Ղրղզստանում Աթամբաևին ձերբակալելու գործողությունը վերածվել է քաոսի

Ղրղզստանում Աթամբաևին ձերբակալելու գործողությունը վերածվել է քաոսի

Հոդվածի առանցքում

  • Առնվազն մեկ զինծառայող զոհվել է բախումների ընթացքում ստացած վնասվածքներից: Մի քանի հոգի, այդ թվում` ոստիկանության բարձրաստիճան սպա, որը գլխին քարով հարված է ստացել, ծանր վնասվածքներով հիվանդանոցում են: Գործողությունը սկսվել է մայրամուտից անմիջապես առաջ՝ այն ժամանակ, երբ զորքը Կոյ-Տաշում` մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու գտնվող մի գյուղում հարձավեց շենքի վրա, որտեղ հունիսի վերջից թաքնվում էր Աթամբաևը՝ անտեսելով քննիչների կանչերը:

Ուշադրությանն արժանի

Ղրղզստանում նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին իր գյուղական բնակավայրում կալանավորելու  հատուկ նշանակության ուժերի գործողությունը վերածվեց քաոսի, երբ կառավարական զորքին դիմադրեցին նրան համախոհները:

Առնվազն մեկ զինծառայող զոհվել է բախումների ընթացքում ստացած վնասվածքներից: Մի քանի հոգի, այդ թվում` ոստիկանության բարձրաստիճան սպա, որը գլխին քարով հարված է ստացել,  ծանր վնասվածքներով հիվանդանոցում են:

Գործողությունը սկսվել է մայրամուտից անմիջապես առաջ՝ այն ժամանակ, երբ զորքը Կոյ-Տաշում` մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու գտնվող մի գյուղում հարձավեց շենքի վրա, որտեղ հունիսի վերջից թաքնվում էր Աթամբաևը՝ անտեսելով քննիչների կանչերը:

Բայց շենք մտնելուց ժամեր անց հատուկ նշանակության ջոկատները շրջապատվեցին Աթամբաևի մեծաթիվ կողմնակիցների կողմից և սեղմվեցին երկրորդ հարկում:

Ժամը 10: 30-ից քիչ անց Աթամբաևը շենքից դուրս եկավ իր կողմնակիցների ծափահարությունների ներքո:

Նրա օգնական և ամենահավատարիմ կողմնակից Ֆարիդ Նիյազովը հարձակման ժամանակ կատաղած վիճակում էր:

«Իշխանությունները պետք է օրինական կարգով լուծեն խնդիրները: Բայց նրանք հրաժարվեցին դա անել: Նրանք հավատում էին, որ կարող են հեռանալ իրենց ուզածն անելուց հետո», – ասաց նա:

Ինքը՝ Աթամբաևը, երեկոյան ժամը 3-ին հանդես եկավ հեռուստատեսային կարճ հայտարարությամբ, որում պատրաստակամություն հայտնեց համագործակցել իշխանությունների հետ՝ պնդելով, որ դա տեղի ունենա իր պայմաններով:

«Դեռ ժամանակ կա, որ իշխանությունները փոխեն իրենց կարծիքը: Մենք այն ժողովուրդը չենք, որը պատրաստ է ծնկի գալ: Մենք ֆերմայի ոչխարներ չենք: Ղրղզստանի քաղաքացիները անկախ ժողովուրդ են, որի համար պատիվն ավելի թանկ է, քան կյանքը », – ասաց նա:

Աթամբաևը, որն իր նախագահության առաջին շրջանն ավարտել է 2017-ի վերջին, ամիսներ շարունակ լարված հարաբերությունների մեջ էր իր նախկին պրոտեժե և իրավահաջորդ Սորոնբայ Ջենբեկովի հետ: Հունիսին խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու առաջարկին, որը, ենթադրաբար, նշանակում էր նրա կալանավորման նախադրյալ՝ կոռուպցիոն և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մի շարք մեղադրանքներով:

24.kg լրատվական կայքը, որի լրագրողը Քոյ-Թաշում էր, երբ սկսվեց անակնկալ գրոհը, հայտնում է, որ կրակոցներ են հնչել, և որ Աթամբաևի կողմնակիցները սկզբում քարեր են օգտագործել՝ փորձելով հետ մղել հարձակումը:

Պարզվում է, որ հատուկ նշանակության ուժերին սկզբում հաջողվել է մասնակի վերահսկողության տակ վերցնել շենքը և արգելափակել Աթամբաևին հավատարիմ ամբոխի մի մասին՝ օգտագործելով հրազեն: Մի քանի ժամ տևած դիմակայության ժամանակ տղամարդկանց մի խմբի հաջողվել է ցատկել շենքը շրջապատող ցանկապատի վրայով և ներս մտնել: Մի քանի րոպե անց, կարելի էր տեսնել, որ շենքի  առնվազն երկու հատվածից կրակ էր բարձրանում:

Ի վերջո, հատուկ նշանակության ջոկատները վերադարձել են շենքի երկրորդ հարկ, որտեղ, ըստ տեղեկությունների, հաստատվել էր Աթամբաևը: Որոշ ժամանակ անց հատուկ նշանակության ջոկատայիններից մի քանիսը դուրս են մղվել ամբոխի ճնշման տակ:

Հասկանալի չէ, թե ինչ զենք ունեին այդ համալիրը պաշտպանողները: Աթամբաևը բազմիցս ասել է, որ պատրաստ կլինի անձամբ զենք վերցնել , եթե իրեն փորձել ձերբակալել:

«Կակտուս» լրատվական կայքի կողմից վկայակոչված բուժաշխատողներից մեկը ասում է, որ հատուկ ջոկատայիններն ունեն հրազենային վնասվածքներ:

Ըստ երևույթին, Աթամբաևը պլանավորում էր իր վերադարձը անցած ամիս, երբ Կրեմլում հանդիպում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը բացահայտորեն հորդորեց Ջեինբեկովին զերծ մնալ քաղաքական լարվածության սրումից: Սա լայնորեն մեկնաբանվեց որպես ազդանշան այն մասին, որ ձերբակալությունն անխուսափելի է:

Այդ երաշխիքները, կարծես, բավարար չեն:

Հաղորդվում է, որ Ջենբեկովը արձակուրդում էր, երբ տեղի էր ունենում  Կոյ-Տաշի գործողությունը: Ավելի ուշ՝ երեկոյան, նրա գրասենյակը հաղորդել է, որ նա շտապում է վերադառնալ Բիշքեկ: Նա մտադիր է նախագահել Ազգային անվտանգության խորհրդի նիստը օգոստոսի 8-ին:

Իրինա Քարամուշկինան, խորհրդարանի այն եզակի անդամներից մեկը, որը հավատարիմ մնաց Աթամբաևին և, որը հարձակման պահին գտնվում էր Կոյ-Տաշում, մեղադրեց Ջենբեկովի կառավարությանը ռեպրեսիվ միջոցների դիմելու մեջ:

«Դուք չեք կարող մարդկանց հետ խոսել փամփուշտների և վնասվածքների լեզվով», – ասաց նա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ: «Առաջին արյունը թափվել է Ջենբեկովի կողմից: Եվ նա վճարելու է դրա համար»:

Ջենբեկովի քննադատները մեղադրում են նրան, որ օգտագործում է ընտանեկան կլանային հիմունքներ, որը նման է Կուրմանբեկ Բակիևի ոճին, որը մեղադրվում էր 2010-ի ապրիլի արյունալի ապստամբության մեջ:

Ուշ գիշերը, երբ լարվածությունը դեռ բարձր էր, ղրղզական անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները ցույց տվեցին բանակցություններ սկսելու պատրաստակամություն: Այնուամենայնիվ, Աթամբաևի շրջապատը հասկացրեց, որ իր հիմնական պահանջն այն է, որ նախկին նախագահը չի կարող կալանքի տակ առնվել:

Փոխզիջման ևս մեկ ակնհայտ ժեստ՝ Բիշքեկից դեպի Կոյ-Տաշ տանող ճանապարհային երթևեկության արգելափակումը հանվել է օգոստոսի 8-ի վաղ առավոտյան:

Հասկանալի է, որ առնվազն հատուկ նշանակության ջոկատի վեց անդամներ գտնվում են Աթամբաևի կողմնակիցների հսկողությանքի տակ: Ներքին գործերի փոխնախարար Կուրսան Ասանովը լրագրողներին ասաց, որ իրեն տրվել են հավաստիացումներ, որ նրանք բոլորն ազատ կարձակվեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment