Կրեմլը «հերոսացնում է» եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած օդաչուներին
Հոդվածի առանցքում
- Կրեմլը հերոսացրեց երկու ռուս օդաչուներին և հայտարարեց, որ նրանց կտրվեն պետական պարգևներ, քանի որ Մոսկվայի մերձակայքում, եգիպտացորենի դաշտում կարողացել են վայրէջք կատարել ինքնաթիռով, որը խափանվել էր շարժիչնում թռչունների հայտնվելու պատճառով և որում 233 ուղևոր կար:
Ուշադրությանն արժանի
Կրեմլը հերոսացրեց երկու ռուս օդաչուներին և հայտարարեց, որ նրանց կտրվեն պետական պարգևներ, քանի որ Մոսկվայի մերձակայքում, եգիպտացորենի դաշտում կարողացել են վայրէջք կատարել ինքնաթիռով, որը խափանվել էր շարժիչնում թռչունների հայտնվելու պատճառով և որում 233 ուղևոր կար:
Վիրավորվել է ավելի քան 55 մարդ, այդ թվում՝ 17 երեխա, որոնցից վեցը տեղափոխվել են հիվանդանոց, գրում են ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ մեջբերելով արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պետական հեռուստատեսությունը կատարվածը անվանել է «Ռամենսկի հրաշք», այն տեղանքի անունով, որտեղ ինքնաթիռը վայրէջք է կատարել և որը Ժուկովսկի միջազգային օդակայանից հեռու է մեկ մղոն:
«Կոմսոմոլսկայա պրավդան» օդաչու Դամիր Յուսուպովին նվանեց հերոս՝ գրելով, որ նա փրկել է 233 մարդու կյանք՝ «վարպետորեն վայրէջք կատարելով ինքնաթիռով, որի շարժիչները վնասված էին և առանց վայրէջքի, այսպես ասած, հանդերձանքի:
Ոմանք սա համեմատեցին Նյու Յորքում 2009-ին-ին կատարվածի հետ, երբ Հուդսոն գետի վրա վայրէջք էր կատարել US Airways-ի 1549 չվերթի օդանավը՝ սագերի երամին բախվելուց հետո:
«Մենք շնորհավորում ենք այն հերոս օդաչուներին, ովքեր փրկել են մարդկանց կյանքերը», – ասաց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կառավարությունը նրանց արագորեն կարժանացնի պետական պարգևների: «Սրանում կասկած չկա: Նրանք պետք է պարգևատրվեն», – ասաց նա:
Ինքնաթիռի շարժիչները անջատվել են այն ժամանակ, երբ այն վթարային վայրէջք էր կատարում, ասել է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի խոսնակ Ելենա Միխեևան:
Ուղևորների նկարահանած կադրերից երևում է, որ թռիչքը տևել է երկու րոպեից ավելի քիչ, և որ շարժիչները դժվարություններ են ունեցել՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո:
11-ամյա Վիտա Բաբինը, որն ինքնաթիռում էր իր մոր և քրոջ հետ, ասաց, որ ուղևորներին չեն նախազգուշացրել արտակարգ վայրէջքի մասին: Օդանավում լռություն էր, և որոշ ուղևորներ ճչում էին, երբ այն դիպչում էր գետնին: Սա երևում է կադրերում:
Պետական հեռուստատեսությանը ուղևորներից մեկն ասել է, թե ինքնաթիռը սկսել է ցնցվել վայրէջք կատարելուց հետո: «Հինգ վայրկյան անց ինքնաթիռի աջ կողմում գտնվող լույսերը սկսեցին թարթվել, և հրդեհի հոտ էր գալիս: Հետո մենք վայրէջք կատարեցինք և բոլորը փախան», – ասել է նա:
Ուղևորներին տարհանել են և հորդորել են հեռու մնալ ինքնաթիռից: «Բորտուղեկցորդուհիներից մեկն ասաց, որ ինքնաթիռից ծուխ է դուրս գալիս, և մենք անմիջապես խուճապի մատնվեցինք: Վազեցինք տղամարդկանցից մեկի հետևից: Նա ասաց՝ հետևիր ինձ », – պատմում է Վիտյան:
Գովորիտ Մոսկվա ռադիոկայանը խոսել է այդ տարածքի բնակիչներից մեկի հետ, որն, ասում է, որ օդանավին հարվածած թռչունները, հավանաբար, եղել են օդանավակայանի մոտակայքում գտնվող ապօրինի աղբանոցից: Սակայն մոսկովյան շրջանի պաշտոնյաները հերքեցին այդ պնդումը և ասացին, որ օդանավակայանին ամենամոտ աղբանոցը գտնվում է ինը մղոն հեռավորության վրա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինքնաթիռը թռչում էր դեպի Ղրիմի Սիմֆերոպոլ: Թերակղզին Ռուսաստանն Ուկրաինայից անեքսիայի է ենթարկել 2014 թվականին:
Անվտանգության հարցերը անհանգստացրել են ռուսական ավիաինդուստրիային Խորհրդային Միության փլուզումից ի վեր, չնայած ստանդարտները վերջին տարիներին կտրուկ բարձրացել են մասնավորապես միջազգային երթուղիներում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ