Օջալանի կոչից հետո Թուրքիայի բանտերում քրդերը դադարեցնում են հացադուլը

Օջալանի կոչից հետո Թուրքիայի բանտերում քրդերը դադարեցնում են հացադուլը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի բանտերում հազարավոր բանտարկյալներ կիրակի օրը զանգվածային հացադուլ են հայտարարել՝ բողոքելով քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների դեմ: Անցած նոյեմբերից սկսված ակցիային միացել են 3000 բանտարկյալներ տարբեր բանտերում: Առաջինը հացադուլ է հայտարարել պրո-քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորներից մեկը:  Բայց երբ զինյալների առաջնորդ Օջալանին թույլատրել են 8 տարի անց հանդիպել իր փաստաբաններին, նա հայտարարել է, որ հացադուլը հասել է նպատակին և հիմա ժամանակն է դադարեցնել այն:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի բանտերում հազարավոր բանտարկյալներ կիրակի օրը զանգվածային հացադուլ են հայտարարել՝ բողոքելով քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների դեմ:

Ակցիան սկսվել է, երբ Օջալանին բանտում մեկուսացրել են: Անցած նոյեմբերից սկսված ակցիային միացել են 3000 բանտարկյալներ տարբեր բանտերում: Առաջինը հացադուլ է հայտարարել պրո-քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորներից մեկը:

Բայց երբ զինյալների առաջնորդ Օջալանին թույլատրել են 8 տարի անց հանդիպել իր փաստաբաններին, նա հայտարարել է, որ հացադուլը հասել է նպատակին և հիմա ժամանակն է դադարեցնել այն:

«Կոչից հետո դադարեցնում ենք հացադուլը», – ասել է «բանտարկյալների ներկայացուցիչ» Դենիզ Քայան:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համահիմնադիր Օջալանը  Ստամբուլի մոտակա Իմրալի կղզու բանտում է 1991-ից:

Փաստաբանների առաջին այցը տեղի ունեցավ մայիսի 2-ին: Երբ թուրքական իշխանությունները Օջալանի փաստաբանների այցելության պաշտոնական արգելքը վերացրեցին, մայիսի 22-ին եղավ նաև երկրորդ այցը:

Հացադուլը սկսել էր պատգամավոր Լեյլա Գուվենի կողմից, երբ նա գտնվում էր կալանքի տակ, չնայած որ հետագայում ազատ արձակվեց:

Մյուս կալանավորները հետո հետևեցին նրա արշավին: Ըստ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հացադուլից մահացել է 8 մարդ:

Գուվենը հացադուլի ավարտին հայտարարեց, որ թեև ակցիան հաջող էր, «մեկուսացման դեմ և սոցիալական խաղաղության համար պայքարը կշարունակվի բոլոր հարթակներում»:

«Այս դիմադրության շնորհիվ հաղթեցին Թուրքիայի ժողովուրդները, Թուրքիայի ժողովրդավարությունը», – ասել է Գուվենը Դիարբեքիրում լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա կուսակցությունից երեք այլ պատգամավորներ ևս հայտարարել են հացադուլը դադարեցնելու մասին:

Օջալիանի Քրդական աշխատավորական կուսակցությունը, որ Անկարան և նրա արևմտյան դաշնակիցների կողմից հայտարարվել է ահաբեկչական խմբավորման և ներառվել սև ցուցակում, թուրքական պետության դեմ ապստամբում է 1984 թվականից ի վեր: Այս ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ:

Օջալանը ձերբակալվել է 1999-ի փետրվարին Քենիայում և բանտարկվել մի քանի ամիս, ապա  մեղավոր է ճանաչվել դավաճանության, անջատողականության և սպանության մեջ:

Չնայած գրեթե լիակատար մեկուսացմանը, Օջալանը դեռ շարունակում է մնալ տարածաշրջանում քրդական ապստամբության և շարժման հիմնական ֆիգուրը:

Նրա փաստաբանները հայտարարել են՝ Օջալանը նշել է, որ Սիրիայում «դրական դեր կխաղա» այնտեղ առկա խնդիրները, ներառյալ «քրդական խնդիրը» կարգավորելու հարցում, եթե նման հնարավորություն ընձեռնվի:

Ավելի վաղ՝ մայիսի 2-ին փաստաբանների այցից հետո Օջալանը ասել էր, որ պետք է հաշվի առնել «Թուրքիայի զգայունությունը» Սիրիայում, որտեղ ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական ուժերը պայքարում են Իսլամական պետություն խմբավորման դեմ:

Թուրքիան պնդում է, որ Սիրիայի քրդերի խմբավորումը Թուրքիայի քրդերի ահաբեկչական թևն է:

Գուվենն ասել է, որ Օջալանի ձայնը լսելի է և «շատ կարևոր է Թուրքիայի ժողովրդավարացման և Մերձավոր Արևելքում խաղաղության համար»:

Այցելությունները տեղի են ունենում Ստամբուլի քաղաքապետի վիճահարույց կրկնաընտրությունից մի քանի շաբաթ առաջ: Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունը կորցրել էր այս քաղաքը:

Փորձագետները նշում են, որ քրդերի ձայները Էրդողանի կուսակցական ձախողման մեջ մեծ դերակատարություն են ունեցել և հիմա Էրդողանը հուսով է, որ հունիսի 23-ին կրկնվող քվեարկությունում կստանա նրանց աջակցությունը:

Սակայն Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտարարել է, որ Օջալանին փաստաբանների այցելությունների թույլտվությունը «ոչ մի կապ չունի խաղաղ գործընթացի» և «Ստամբուլի ընտրությունների»հետ:

Օջալանը հրադադարի կոչ է արել 2013-ին՝ թույլ տալու խաղաղ բանակցություններով հասնել բանակցային կարգավորման:

Այնուամենայնիվ, 2015-ի ամռանը հրադադարի փլուզումից հետո Թուրքիայի քրդերի միջև բախումներն ուժեղացավ՝ տապալելով հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը:

Օջալանի փաստաբանները հայտարարել են՝ ապստամբների ղեկավարը նշել է, որ այցերի թույլտվությունը «չի նշանակում որ կա բանակցային գործընթաց»:

Օջալանը նշել է, որ Թուրքիային սկզբունքորեն անհրաժեշտ էր «ժողովրդավարական բանակցություններ և խաղաղություն»՝ ավելացնելով, որ իշխանությունների արձագանքը «պարզ կլինի» 30-40 օրվա ընթացքում: Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment