«Ինտերվյուն» և դրա մարտահրավերը Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը

«Ինտերվյուն» և դրա մարտահրավերը Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը

Հոդվածի առանցքում

  • Կիմ Իր Սենի մահվանից հետո, Կիմ Չին Իլը պայքար էր մղում հաղթահարելու երկրում տարածված սովը. սով, որ կոտորեց Հյուսիսային Կորեայի բնակչությանը:
  • Հյուսիսային Կորեան, չուներ ռեսուրսներ՝ պատասխանելու «Ամերիկայի թիմ»-ին, սակայն տասնամյակ անց, այն կատարելագործում է իր միջուկային զենքը, և առաջնորդությունը պաշտպանելու համար:
  • Սոնիի ֆայլերի կործանիչ բացահայտումները վնասեցին դրա գներին՝ ի պատասխան «Ինտերվյուի»՝ Հյուսիսային Կորեայի հեղինակությանը հասցրած վնասի:
  • Կիմ Չին Ունի առաջնորդության կայունությանը նետված միջազգային մարտահրավերը, ինչպես մարդու իրավունքների տեսանկյունից, այնպես էլ որպես ռեժիմի, կարող է շատ ավելի լուրջ լինել, քան սովը, որին նրա հայրը բախվեց 1990-ականներին:

Ուշադրությանն արժանի

Դեկտեմբերի 17-ը Կիմ Չին Իլի մահվան երրորդ տարելիցն էր, որով ավարտվեց կորեական առաջնորդների ավանդական սգի շրջանը և ուժի ենթադրյալ կենտրոնացումը Կիմ Չին Իլի ժառանգի՝ Կիմ Չին Ունի ձեռքին:

1990-ական թվականներին,  Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Իր Սենի մահվանը հաջորդած սգի երեք տարիներից հետո, Կիմ Չին Իլը կուլիսների ետևում պայքար էր մղում հաղթահարելու երկրում տարածված սովը.  սով, որ կոտորեց Հյուսիսային Կորեայի բնակչությանը: 1997թվականին Կիմ Չին Իլը հանդես եկավ որպես Ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ և «ռազմական առաջնայնության» քաղաքականության առաջնորդ:

Կին Չին Ունը Կիմ Չին Իլի համեմատ իր հոր մահից հետո երեք տարիների ընթացքում ուժը համախմբելու համար առավել տեսանելի միջոցներ ձեռնարկեց, սակայն նա, Հյուսիսային Կորեայի փառքի ու փրկության համար, հնարավոր է, առավել մեծ խնդիրների բախվեց, քան իր հայրը:

Փհենյանը գիտակցում է, որ մարտահրավերը լինելու է երկու ուղղությամբ. մի կողմից Հյուսիային Կորեան ամերիկյան ռազմավարությունը կոչում է Փհենյանին հանցագործ կոչելու ու նվաստացնելու ռազմավարություն, քանի որ Հյուսիսային Կորեան ՄԱԿ Հետաքննությունների հանձնաժողովի կողմից մեղադրվում է մարդկայնության դեմ հանցանքների մեջ, մյուս կողմից՝ Հյուսիսային Կորեան կասկածում է, որ ԱՄՆ կառավարությունը Հոլիվուդի միջոցով առավել նենգ քաղաքականություն է տանում՝ ցուցադրելով ու ծիծաղելով Կիմի ռեժիմի վրա, այնքան հեռուն գնալով, որ ներկայացնում է Կիմի սպանությունը՝ բեմականացնելով կատակերգության դրվագում, որտեղ Կիմ Չին Ունը ծիծաղի առարկա է դառնում:

Իրականում դեռևս տաս տարի առաջ է Կիմ Չին Իլը Հյուսիսային Կորեայի կատակերգական դեբյուտը ստեղծել «Ամերիկայի թիմը. Համաշխարհային ոստիկանություն»-ում («Team America: World Police»): Չնայած այս դերը ծաղրում էր Կիմ Չին Իլին, այն նաև ցուցադրում էր նրան իր թշնամուն՝ Hans Blix-ին, Goldfinger-ին հաղթահարելուց՝ Բլիքսին մարդակեր ձկան ակվարիումում պահելով: Իսկ Կիմ Չին Իլի վրա վերջնական ֆիզիկական հարձակումը եղավ այն բանից հետո, երբ նա ցուցադրեց իր անմարդկայնությունը:

Չնայած այն հանգամանքին, որ Կիմը ծիծաղի առարկա  է դառնում, այդ պահը նրբությամբ է մատուցվում: Այնուամենայնիվ,  ֆիլմն հասավ իր նպատակին, քանի որ հիանալի  ներկայացրեց կուտակված էքսցեսները, որոնք Հյուսիսային Կորեայի Կիմ ընտանիքի առաջնորդության շրջանակներում  անձի պաշտամունքի մասն են կազմում:

«Ամերիկայի թիմից» հետո ճանապարհը ավելի կոպիտ է. «Ինտերվյուի» («The Interview») սրությունը ակնհայտ է. տարօրինակ Կիմի ռեժիմը կարծես  սատիրայի ու ծաղրանքի է ենթարկվում: Իսկ ինչո՞ւ չօգտագործել Հյուսիսային Կորեայի պրոպագանդան՝ որպես Հոլիվուդյան մարքեթինգային ռազմավարության մաս:

«Ամերիկայի թիմ»-ից մինչև «Ինտերվյու» Հյուսիսային Կորեայի առաջնորդությունը դարձավ անեկդոտի մի տակառ, որը ծառայում է Հյուսիսային Կորեայի անընդհատ աճող վտանգավոր կեցվածքը թաքցնելուն:

Ես նկատում եմ ուշադրության արժանի չորս միտում՝

  1. Հյուսիսային Կորեայի հարձակողական հնարավորությունը իրականացնելու իր սպառնալիքները, որոնք անկառավարելի կերպով աճում են: Հյուսիսային Կորեան, որ վերականգնվում էր սովից, չուներ ռեսուրսներ՝ պատասխանելու «Ամերիկայի թիմ»-ին, սակայն տասնամյակ անց, այն անընդհատ կատարելագործում է իր միջուկային զենքը, հրթիռները և կիբեռհնարավորությունները՝ առաջնորդությունը պաշտպանելու համար:

2013 թվականին իր միջուկային ու հրթիռային փորձարկումների կողքին  Հյուսիսային Կորեային են վերագրվում կիբեռհարձակումներ, որոնք իրականացվել են Հարավային Կորեայի բանկերի վրա 2011 և 2012 թվականներին, ինչպես նաև այս տարվա նոյեմբերի  25-ին «Սոնիի» վրա հարձակումը:

Հյուսիսային Կորեան և/կամ նրա ընկերները, որոնք հայտնի են որպես Խաղաղության պահապաններ, Կիմ Չին Ունի պատվի վրա Հոլիվուդի հարձակումներին պատասխանել են  ավերիչ հարձակմամբ, որն արտահայտվել է ամոթալի արտահայտություններով և սպառնալիքներով, որ առավել կործանիչ գործողություններ կձեռնարկվեն նրանց նկատմամբ, ովքեր կցուցադրեն «Ինտերվյուն»:

  1. Հյուսիսային Կորեայի աճող տնտեսական ու տեղեկատվական անկախությունը երկու ուղղությունով է աշխատում: Բազմաթիվ վերլուծաբաններ Հյուսիսային Կորեայում տեղեկատվության թափանցելիությունն  ու շուկայական տնտեսությունը որպես անկայունության աղբյուր են դիտարկում, որը ի վերջո կկործանի ռեժիմը: Սակայն Սոնիի օրինակը ցույց է տալիս, որ Հյուսիսայի Կորեան և/կամ նրա ընկերները շրջում են աղյուսակները՝ բաց թողնելով կոտրված ամոթալի տեղեկություններ՝ Սոնիին վնաս պատճառելու և ոչ թե եկամուտներ ապահովելու համար:

Սոնիի ֆայլերի կործանիչ բացահայտումները վնասեցին դրա գներին՝ ի պատասխան «Ինտերվյուի»՝ Հյուսիսային Կորեայի հեղինակությանը հասցրած վնասի, մինչդեռ Սոնիի վրա հարձակման տնտեսական ծախսերը 100 մլն դոլար են, իսկ ֆիլմի՝ հաջողության հասնելու ծրագիրը 44 մլն դոլար է:

Հյուսիսային Կորեայի հակահարձակումը կործանիչ ծախսեր է պահանջում, որը կարող է հաշվարկված տնտեսական վերադարձի հանգեցնել, ինչը «Ինտերվյուն» կարող է ստանալ՝ Հյուսիսային Կորեայի ռեժիմին որպես գովազդ օգտագործելով: Չափազանցեցված սպառնալիքները՝ ուղղված այն կինոթատրոններին, որոնք ցուցադրում են ֆիլմը, արդեն իսկ հանգեցրել են ֆիլմի ցուցադրման արգելքին:

  1. Իշխանությունների անորոշությունն ու պարտիզանական ոճի մարտավարական անսպասելիությունը Հյուսիսային Կորեայի դասական մարտավարական ոճն է, որոնց արմատները հասնում են մինչև հյուսիսկորեական պետություն: Հյուսիսկորեական պետությունը պահպանեց պարտիզանական հարձակումների մարտավարությունը՝ փորձարկելով միջազգային հանդուրժողականության սահմանները, ինչպես Հարավային Կորեայի վրա իր սովորական դարձած հարձակումներով 2010 թվականին, այնպես էլ իր ընթացիկ միջուկային, հրթիռային ու այժմ նաև կիբեռ ծրագրերով:
  2. Հարևան երկրները շարունակում են պայքարել Հյուսիսային Կորեային իր արարքների համար պատասխանատվության ենթարկելու համար: Այս խնդիրը առավել մեծ է՝ մասնավոր դերասանների վրա հարձակումների կատարողի անորոշության պայմաններում: Անգամ այն դեպքում, երբ դիմումների մեթոդները պարզ չեն, Հյուսիսային Կորեային զսպելու համար մեխանիզմների մշակումը ապագա հարձակումները կանխելու համար էական են:
  3. Կիմ Չին Ունի առաջնորդության կայունությանը նետված միջազգային մարտահրավերը, ինչպես մարդու իրավունքների տեսանկյունից, այնպես էլ որպես ռեժիմի, կարող է շատ ավելի լուրջ լինել, քան սովը, որին նրա հայրը բախվեց 1990-ականներին: Կին Չին Ունը որպես իր նպատակներ հայտարարեց միաժամանակ և՛ միջուկային, և՛ տնտեսական զարգացումը, սակայն միջուկային, հրթիռային ու կիբեռսպառնալիքների վրա շատ հենվելը կարող է արժենալ այն միջազգային առաջարկությանը, որը նա կստանար տնտեսական զարգացման համար: Նա իր կառավարման համար մեծ միջազգային թշնամանք է հրահրում:

Այս տեսակետից, Կիմ Չին Ունը կարող է հասկանալ, որ ինքը շատ ավելի միայնակ է, քան նրա հայրն էր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment