Կոսովոն քրեորեն հետապնդում է 22 ոստիկաններին՝ Թուրքիա արտահանձնման գործի կապակցությամբ
Հոդվածի առանցքում
- Կոսովոյի հատուկ դատախազները հետաքննում են 22 ոստիկանության սպաների դերը անցած տարի վեց թուրք քաղաքացիների ձերբակալության և արտահանձնման գործում, որը ըստ ակտիվիստների մարդու իրավունքների խախտում է, հինգշաբթի օրը նշել է դատախազությունը:
Ուշադրությանն արժանի
Կոսովոյի հատուկ դատախազները հետաքննում են 22 ոստիկանության սպաների դերը անցած տարի վեց թուրք քաղաքացիների ձերբակալության և արտահանձնման գործում, որը ըստ ակտիվիստների մարդու իրավունքների խախտում է, հինգշաբթի օրը նշել է դատախազությունը:
Վեց թուրքեր ձերբակալվել են Կոսովոյում Թուրքիայի խնդրանքով 2018 թ-ի մարտին՝ կապված գյուլենական շարժման կողմից ֆինանսավորվող դպրոցների և 2016 թ-ին տապալված հեղաշրջման հետ կապ ունենալու կապակցությամբ: Գյուլենական շարժումը հերքում է ներգրավվածությունը:
«Մենք նաև հարցաքննում ենք ավելի շատ կասկածյալներին՝ կապված այս գործի առնչությամբ», – «Ռոյթերզ» գործակալությանը ասաց դատախազության խոսնակ Էկրեմ Լութֆիուն:
Վեց տղամարդկանց վտարելուց օրեր անց Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինաջը աշխատանքից հեռացրեց երկրի ներքին գործերի նախարարին և գաղտնի ծառայության պետին, քանի որ իրեն չեն տեեկացրել, որ վեցնյակը կտեղափոխվի Թուրքիա:
Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ արտահանձնումը անօրինական էր և ձերբակալությունների ընթացքում սահմանադրությունը խախտվել է 31 անգամ:
Կոսովոյի ընդդիմությունը մեղադրում է երկրի նախագահ Հաշիմ Թաչիին արտաքսումները պատվիրելու մեջ `Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ նրա սերտ հարաբերությունների պատճառով: Թաչին հերքել է որևէ անօրինականության մեջ ներգրավվումը:
Անկարան ասում է, որ վեց անձինք հավաքագրվել են ԱՄՆ-ում գտնվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի կողմից գործարկվող ցանցի միջոցով և օգնել մեղադրվող անձանց հեռանալ Թուրքիայից:
Իր գագաթնակետին գյուլենական շարժումը գործում էր 160 երկրներում, ուր հիմնել էր դպրոցներ՝ Աֆղանստանից մինչև Միացյալ Նահանգներ: Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիան ճնշում է գործադրել դաշնակիցների վրա ՝ գյուլենական կառույցները փակելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ