ԲԱՑԱՌԻԿ. 97-ամյա միլիարդատեր Քրք Քըրքորյանը ֆինանսավորում է Հայոց Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմը
Հոդվածի առանցքում
- Քըրք Քըրքորյանն 97 տարեկան է, նրա կարողությունը 4 միլիարդ է կազմում: MGM-ի և Լոս Անջելեսում անշարժ գույքի ու խաղատների հարստության միաժամանակյա սեփականատերը, սակայն, այդքանով չի բավարարվում: Նա ևս մեկ ցանկություն ունի դեռ: Իմ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Քըրքորյանը Առաջին աշխարհամարտին զուգահեռ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական գաղտնի ֆիլմ է ֆինանսավորում:
- Ֆիլմի մասին ինձ ներկայացրեց ռեժիսորը, ով խնդրեց դեռևս իր անունը չհայտնել: Առաջին աշխարհամարտի ընթացքում հախուռն ռոմանսի ետնապատկերին ներկայացվում է Հայոց Ցեղասպանությունը:
- Օսմանյան կայսրության պաշտոնական ժառանգորդ Թուրքիան կոտորել է մոտավորապես 1.5 միլիոն հայերի՝ փորձելով ոչնչացնել Հայաստանը: Քըրքորյանը հույս ունի արտադրել «Շինդլերի ցուցակի» հայկական տարբերակը՝ դրանով իսկ հավերժացնելով կոտորածները:
Ուշադրությանն արժանի
Քըրք Քըրքորյանն 97 տարեկան է, նրա կարողությունը 4 միլիարդ է կազմում: MGM-ի և Լոս Անջելեսում անշարժ գույքի ու խաղատների հարստության միաժամանակյա սեփականատերը, սակայն, այդքանով չի բավարարվում: Նա ևս մեկ ցանկություն ունի դեռ: Իմ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Քըրքորյանը Առաջին աշխարհամարտին զուգահեռ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական գաղտնի ֆիլմ է ֆինանսավորում:
Օսմանյան կայսրության պաշտոնական ժառանգորդ Թուրքիան կոտորել է մոտավորապես 1.5 միլիոն հայերի՝ փորձելով ոչնչացնել Հայաստանը: Քըրքորյանը հույս ունի արտադրել «Շինդլերի ցուցակի» հայկական տարբերակը՝ դրանով իսկ հավերժացնելով կոտորածները:
Արդեն իսկ կան օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, ովքեր պայմանագիր են կնքել: Տարբեր դերասանների անուններ են հանդես գալիս և դրանցից ոմանք, հնարավոր է, հստակեցվեն շուտով: Ֆիլմի մասին ինձ ներկայացրեց ռեժիսորը, ով խնդրեց դեռևս իր անունը չհայտնել: Առաջին աշխարհամարտի ընթացքում հախուռն ռոմանսի ետնապատկերին ներկայացվում է Հայոց Ցեղասպանությունը:
Քըրքորյանը, ով մշտապես հիացած է եղել Հոլիվուդով, ասել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել հայկական բարեգործական կազմակերպություններին և տարբեր առիթներին:
Ես շուտով այս առիթով ավելի շատ տեղեկատվություն կունենամ: Այժմ ակնկալվում է, որ դեռևս անվերնագիր ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամառ՝ Եվրոպայում: Բյուջեն պետք է բավականին մեծ լինի՝ հաշվի առնելով իր հովանավորին: Այս ֆիլմը մեծ պատմական ծավալներ ներկայացնելու պոտենցիալ ունի:
Եվ ես վստահ եմ, որ Քարդաշյանները՝ մեծագույն հայ գրող Վիլյամ Սարոյանից հետո ամենահայտնի ամերիկահայերը, ոչ մի դեպքում այդ ֆիլմում չեն հայտնվի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ