Ինչպես են Քարդաշյաններն օգտագործում ռասայական նախապաշարմունքները՝ փող աշխատելու համար

Ինչպես են Քարդաշյաններն օգտագործում ռասայական նախապաշարմունքները՝ փող աշխատելու համար

Հոդվածի առանցքում

  • Քարդաշյանները ակտիվորեն օգտագործում և ամրապնդում են ռասայական ու գենդերային նախապաշարմունքները:
  • Քիմ Քարդաշյանի նկարը 1976 թ. լուսանկարիչ Ժան Պոլ Գուդեի նկարած լուսանկարի գրեթե կրկնօրինակն է:
  • Երկու նկարներն էլ հիշեցնում են սևամորթ կանանց նկատմամբ վիրավորական վերաբերմունքը:
  • Քիմ Քարդաշյանը ստեղծել է մշակութային մթնոլորտ, երբ ռասսայական կարծրատիպերով կարողանում է փառքի հասնել:

Ուշադրությանն արժանի

Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանը «Paper Magazine»-ի էջերում մերկացել էր: Ո՞րն էր դրա նպատակը. «Պայթեցնել» համացանցը: Մշակութային քննադատների մեծ մասը սարսափահար էր: Սակայն Քարդաշյանները միայն փչացած չեն: Նրանք վտանգավոր են, քանի որ ակտիվորեն օգտագործում և ամրապնդում են ռասայական ու գենդերային նախապաշարմունքները, ինչը մեզ համար բացասական հետևանքներ է ունենալու:

Քիմ Քարդաշյանի նկարը 1976 թ. լուսանկարիչ Ժան Պոլ Գուդեի նկարած լուսանկարի գրեթե կրկնօրինակն է: Իսկական տարբերակը պատկանում է սևամորթ Կարոլինա Բոմոնտին: Այդ նկարը հրատարակվել էր Գուդեի գրքում «Ջունգլիների տենդը» վերնագրով:

Երկու նկարներն էլ հիշեցնում են սևամորթ կանանց նկատմամբ վիրավորական վերաբերմունքը, մասնավորապես` Սաարջիե Բարթմանին՝ «հոտենտոտների Վեներայի»՝ մեծ հետույքով սևամորթ կնոջը: Ստրկական առևտրի դարաշրջանում նա դաժանորեն շահագործվում էր որպես սեռական բավարարման օբյեկտ ճանապարհորդող «Այլանդակների թատրոնում»:

Հարյուրամյակներ շարունակ (գուցե և ավելի վաղ) սևամորթ կանայք և նրանց մարմինները կարծրատիպերում ընկալվել են որպես գերսեքսուալ և սպիտակ տղամարդու քմահաճույքների արդյունքում  զրպարտվել ու ճնշվել է նրանց անհատականությունն ու ինքնորոշումը:

Գուդեն՝ սպիտակ տղամարդը, մարմնավորում է շահագործման այդ մոլուցքը: «Սևամորթներն իմ աշխատանքի նախադրյալն են,- ասել է նա 1979 թ,- ես տառապում եմ ջունգլիների տենդով»:

Ինչպես Guardian-ում սեպտեմբերին գրել է Յոմի Ադեգոկը, սպիտակամորթ կանայք սևամորթների մարմինների և մշակույթի յուրացման պատմություն ունեն: Սևամորթ կանանց մեծ հետույքները տարիներ շարունակ եղել են նորաձևության ինդուստրիայի ծաղրի թիրախ,-գրում է Ադեգոկը, մինչդեռ Ջենիֆեր Լոպեսը, Իգգի Ազալին և նույնիսկ Մայլի Սայրուսը սկսեցին մեծացնել իրենց սեփական նստատեղերը: «Ինչո՞ւ է սպիտակ մաշկի տակ սև հետույքը լավ տեսք ունենում»,-գրում է Ադեգոկը:

Պարզ չէ, թե Քարդաշյանը գիտեր իր նկարի բացասական ենթատեքստի մասին: Եթե նա արել է, ապա նրա պաշտպանության օգտին կարող է լինել այն, որ նա կործանում է իմիջը. նա հասարակության կողմից չի շահագործվել, նա շահագործում է մեզ: Արդյոք հասարակությունը ձեզ է հանձնում իր ռասայական և սեռական շահագործումը՝ դրանից օգուտներ քաղելու համար, այո՞: Արդյոք Քարդաշյանն ընդամենը ժամանակակից կին է, որ կերտում է իր կարիերան և մարմինն ինչպես կամենա:

Թվիթթերում Քարդաշյանը նույնիսկ ծաղրել է իրեն զրպարտողներին. նրանք ասում են` ես տաղանդ չունեմ… փորձեք հավասարակշռել շամպայնի բաժակը ձեր հետույքի հետ: (Kim Kardashian West (@KimKardashian), 2014 թ նոյեմբերի 12):

Սակայն կարծում եմ, որ Քարդաշյանն, իրոք, տաղանդ ունի՝ շահագործելով սևամորթ կնոջ ֆետիշացումն` իր գրպանին համարժեք: Նա նման է մերկ տրոյան ձիու՝ խորամանկ պարունակությամբ, քանի որ մեզանից շատերը պետք է ոչնչից մեծ աղմուկ չսարքեն սեքսուալության և ռասիզմի մասին: Հե’յ, Քարդաշյանը ծիծաղում է դրա վրա բանկ գնալու ամբողջ ճանապարհին:

Անհնար է հասկանալ Քարդաշյանին, ինչպես որ չեն հասկանում նրա ամբողջ ընտանիքին: Ընդամենը մի շաբաթ առաջ Քիմի քույր Քլոյա Քարդաշյանը Instagram-ում ցուցադրել էր իր, Քիմի և մյուս քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի նկարը՝ այն վերնագրելով «Միակ ՔՔՔ-ն, որ սևամորթ տղամարդկանց հետ է սեքս անում»:

Դա նույնն է, ինչ որ ասել «Հեյ, սևամորթ մարդիկ, չսարսափեք  Ֆերգյուսոնում ցույց անելու դեմ Կուկլուքսկլանի սպառնալիքներից, քանի որ մենք էլ ՔՔՔ-ն ենք ու դե գիտեք, որ դա կատակ է»: Ըստ էության, Քարդաշյանները այդպես են ասում: Քլոյան ցուցադրել է նաև Հելլոուինի իր նկարը Սքոթ Դիսիկի (Քորթնիի նախկին ընկերը) հետ, ով հագնված էր արաբական շեյխի պես, հետևյալ վերնագրով՝ «Շեյխ P*ssy»: Ինչո՞ւ բոլորը սեքսիզմի և ռասիզմի մասին չեն կարող հումորի զգացում ունենալ այնպես, ինչպես Քարդաշյանները: Երբ նրանց սկսում ենք ռասայական նախապաշարմունքների համար քննադատել, Քարդաշյանները հայտարարում են չիմացության մասին:

«Անկեղծ ասած, նախկինում ես երբեք այդքան չեմ մտածել ռասայականության և դիսկրիմինացիայի մասին»,- անցյալ մայիսին իր բլոգում գրել էր Քարդաշյանը ծննդաբերությունից հետո:

«Մենք չենք ուզում տգիտությունը նախապաշարմունքի վերածել,-ասում է Ընկալման ինստիտուտի (Perception Institute) գործադիր տնօրեն Ալեքսիս ՄաքԳիլ Ջոնսոնը Քարդաշյանների մասին,- բայց միաժամանակ մենք պետք է ի վիճակի լինենք բացահայտելու նախապաշարմունքների կոպիտ օրինակները և հույս ունենք, որ հասարակական արտոնությունների այս մակարդակում ինչ-որ մեկը կաշխատի այս իրավունքը ձեռք բերելու համար, ոչ միայն իրենց համար, այլև բոլորի, ովքեր հետևում են նրանց:

Անկախ նրանից, Քիմ Քարդաշյանը մտածել էր այդ մասին թե ոչ, ռասայական նախապաշարմունքներն ու դիսկրիմինացիան, անշուշտ, մշակութային մթնոլորտ են ստեղծել, ինչը հնարավորություն է տվել ընտանիքին՝ փառքի հասնել:

Արդեն իսկ «Քարդաշյանների ընտանիք» արտահայտությունը ենթադրում է, որ այս թխամաշկ կանայք հաջողությամբ օգտագործում են իրենց, էհհ, հետույքները, իսկ մնացած ամեն ինչը հետևում է: Իհարկե, ռասայական և սեռական դիսկրիմինացիան չեն կարող լինեն այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են Քարդաշյաններն այդքան հաջողակ: Ենթադրվում է, որ մեզ հետ ինչ-որ բան այն չէ, եթե մենք էլ չենք կարողանում այդպիսին լինել: Սակայն, անշուշտ, դա կօգներ, եթե Քարդաշյանները այդպես հագուրդ չտային նախապաշարմունքներին և կարծրատիպերին, քանի որ մենք գիտենք, որ սևամորթ մարդկանց, հատկապես կանանց համար դժվար է հաջողության հասնելը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment