ է հանդիսացել Տաջիկստանի քաղաքացիների կողմից պետական սահմանի չթույլատրվող տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելը:
«Շինարարությունը սկսվել է առանց Ղրղզների հետ համաձայնության գալու»,-ասում է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարը։
Տաջիկներն էլ իրենց հերթին մեղադրում են ղրղզներին, ասելով, որ նրանք խախտել են պայմանավորվածությունները և նախկինում սահմանի երկայնքով նույնպես շինարարական աշխատանքներ են իրականացրել։
«Սահմանի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, մենք ունենք դիտարկող աշտարակ։ Տաջիկներն են սկսել այս հակամարտությունը, և հիմա նրանք փորձում են արդարացնել իրենց ՝ ամբողջ մեղքը գցելով մեզ վրա»,-նշում է Բակութ Կուլմատովը։
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողությունները սկսել են տաջիկ զորայինները, որոնք կրակահերթ են արձակել երկու դիրքերի վրա։ Հրաձգության արդյունքում զոհվել է մեկ ղրղզ սահմանապահ և ավելի քան 10 մարդ է վիրավորվել։ Տուժաշներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց այցելել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ