Ազատեք քրդերին

Ազատեք քրդերին

Հոդվածի առանցքում

  • Քրդերը, որոնք առնվազն 25 միլիոն բնակչություն ունեն, պետություն չունեցող աշխարհի թվով ամենամեծ ժողովուրդներից են: Տարածաշրջանի այլ ժողովուրդներ ունեն պետություններ` արաբները, պարսիկները, թուրքերը: Հրեաները ստեղծեցին Իսրայել պետությունը (կամ համաձայն գրքերի՝ վերակազմավորեցին) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
  • Պետությունը պետք է անկախանա այն ժամանակ, երբ այն ի վիճակի է միայնակ ամուր կանգնել, ունենալ ժողովրդավարական կայացած համակարգ և պաշտպանել սեփական փոքրամասնությունների իրավունքները: Իրաքի կազմից դուրս գալու համար քրդերը պետք է հանրաքվեով հաստատեն սեփական անկախ հայրենիք ստեղծելու իրենց կամքը:
  • Քրդերը երկու անգամ հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց երազանքը` առաջին անգամ Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո, երբ քրդական պետության ստեղծումը նախատեսված էր Սևրի պայմանագրով:
  • Իրաքյան Քուրդիստանում պարբերաբար տեղի են ունենում ընտրություններ, առկա է բավական աղմկոտ խորհրդարան և ակտիվ ԶԼՄ-ներ: Հարկ է նշել, որ դատական համակարգը բավական թույլ է, և ԶԼՄ-ները հաճախ բարձրացնում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Այնուամենայնիվ, Քուրդիստանը շատ ավելի ժողովրդավարական է, քան տարածաշրջանի այլ պետությունները և շատ ավելի անվտանգ է, քան Իրաքի այլ շրջանները:
  • Երկարաժամկետ հեռանկարները նույնպես դրական են: Էթնիկ խմբերի հիման վրա ստեղծված այլ պետություններ, օրինակ Ալբանիան, համակերպվել են հարևան պետություններում իրենց հայրենակիցներով բնակեցված տարածքների նկատմամբ պահաջներ չունենալու մտքի հետ: Դեպի ծով ելք չունեցող Քուրդիստանին ուղիներ են անհրաժեշտ նավթի արտահանման համար, և դրա համար այն պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևան պետությունների հետ:
  • Իսլամական Պետության կողմից Մոսուլի գրավումից հետո Քուրդիստանը ևս մեկ քայլ կատարեց դեպի անկախ պետություն Էրբիլ մայրաքաղաքով: Սակայն քանի դեռ Իսլամական Պետության խելագարները գրոհում են Բաղդադի դռները, անկախացումը չի կարող տեղի ունենալ:

Ուշադրությանն արժանի

Քրդերը, որոնք առնվազն 25 միլիոն բնակչություն ունեն, պետություն չունեցող աշխարհի թվով ամենամեծ ժողովուրդներից են:  Տարածաշրջանի այլ ժողովուրդներ ունեն պետություններ` արաբները, պարսիկները, թուրքերը: Հրեաները ստեղծեցին Իսրայել պետությունը (կամ համաձայն գրքերի՝ վերակազմավորեցին) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հայաստանը և Վրաստանը որպես անկախ պետություններ վերակազմավորվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո:

Քրդերը երկու անգամ հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց երազանքը` առաջին անգամ Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո, երբ քրդական պետության ստեղծումը նախատեսված էր Սևրի պայմանագրով, իսկ երկրորդ անգամ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ընդամենը 10 ամսով կայացավ Մահաբադի Քրդական Հանրապետությունը, այն տարածքում որը հիմա հայտնի է որպես Արևմտյան Իրան:

Այսօր Իրաքի քրդական շրջանը` առնվազն 6 միլիոն քրդերի հայրենիքը, ամեն ինչով անկախ է, սակայն ոչ պաշտոնապես: Սկսած 1991-ից, երբ արևմուտքը սկսեց պաշտպանել քրդերին Սադամ Հուսեյնից, Քուրդիստանը սկսեց ծաղկել: Իր այդ կուրսի համար այն արժանի է իր տեղը զբաղեցնել միջազգային հանրությունում՝ որպես անկախ պետություն: Մեկ դար առաջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի առաջ քաշած սկզբունքով «յոuրաքանչյուր ժողովուրդ պետք է անխափան հնարավորություն ունենա ինքնավար զարգացման համար»:

Պետությունը պետք է անկախանա այն ժամանակ, երբ այն ի վիճակի է միայնակ ամուր կանգնել, ունենալ ժողովրդավարական կայացած համակարգ և պաշտպանել սեփական փոքրամասնությունների իրավունքները: Իրաքի կազմից դուրս գալու համար քրդերը պետք է հանրաքվեով հաստատեն սեփական անկախ հայրենիք ստեղծելու իրենց կամքը:

Տնտեսապես և ժողովրդավարական համակարգով կայուն լինելու հետ մեկտեղ նորաստեղծ պետությունը պետք է ռազմական տեսակետից պաշտպանողունակ լինի և զերծ մնա Թուրքիայի, Իրանի և Սիրիայի տարածքների հաշվին Մեծ Քուրդիստան ստեղծելու ցանկություններից:  Անկախ պետության ստեղծումը ենթադրում է հարևանների համաձայնությունը:

Քրդերը պարտավոր են նաև բարիդրացիական հարաբերություններ հաստատել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջին հերթին սահմանագծման հարցում: Կայուն տնտեսությունը իրագործելի է քրդերի համար: Նրանք ավելի ու ավելի մեծ քանակի նավթամթերք են արտահանում և, համաձայն Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ համաձայնեցված բանաձևի, վաճառքի առյուծի բաժինը հասնում է քրդերին: Այսպիսով, վերջիններս նախատեսում են օրական 800.000 բարել արտադրել, ինչը նավթի ներկայիս գներով տարեկան կազմում է 17 միլիարդ դոլար:

Թեև բավական անտաշ կերպով, սակայն ժողովրդավարությունը կայացման շրջանում է: Իրաքյան Քուրդիստանում պարբերաբար տեղի են ունենում ընտրություններ, առկա է բավական աղմկոտ խորհրդարան և ակտիվ ԶԼՄ-ներ:  Հարկ է նշել, որ դատական համակարգը բավական թույլ է, և ԶԼՄ-ները հաճախ բարձրացնում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Այնուամենայնիվ, Քուրդիստանը շատ ավելի ժողովրդավարական է, քան տարածաշրջանի այլ պետությունները և շատ ավելի անվտանգ է, քան Իրաքի այլ շրջանները, չնայած նրան, որ Իսլամական Պետությունը ամեն կերպ փորձում է ճնշում գործադրել սահմաններին: Համեմատած Բաղդադի կամ Արաբական Իրաքի այլ տարածքների՝ Քուրդիստանում մահապարտների ահաբեկչական գործողությունները շատ ավելի հազվադեպ երևույթներ են:

Տարածաշրջանային համատեքստում այս խնդիրը շատ ավելի բարդ է: Թուրքիան և Իրանը երկար ժամանակ է դեմ են հանդես գալիս անկախ Քուրդիստանի ստեղծմանը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է օրինակ ծառայել իրենց տարածքում բնակվող քրդերի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցում որոշակի առաջընթաց կա:

Սիրիան, որը դժվար թե մոտ ապագայում ի վիճակի լինի կենտրոնացնել պետությունը, չի կարող լուրջ դիմադրություն ցուցաբերել քրդերի անջատողականությանը: Իրանը բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում: Իսկ դրացիական հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի և Թուքիայի միջև վերջին շրջանում բավականին ջերմացել են: Ներկայումս հարավային Թուրքիայում բնակվող քրդերը, որոնք ավելի բազմաքանակ են, քան Իրաքյան Քուրդիստանում բնակվողները, իրատեսորեն թողել են անկախ պետության ստեղծման հույսերը և դրա փոխարեն համաձայն են ինքնավարության ստեղծմանը:

Բացի այդ, Թուրքիայում բնակվող բազմաթիվ քրդեր ասիմիլացվել են Ստամբուլում և չեն ցանկանում անկախանալ Թուրքիայից: Այսպիսով, Թուրքիայի համար կարող է ընդունելի լինել անկախ Քուրդիստանի ստեղծումը իր սահմաններին:

Երկարաժամկետ հեռանկարները նույնպես դրական են: Էթնիկ խմբերի հիման վրա ստեղծված այլ պետություններ, օրինակ Ալբանիան, համակերպվել են հարևան պետություններում իրենց հայրենակիցներով բնակեցված տարածքների նկատմամբ պահաջներ չունենալու մտքի հետ:  Դեպի ծով ելք չունեցող Քուրդիստանին ուղիներ են անհրաժեշտ նավթի արտահանման համար, և դրա համար այն պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևան պետությունների հետ: Արևմտյան տերությունները պետք է հասկացնեն Քուրդիստանին, որ վերջինս որևէ աջակցություն չի ստանա այն պարագայում, եթե  հրահրի անջատողական տրամադրություններ հարևան երկրներում:

Որքան երկար տապալվեն իրաքյան արաբների՝ սեփական երկրում իշխանության իրականացման փորձերը, այնքան քիչ նրանք իրավունք կունենան խոչընդոտել քրդերի կայացման գործընթացին: Անկախացումը կարող է նախատիպ դառնալ Մերձավոր Արևելքում: Նույնիսկ այդ պարագայում իրաքյան քրդերը գիտակցում են, որ հարկավոր է համագործակցել Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ և նրանց ծանր բանակցություններ են սպասվում նավթով հարուստ շրջանների բաժանման հարցում:

Իսլամական Պետության կողմից Մոսուլի գրավումից հետո Քուրդիստանը ևս մեկ քայլ կատարեց դեպի անկախ պետություն Էրբիլ մայրաքաղաքով: Սակայն քանի դեռ Իսլամական Պետության խելագարները գրոհում են Բաղդադի դռները, անկախացումը չի կարող տեղի ունենալ: Սակայն իրադարձությունների ճիշտ զարգացման պարագայում անկախացումը Քուրդիստանին կտա միջազգային հանրության հովանավորությունը իրաքցիների որևէ ռազմական միջամտության դեմ: Քրդերը ցանկանում են ստեղծել իրենց անկախ հայրենիքը: Նրանք արժանի են դրան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment