Կալկաթայի հայկական դպրոցը 194 տարեկան է դառնում

Կալկաթայի հայկական դպրոցը 194 տարեկան է դառնում

Հոդվածի առանցքում

  • Պատմական Հայկական քոլեջն ու ֆիլանտրոպիկ ակադեմիան (ՀՔՖԱ) չորեքշաբթի օրը տոնում էր հնդկա-հայկական կրթական համագործակցությունը՝ նշելով քոլեջի հիմնադրման 194-րդ տարեդարձը:
  • Ինստիտուտը այժմ ունի 40 հայ ուսանող Արևմտյան Ասիայի երկրներից, Իրաքից և Իրանից: Ինստիտուտում գործում է մանկապարտեզից մինչև 10-րդ դասարանը (տրվում է միջնակարգ կրթության հնդկական վկայական):
  • Նրանց մշակույթի կարևոր կետերից է Նազարեթի Սուրբ եկեղեցին, որը տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում՝ Բուրրաբազարում: Երկրում 5 մեծ եկեղեցիներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց շինությունների հոյակերտությամբ:

Ուշադրությանն արժանի

Պատմական Հայկական քոլեջն ու ֆիլանտրոպիկ ակադեմիան (ՀՔՖԱ) չորեքշաբթի օրը տոնում էր հնդկա-հայկական կրթական համագործակցությունը՝ նշելով քոլեջի հիմնադրման 194-րդ տարեդարձը:

ՀՔՖԱ-ն հիմնադրվել է 1821 թվականին Կալկաթայում Աստվածատուր Մուրադղանյանի և Մնացական Վարդանյանի կողմից, ովքեր քաղաքի հայկական համայնքի առաջավոր անդամներն էին: Դա միակ կրթական կենտրոնն էր արևելքում, որն հիմնադրվել էր կրթելու հայկական համայնքի երեխաներին:

«Մենք այդ օրը (չորեքշաբթի) պարզ ծրագիր ունեինք, որպեսզի նշեինք հիմնադիրների օրը, այն օրը, երբ հիմնադրվեց դպրոցը: Եղել է աղոթք և Հնդկաստանի ու Հայաստանի օրհներգներն են հնչել: Հնչել են ողջույնի խոսքեր, թատերական պոեմներ և ներկայացումներ դպրոցի երգչախմբի կողմից: Մենք նշել ենք երկու երկրների միջև համագործակցությունը»,- IANS-ին ասել է ՀՔՖԱ-ի ղեկավար Սոումիտրա Մալլիքը: Ինստիտուտը այժմ ունի 40 հայ ուսանող Արևմտյան Ասիայի երկրներից, Իրաքից և Իրանից: Ինստիտուտում գործում է մանկապարտեզից մինչև 10-րդ դասարանը (տրվում է միջնակարգ կրթության հնդկական վկայական):

Կալկաթան 17-րդ դարից ի վեր եղել է հայ քրիստոնյաների տունը և ավելի քան 30 ընտանիքներ շարունակում են կազմել դեռևս հանգիստ, մասնակի աղմկոտ մեգապոլիսի բաղկացուցիչ մասը:

Նրանց մշակույթի կարևոր կետերից է Նազարեթի Սուրբ եկեղեցին, որը տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում՝ Բուրրաբազարում: Երկրում 5 մեծ եկեղեցիներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց շինությունների հոյակերտությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment