Կրեմլը չի հավատում, որ ռուսները չափազանց աղքատ են կոշիկներ գնելու համար

Կրեմլը չի հավատում, որ ռուսները չափազանց աղքատ են կոշիկներ գնելու համար

Հոդվածի առանցքում

  • Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Rosstat պետական վիճակագրական գործակալության զեկույցը: Այն պարզել է, որ հարցվածների մեկ երրորդը չի կարող տարեկան մեկ անձի համար երկու զույգ կոշիկ գնել: Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ ռուսական ընտանիքների 80% -ը դժվարանում է ծայրը ծայրին հասցնել: Հետազոտությունը փաստում է, որ ընտանեկան ֆինանսների որոշ ոլորտներում փոքր-ինչ բարելավում է նկատվում:

Ուշադրությանն արժանի

 

Կրեմլի մամլո քարտուղարը հայտարարել է, որ չի կարող հասկանալ այն հետազոտությունները ըստ որի, ռուսները դժվարանում են նոր կոշիկներ գնել:

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Rosstat պետական վիճակագրական գործակալության զեկույցը:

Այն պարզել է, որ հարցվածների մեկ երրորդը չի կարող տարեկան մեկ անձի համար երկու զույգ կոշիկ գնել:

Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ ռուսական ընտանիքների 80% -ը դժվարանում է ծայրը ծայրին հասցնել:

Հետազոտությունը փաստում է, որ ընտանեկան ֆինանսների որոշ ոլորտներում փոքր-ինչ բարելավում է նկատվում: Սակայն դրանց տվյալների անփույթ բնույթը զայրացրել է պարոն Պեսկովին և հայտնվել նրա ուշադրության կենտրոնում: Նա նշել է, որ պաշտոնյաները կորցնում են ամենօրյա իրականության զգացմունքը:

Խնդիրը մեկնաբանելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը խորապես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Կրեմլը «փորձում է» հասկանալ տվյալները:

«Ինչու՞ կոշիկներ, ինչու՞ մեկ երրորդը, որտեղի՞ց են այդ թվերը»,-հարցնում է պարոն Պեսկովը ՝ ավելացնելով, որ նա «երախտապարտ կլինի» Ռոսստատի բացատրության տրամադրմանը:

Մանրամասները հասանելի են առցանց, ինչպես նաև գործալակալության երկու տարվա ընթացքում իրականացրած «կենսամակարդակի մոնիտորինգի» մասին հետազոտությունը: Վերջին թվերը թվագրված են 2018 թվականի սեպտեմբերի անցկացված հարցումից, որը ներառում է Ռուսաստանի Դաշնության մոտ 60000 ընտանիքներ:

Հարցվածների մոտ 10% -ը չի կարողանում մսամթերք կամ ձկնեղեն թույլ տալ իրեն շաբաթական երեք անգամ, իսկ ընտանիքների 12.6% -ը կիսում է կոմունալ սանհանգույցը կամ այն գտնվում է դրսում:

Ռուսաստանի գյուղական շրջաններում, որտեղ սանհանգույցը շատ գյուղական տներում դեռևս տեղակայված է դրոսում, այդ ցուցանիշը կազմում է 38% -ից բարձր:

Կրեմլի անհանգստությունը վիճակագրության վերաբերյալ մասամբ բխում է այն մտքից, որ տնտեսական դժվարությունները ներկայումս կարևոր մարտահրավեր են նախագահ Պուտինի համար: Պաշտոնական առաջին ժամկետում տնտեսական աճի գրանցումից հետո, նավթային բարձր գներով պայմանավորված, Պուտինի վարկանիշը նվազել է, քանի որ ռուսական ընտանիքներն արդեն հինգ  տարի ապրում են նվազեցված եկամուտներով:

Այդ ամենօրյա իրողությանը հետևում է վերջին հարցման տվյալները, ներառյալ այն փաստը, որ 52.9% -ը չի կարողանում թույլ տալ անսպասելի ծախսեր `ներառյալ տան վերանորոգումը կամ բժշկական ծախսերը: 2016 թ.-ին, երբ անցկացվել է վերջին հետազոտությունը, այդ ցուցանիշը կազմել է 44,2%:

Այլ վիճակագրական տվյալներ գրանցել են մի փոքր բարելավում: Երկու տարի առաջ ընտանիքների 15% -ը չունեին փակ զուգարաններ, իսկ 54% -ը չէին կարող թույլ տալ իրենց մեկնել հանգստի:

Սակայն պետական ​​հեռուստաալիքները շարունակում են հիմնվել միայն դրական միտումների վրա՝ ընդգծելով նախագահի խոստումը՝ կապված մինչև 2024 թ. աղքատության վերացման հետ:

Կոշիկներ ձեռք բերելու դժվարության մասին խոսելը ևս կապված է կոշիկների դիզայնի հետ, քանի որ ինչպես ցույց է տալիս առցանց տեղադրված լուսանկարը Պուտինի խոսնակի կոշիկների արժեքը հասնում է ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment