Քիմ Քարդաշյանը հոյակապ հեղինակություն է այս ապուշ ժամանակներում

Քիմ Քարդաշյանը հոյակապ հեղինակություն է այս ապուշ ժամանակներում

Հոդվածի առանցքում

  • Այն, ինչ Քիմ Քարդաշյանը է իրականում վաճառում է հեռուստատեսային դրվագներ, հագուստ կամ փայլուն մազեր չեն, այլ սոցիալական դիրքի հնարավորություն:
  • Սոցիալական լրատվամիջոցները ստեղծել են հանրաճանաչության նոր տեսակ եւ Քարդաշյանը դրա տիպարն է:
  • Մայրությունը չպետք է վերջ դնի կնոջ Էրոտիկ կյանքին եւ սեփական մարմնով հիանալու ցանկությանը:
  • Քարդաշյանին քննադատելը կամ գովաբանելը դարձել է սեռական կյանքի, դաստիարակության, փողի, ընտանիքի վերաբերյալ մեր մոտեցումները բացահայտելու միջոց:

Ուշադրությանն արժանի

Անցյալ շաբաթ, Քիմ Քարդաշյանի արժանիքները Paper ամսագրի շապիկին և ներսում ցուցադրելու առիթով մի ընկեր հարցրեց ինձ, թե ինչո՞ւ է Քարդաշյանն այդքան հայտնի: Լավ հարց է: Ինչպե՞ս պատահեց, որ Քարդաշյանը`երբեմնի աստղ Փարիս Հիլթոնի օգնականը, որը միշտ մի քայլ հետ էր նրանից, այսօր իր նախկին գործատուից ավելի է հայտնի է, դարձել է կարևոր մշակութային խորհրդանիշ` չկատարելով արտիստական որևէ լուրջ աշխատանք, ինչը, սովորաբար, տվյալ անհատին դարձնում է լուրջ քննարկումների թեմա:

Գովազդելով օծանելիք, գեղեցկության պարագաներ եւ հագուստ, Քարդաշյանը չի տարբերվում դերասանուհիներից, որոնց New York Times-ը ներկայացրել էր այս շաբաթվա վերջին` անդրադառնալով նրանց ապրելակերպին, բիզնեսի եկամուտներին, դերերից ստացված աշխատավարձերին:

Սակայն, ի տարբերություն նմանատիպ բիզնեսով ու կենսագրությամբ մյուս կանանց, Քարդաշյանը դերասանուհի, հեռուստաեթերի դեմք կամ տնօրեն չէ, չի առաջարկել քննարկման ենթակա որևէ գործ: Մինչ Քարդաշյանը հսկայական գումարներ է վաստակում իր ընտանիքի շոուից, շոուի հիման վրա ստեղծված խաղի վաճառքից, այնուամենայնիվ, բրենդինգում նրա աշխատանքը չի երևում, ինչը չի կարելի ասել օրինակ Մարթա Ստյուարտի համար:.

Քիմ Քարդաշյանն իրականում վաճառում է մեզ ոչ թե հեռուստատեսային դրվագներ, հագուստ կամ փայլուն մազեր, այլ սոցիալական դիրքի հնարավորություն: 24 ժամ ցուցադրելով իր կյանքը, այն դարձնելով հասանելի և երաշխավորելով, որ մենք դրա մասին խոսելու շատ բան ունենք, նա ձևավորել է օպտիմիզացված հեղինակություն ապուշ այս ժամանակներում:

«Նրան տարբեր ձևով են ներկայացնում. որպես ֆեմինիստ-գործարար-փոփ մշակույթի հերոս կամ մեր հասարակության բազմաթիվ դժբախտությունների պատճառ դարձած վերջին շրջանի ախտանիշ` ինքնասիրահարվածություն, օպորտունիզմ, անսանձ փառասիրություն, անզուսպ կապիտալիզմի կրող», Paper-ում Ամանդա ֆորտինին տալիս է Քարդաշյանի նկարագիրը, որն ավելի քիչ ուշադրություն գրավեց, քան նրա լուսանկարները, որոնք զարդարում են ամսագրի շապիկը: «Սոցիալական լրատվամիջոցները ստեղծել են հանրաճանաչության նոր տեսակ եւ Քարդաշյանը դրա տիպարն է: Դա համբավ է, որի տարբերակիչ նշանը ամենուրեք նրա հաճելի ներկայությունն է: Այն նմանեցվում է բացակայության, հանգստության, հանդարտության ու անառարկելիության համաչափ տարածված տեսակին»:

Լինելով ուղղակի հաճելի բայց դատարկ մարդ, Քարդաշյանը բավականաչափ խելացի գործարար է և կարողանում է ոգեշնչել իր հանդիսատեսին, և դա այն մի դարում, երբ յուրաքանչյուր ոք կարծիք ունի, տեխնոլոգիաներն էլ թույլ են տալիս բոլորին ստեղծել իրենց սեփականը: Paper ամսագրի լուսանկարի արձագանքը կատարյալ օրինակ է այն անսահման հնարավորությունների, որոնք թվում է, թե դուրս են հորդում Քարդաշյանի ձեռնարկած ցանկացած գործողությունից:

Քարդաշյանի դեմքի հիացական արտահայտությունը նրա անամոթության ապացույցն է, մարդ, որը ցանկանում է իրեն ապացուցել, որ դեռ ցնցումների ընդունակ է: Դիտորդի համար, որն ընդունում է, որ Քարդաշյանը օգնեց ձերբազատվել այն մտքից, թե սեքսը քանդում է հասարակական կյանքը, Paper-ը օգնեց որպեսզի Քարդաշյանը փողի վերածի իր հմայքը, ինչը Ֆորտինին կոչում է մարմին, որը առասպել է կրում:

Go Fug Yourself –ը լուսանկարի վերաբերյալ գրել է դպրոցի արձագանքը.«երիտասարդ կին, դու ինչ-որ մեկի մայրն ես» և նույնքան անկեղծ պատասխանը, որ մայրությունը չպետք է վերջ դնի կնոջ Էրոտիկ կյանքին եւ սեփական մարմնով հիանալու ցանկությանը: Եթե ցանկանում եք մեջբերել Թինա Ֆեյին, Paper-ը հնարավորություն է տալիս վերանայել Քարդաշյանի եւ ամերիկյան մարմնի իդեալների վերաբերյալ Ֆեյի քննարկումները: Սակայն, եթե դուք հիասթափված եք, որ Թինա Ֆեյը (եւ այլ դերասանուհիներ) ընդունվում են որպես լուրջ սոցիալական մեկնաբաններ, մի անհանգստացեք: Սա հոյակապ պահ է ենթադրելու, որ պայմանականորեն սպիտակ հմայիչ կինը չպետք է դատողություններ անի մեկ այլ կնոջ մարմնի մասին:

Բլյու Թելումզան The Grio-ում նմանություն է գտել Paper-ի լուսանկարի և Սաաթջի Բարթմանի միջև, որի մեծ հետույքը նրան կասկածելի համբավ բերեց եւ ստիպեց հրեշների շոույում հանդես գալ որպես սեռական օբյեկտ : Եվ հիմա մենք նորից հետ ենք գնում քննարկելու հետույքի դերը ժամանակակից ամերիկյան կյանքում ու մշակույթում:

Ես չեմ ուզում ասել, որ այդ արձագանքներից որևէ մեկն անտրամաբանական է կամ քննադատություններն ու խոսակցությունները անհետաքրքիր են: Պարզապես հիացած եմ, որ Քարդաշյանը իր կարիերան և անձնական կյանքն այնպես է ներկայացնում, կարծես դրանք նախատեսված են տեղում մեր պահանջները բավարարելու համար:

Երբ նայում են ռեփեր Քանյե Ուեսթի հետ Քարդաշյանի հարսանիքը, տեսնում ենք ռասայական եւ տնտեսական առաջընթացը, որը, ինչպես Ուեսթն է ասել, թույլ տվեց «սեւամորթ ամերիկացուն Չիկագոյից» «ճաշել Վերսալում, ապա ամուսնանալ Ֆլորենցիայում». Կամ պարզապես անճաշակ միջոցառում էր:

Զույգի «Bound 2» տեսահոլովակը դիտելիս մտածում ես, թե արդյո՞ք Ուեսթը խելքը թռցրել է կամ կորցրել է արտիստի իր խորաթափանցությունը: Կամ էլ մենք նրանց տեսնում ենք որպես խելացի, քաջատեղյակ օպերատորների, որոնք գիտեն, թե ինչպես պետք է ընթանա զրույցը: Կամ բավական անպարկեշտ ենք զանգվածային մշակույթի հաճույքները հասկանալու համար: Քարդաշյանին քննադատելը կամ գովաբանելը դարձել է սեռական կյանքի, դաստիարակության, փողի, ընտանիքի վերաբերյալ մեր մոտեցումները բացահայտելու միջոց:

«Կոտրել Ինտերնետը» կարող էր թվալ չհիմնավորված պահանջ Քիմ Քարդաշյանի կերպարին: Բայց Paper –ը դիմել է ձևակերպման խորամանկ միջոցի. Այն ոչ թե Քիմ Քարդաշյանի արածի նկարագրությունն է, այլ` հրահանդ մեզ բոլորիս:. Քարդաշյանը մեզ վառելիք է տալիս եւ մենք առաջ ենք գնում` մեր նախաձեռնությամբ այրելով ինտերնետը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment