Ղրղզստան. Աթամբաևի գործի ձախողումից հետո իշխանությունը վերածվում է քավության նոխազի

Ղրղզստան. Աթամբաևի գործի ձախողումից հետո իշխանությունը վերածվում է քավության նոխազի

Հոդվածի առանցքում

  • Մինչ Ղրղզստանի ազգային ղեկավարությունը փորձում է վերականգնել իր արժանապատվությունը անցյալ շաբաթ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության  քաոսային և արյունոտ գործողությունից հետո, թիրախում է հայտնվել այդ երկրի ամենահարգված ավագ ոստիկաններից մեկը:

Ուշադրությանն արժանի

 

Ներքին գործերի նախկին փոխնախարարը մեղադրվում է իր լիազորությունները չարաշահելու համար:

Մինչ Ղրղզստանի ազգային ղեկավարությունը փորձում է վերականգնել իր արժանապատվությունը անցյալ շաբաթ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության  քաոսային և արյունոտ գործողությունից հետո, թիրախում է հայտնվել այդ երկրի ամենահարգված ավագ ոստիկաններից մեկը:

Օգոստոսի 14-ին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Կուրսան Ասանովը, որը մեկ օր առաջ ազատվել էր ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից, մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, որը նա կիրառել է դիմակայության ժամանակ:

Սա իրադարձությունների զարմանալի շրջադարձ է, հաշվի առնելով, որ Ասանովը, հավանաբար, ավելին է արել, քան շատերը, որպեսզի ապահովի ճգնաժամի անարյուն ավարտը:

Դատախազներն ասում են, որ Ասանովը բազմիցս անտեսել է Ներքին գործերի նախարարի ցուցումները, կայացրել է որոշումներ առանց իր վերադասների թույլտվության, վտանգելով ոստիկաններին:

Սակայն օգոստոսի 7-ին Կոյ-Տաշ գյուղում գտնվող Աթամբաևի տան վրա կառավարական ուժերի հարձակման մասին նախնական տեղեկություններից պետք է ենթադրել, որ մյուս պաշտոնյաները շատ ավելի մեղավոր են իրենց մարդկանց վտանգելու հարցում:

Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օպումբաևը, կարծես, պատրաստ էր ընկնել սեփական սրից օգոստոսի 8-ին, երբ ճգնաժամը դեռ չէր ավարտվել: Նրա հրամանատարության ներքո գտնվող հատուկ ջոկատայիններն էին ղեկավարում հարձակումը Կոյ-Տաշ բնակատեղի վրա, նրանցից մի քանիսը պատանդառվեց այդ գործողության ժամանակ: Հրազենային վնասվածքներից մահացավ հատուկ նշանակության մի սպա:

«Ես դրանում որոշակի մեղավորություն ունեմ, ես դա ընդունում եմ», – ասել է նա ՝ հայտարարելով, որ հրաժարական է ներկայացրել: «Եթե երեք ու կես հազար զինծառայող լիներ, դա տեղի չէր ունենա»:

Խորհրդարանում նույն ցուցմունքը տալու ժամանակ Օպումբաևը զղջացել է, որ իր մարդկանց սպանելու հրաման չի տվել և պնդել է, որ հատուկ նշանակության ուժերը «գործնականում զինված չեն եղել»: Վերջին պնդումը կեղծ էր:

Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը մերժել է Օպումբաևի հրաժարականը և նա դեռ իր պաշտոնում է:

Պարզ չէ, թե որոշակի ինչ գործառույթ էր իրականացնելու ոստիկանությունը Աթամբաևին բռնելու ժամանակ, որը այդ պահին կասկածյալ չէր, պարզապես խուսափել էր ոստիկանության կրկնակի հարցաքննությունից:

Օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում Օպումբաևը հայտարարեց, որ ըստ ծրագրի, հատուկ նշանակության ստորաբաժանումը պետք է միջանցք բացեր, որպեսզի ոստիկաններն Աթամբաևին դուրս բերեին Կոյ-Տաշ համալիրից, որտեղ նախկին նախագահի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր համախոհներ մի քանի շաբաթ առաջ հավաքվել էին` սպասելով իրավապահների այցին:

Այս ծրագիրը, եթե իրականում այդպիսին էր, շատ արագ փլուզվեց, երբ  հարյուրավոր ցուցարարներ շտապեցին դեպքի վայր:

Օգոստոսի 7-ի երեկոյան մի դրվագում, որի համար ոստիկանությունը խիստ քննադատվեց, մի խումբ սպաներ, առանց պաշտպանիչ հագուստի բախվեցին քարերով զինված խռովարարների ամբոխին: Դեպքի վայրում Kloop լրատվական կայքի լրագրողների նկարահանած կադրերից երևում է, թե ինչպես են սպաները քարեր նետում ցուցարարների ուղղությամբ:

Այն անձը, որը վկայում է, թե եղել է այդ ոստիկանների մեջ, օգոստոսի 14-ին անանուն հաղորդագրություն է հղել ինտերնետին՝ ղեկավարությանը մեղադրելով իրենց մենակ թողնելու համար:

«Նրանք մեզ բերեցին Կոյ-Տաշ  քաղաքային հին ավտոբուսներով: Մի քանի ժամ պարզապես կանգնել ու սպասում էինք: Ինչ-որ պահի մեզ վրա սկսեցին հարձակվել քարերով: Բոլորը գրում են, թե ինչքան սարսափելի էր, որ ոստիկանները քարեր էին նետում, բայց ի՞նչ կարող էինք անել: Ինքնապաշտպանության նկատառումներով սկսեցինք քարերը հետ նետել մեզ վրա շպրտողների ուղղությամբ», – գրել է գրառման հեղինակը:

Ի տարբերություն ՆԳՆ-ի օգոստոսի 13-ին արված հայտարարության, ըստ որի Ասանովը «չի պաշտպանել ղրղզական ոստիկանության շահերը» և կորցրել է շարքային աշխատակիցների վստահությունը, նամակի հեղինակը բարձր է գնահատել ՆԳ նախկին փոխնախարարին` առաջնագծում ցուցաբերած քաջության համար:

Իրականում, Ասանովն էր, որ օգոստոսի 8-ին համոզել էր Աթամբաևին հանձնվել իշխանություններին: Սակայն նրա վերադասը պնդում է, որ փոխնախարարը չարաշահել է իր լիազորությունները: Կառավարությունը հայտարարում է, որ ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիևն էր նախկինում բանակցել հանձնման շուրջ:

«Երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, Կուրսան Ասանովը, հետապնդելով սեփական շահերը, լքեց դիրքը … դրանով իսկ խախտելով իր անմիջական պարտականությունները և մտավ Աթամբաևի տուն՝ բանակցություններ վարելու», – ասված է ՆԳՆ-ի օգոստոսի 13-ի  հայտարարության մեջ:

Նախարարությունն այնուհետև Ասանովին մեղադրեց ինքնագովազդով զբաղվելու համար, քանի որ նա գործընկերոջը պարտադրել էր նկարահանել Աթամբաևի հետ խոսակցությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment