Ղրղզստան. Պայքարող նախկին նախագահն ուղևորվում է Ռուսաստան

Ղրղզստան. Պայքարող նախկին նախագահն ուղևորվում է Ռուսաստան

Հոդվածի առանցքում

  • Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հուլիսի 24-ին մեկնել է երկրից ինքնաթիռով դեպի Ռուսաստան ու դրանով սառեցրել ներքաղաքական ճգնաժամը: Ռուսական «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռը դուրս է եկել Կանթից, որը մայրաքաղաք Բիշքեկից 25 կիլոմետր դեպի արևելք գտնվող ռուսական ռազմական օդանավակայանն է:

Ուշադրությանն արժանի

 

Աթամբաևին ուղեկցել են դեպի ինքնաթիռ նրա 200 կողմնակիցները:

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հուլիսի 24-ին մեկնել է երկրից ինքնաթիռով դեպի Ռուսաստան ու դրանով սառեցրել ներքաղաքական ճգնաժամը:

Ռուսական «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռը դուրս է եկել Կանթից, որը մայրաքաղաք Բիշքեկից 25 կիլոմետր դեպի արևելք գտնվող ռուսական ռազմական օդանավակայանն է:

Վերջին շաբաթների ընթացքում ոստիկանությունը բազմիցս իր մոտ է հրավիրել Աթամբաևին հարցաքննության համար, կապված հանցավոր պարագլուխի գործի հետ, ով ազատ է արձակվել վաղաժամկետ բանտից 2013 թ.: Հունիսին օրենսդիրները քվեարկել են նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու օգտին՝ պնդելով, որ ազատումը կատարվել է իր խնդրանքով:

Աթամբաևի երկրից մեկնելը կնվազեցնի իր և իր նախկին դաշնակից ու ներկա ախոյան, նախագահ Սուրոնբայ Ջեյնբեկովի միջև հակասությունների սրումը: Մեկնելու վայրը հուշում է, որ Ռուսաստանը, որը Ղրղզստանի կարևորագույն տնտեսական և անվտանգության գործընկերն է, միջամտել է լարվածությունը մեղմելու համար:

Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ջոլդուբաևան ասել է, որ նախկին նախագահը «ամենաբարձր մակարդակով» հանդիպումներ է անցկացնում Ռուսաստանում: Ղրղզստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Մոսկվայի թռիչքին հետևել է Եվրասիական զարգացման բանկի նախագահ Անդրեյ Բելյանինովի հրավերը:

Աթամբաևը չի բացահայտել, թե ում մտադիր հանդիպել Ռուսաստանում, սակայն պնդել է, որ Ղրղըզստանից նրա բացակայությունը կարճ է լինելու, ու նա մտադիր է վերադառնալ հուլիսի 25-ի երեկոյան:

Մոտ 200 կողմնակիցներ Աթամբաևին ուղեկցել են Կանտի օդանավակայան, ըստ երևույթին, որպես խափանման միջոց հնարավոր կալանքի դեմ, ինչը դեռևս անհնար է:

Քննարկելով անձեռնմխելիությունը վերացնելու հարցը՝ խորհրդարանականները ներկայացրին մի շարք պոտենցիալ քրեական մեղադրանքներ, որոնք կարող են ներկայացվել նախկին նախագահին: Գլխավոր դատախազությունը ներկայումս աշխատում է հինգ առանձին դեպքերի վրա, որոնք կարող են հանգեցնել նախկին նախագահի կալանավորման:

Կանթ մեկնողների մի մասը ուղիղ հեռարձակում են կազմակերպել Ֆեյսբուքով, իսկ մյուսները ծածանում էին Ղրղզստանի դրոշները: Ավտոմեքենաները հաճախ ճանապարհին կանգնում էին՝ խախտելով ճանապարհային հիմնական կանոնները և հշարժվելով հանդիպակաց ճանապարհով:

Նրանց մեկնարկային կետը Քոյի-Տաշ գյուղի բնակելի համալիրն էր, որտեղ հարյուրավոր մարդիկ ճամբար էին հիմնել արդեն մի քանի շաբաթ՝ սպասելով ոստիկանույան հնարավոր հարձակմանը:

Առկա է դժգոհություն, որ Աթամբաևին թույլատրվել է ընդհանրապես դուրս գալ երկրից՝ ոստիկանական հետաքննույան ժամանակ, այն էլ օտարերկրյա կառավարության կողմից վերահսկվող ռազմակայանից:

Աթամբաևին թույլատրվել է նախագահել միայն մեկ ժամկետ, ուստի, երբ 2017 թ. վերջին սկսվեց նախընտրական շրջանը, նա արգությամբ սկսեց զբաղվել իրավահաջորդի հարցով՝ վերջինիս ընտրեոլւց հետո վստահ լինելով, որ նա հավատարիմ կմնա և կշարունակի նրա քաղաքականությունը: Ջեենբեկովը կարծես համապատասխանում էր այդ դերին: Ըստ ծրագրի՝ նրան մեկ այլ լոյալ գործիչ, վարչապետ Սապար Իսակովը, ով հարուստ տեխնոկրատ գործիչ է, պետք է մեկ օր ինքնուրունյ դառնար նախագահ:

Բայց ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Ջեենբեկովը պարզվեց ունի իր սեփական մոտեցումները: Կարճ ժամանակ անց, նա պաշտոնից հեռացրեց և բանտարկեց Իսակովին կոռուպցիայի մեղադրանքով: Նույն ճակատագրին արժանացան Աթամբաևի մի քանի այլ կողմնակիցներ:

Աթամբաևը կարողացավ խուսափել ձերբակալությունից, սակայն օղակը սեղմվում է: Իր մամուլի խոսնակ Սերգեյ Սլեսարևը հուլիսի 23-ին հայտարարել է, որ Աթամբաևը համաձայն է պատասխանել ոստիկանությանը հարցադրումներին, բայց միայն լրատվամիջոցների միջոցով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment