Սերբիայի և Ալբանիայի ղեկավարները պատմական հանդիպման ժամանակ տապալել են լարվածության թուլացման գործընթացը

Սերբիայի և Ալբանիայի ղեկավարները պատմական հանդիպման ժամանակ տապալել են լարվածության թուլացման գործընթացը

Հոդվածի առանցքում

  • Վերջին 68 տարվա ընթացքում առաջին անգամ Ալբանիայի ղեկավարն այցելել է Սերբիա:
  • Ալբանիայի վարչապետը ասուլիսին ասել է, որ Սերբիան պետք է փոխի իր մոտեցումը և ընդունի Կոսովոյի անկախությունը:
  • Սերբիայի վարչապետը զայրացել է և նկատել, որ չէր սպասում այսպիսի սադրանքի:

Ուշադրությանն արժանի

Սերբիայի և Ալբանիայի վարչապետերը խոստացել էին մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և կենտրոնանալ ԵՄ միանալու իրենց միասնական ցանկության վրա: Բայց լարվածության թուլացում բալկանյան երկու մրցակիցների միջև տեղի չէր ունեցել նաև մինչև նրանց համատեղ ասուլիսը:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման երկուշաբթի ժամանել է Բելգրադ, սա վերջին 68 տարվա ընթացքում Ալբանիայի ղեկավարի առաջին այցն է Սերբիա:

Ալբանիայի և Սերբիայի հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված են եղել Կոսովոյի պատճառով: Այն հիմնականում ալբանաբնակ նահանգ էր Սերբիայի կազմում, որն իր անկախությունը հռչակել է 2008-ին: Սերբիան, որը Կոսովոն համարում է իր պետականության և կրոնի բնօրրանը, երբեք չի ընդունել դրա անկախությունը:

Պարոն Ռաման մամուլի ասուլիսին ասել է, որ Սերբիան պետք է փոխի իր մոտեցումը: Նրա խոսքով Կոսովոյի անկախությունը «իրականություն է: Երբ այն ճանաչվի, մենք ավելի արագ առաջ կշարժվենք»: Ռամայի այս հայտարարությունը հարուցել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի կտրուկ արձագանքը:

Վուչիչը զայրացած պատասխանել է. «Ես չէի սպասում այսպիսի սադրանք, ի՞նչ գործ ունի Ալբանիան Կոսովոյի հետ, Կոսովոն Ալբանիայի մաս չէ և երբեք էլ չի լինի»:

Անցած ամիս Բելգրադում` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակում այս երկու երկրների ազգային հավաքականների խաղը ընդհատվել էր, երբ դաշտում հայտնված Ալբանիայի ազգայնականների դրոշը ֆուտբոլիստների ու երկրպագուների մասնակցությամբ բախման պատճառ էր դարձել: Երկու վարչապետերը միջադեպի համար նախապես միմյանց էին մեղադրել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment