Սթիվեն Քյուրքճյանի «Պրոֆեսիոնալ գողեր» գիրքը

Սթիվեն Քյուրքճյանի «Պրոֆեսիոնալ գողեր» գիրքը

Հոդվածի առանցքում

  • Քյուրքճյանը Boston Globe-ի վետերան լրագրող է, ով անցել է թոշակի 2007 թվականին քառասուն տարի աշխատելուց և երեք Pulitzer Prizes մրցանակներ ստանալուց հետո: Քյուրքճյանը այս պատմությունում ներկայացվում է որպես հետաքննող լրագրող, ինչով նա սկսել է զբաղվել 1997 թվականից, երբ ՀԴԲ-ն (FBI) չկարողացավ այն բացահայտել:
  • Առանցքայինը հիմա, ըստ Քյուրքճյանի , հետաքննության շարունակումն է և նկարների հետ բերելը: Գաղտնիքը պահելու համար 25 տարին երկար ժամանակ է յուրաքանչյուրի համար: Եթե ​​գողերը չհայտնվեն, ինչու՞ հանրային ճնշման չենթարկել իրենց ընկերներին և հարազատներին: Վաղեմության ժամկետը անցել է, նշում է նա, իսկ 5 միլիոն դոլարի պարգևատրումը դեռ առկա է:
  • Իմ կարծիքով, պետք է լինի ավելի մեծ հանրային իրազեկում այս կորստի մասին և թե ինչ է այդ կորուստը նշանակում մեզ համար: Երբ ես ասում եմ, մեզ, իմ սրտում նկատի ունեմ Բոստոնը, սակայն, իրականում, նշանակում է համայն քաղաքակրթությունը:

Ուշադրությանն արժանի

«Իմ հայրը նկարիչ է եղել: Սիրել է Ռեմբրանտ, սիրել Վերմեեր», – ասում է Սթիվեն Քյուրքճյանը: «Այնպես որ, այս դեպքը շատ կարևոր է ինձ համար»: Նա խոսում է 1990 թվականին Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդներ թանգարանից 13 կտավների գողության մասին, որը դեռևս չբացահայտված հանցագործություն է և ընկած է  իր նոր «Պրոֆեսիոնալ գողեր». Բոստոնի գանգստերները, ովքեր գողացան համաշխարհային մեծագույն արվեստի կտավներ» գրքի հիմքում:

Քյուրքճյանը Boston Globe-ի վետերան  լրագրող է, ով անցել է թոշակի 2007 թվականին քառասուն տարի աշխատելուց և երեք Pulitzer Prizes մրցանակներ ստանալուց հետո: Քյուրքճյանը այս պատմությունում ներկայացվում է որպես հետաքննող լրագրող, ինչով նա սկսել է զբաղվել 1997 թվականից, երբ ՀԴԲ-ն (FBI) չկարողացավ այն բացահայտել: «Սա, ըստ էության, դարձել է սառեցրած գործ», – ասաց նա հեռախոսային հարցազրույցում: «Պետք է լինի այլ ճանապարհ այս ռուբիկ- կուբիկը հավաքելու համար»:

Քյուրքճյանի գիրքը քննադատում է FBI-ի տեսությունը գործի վերաբերյալ և խորանում է քաղաքի քրեական աշխարհի լանդշաֆտի մեջ: «Վեց ամսվա ընթացքում ես կարողացա ստանալ հարցազրույցներ շատ մարդկանցից, ովքեր երբեք չեն խոսել FBI-ի հետ»,- ասաց Քյուրքճյանը: «Եվ ես կարծում եմ, ես արժեքավոր գործ արեցի, ինչպես հաստատման հարցում, այնպես էլ պաշտոնապես հարուցեցի կասկածանքներ որոշ վայրերում»:

Առանցքայինը հիմա, ըստ Քյուրքճյանի , հետաքննության շարունակումն է և նկարների հետ բերելը: Գաղտնիքը պահելու համար 25 տարին երկար ժամանակ է յուրաքանչյուրի համար: Եթե ​​գողերը չհայտնվեն, ինչու՞ հանրային ճնշման չենթարկել իրենց ընկերներին և հարազատներին: Վաղեմության ժամկետը անցել է, նշում է նա, իսկ 5 միլիոն դոլարի պարգևատրումը դեռ առկա է:

«Իմ կարծիքով, պետք է լինի ավելի մեծ հանրային իրազեկում այս կորստի մասին և թե ինչ է այդ կորուստը նշանակում մեզ համար: Երբ ես ասում եմ, մեզ, իմ սրտում նկատի ունեմ Բոստոնը, սակայն, իրականում, նշանակում է համայն քաղաքակրթությունը», – ասաց նա: «Համաշխարհային կարգի քաղաքը չպետք է թույլ տա, որ երեք Ռեմբրանտ և մեկ Վերմեեր մնան անհետացած»:

«Ես զարմացած եմ, թե ինչու այն ավելի կարևոր չէ մեզ բոլորիս համար», շարունակեց Քյուրքճյանը:

«Ես Բոստոնցի տղա եմ», – ավելացրեց Դորչեստրի ծնունդ, Բոստոն Լատինի, Բոստոնի համալսարանի և Suffolk իրավագիտության դպրոցի շրջանավարտը: «Այս պատմությունը հուզում է ինձ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment