Որքա՞ն գումար են ծախսել Կիմ Կարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց սուրբծննդյան փարթիի համար

Որքա՞ն գումար են ծախսել Կիմ Կարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց սուրբծննդյան փարթիի համար

Հոդվածի առանցքում

  • Երեկոն ուղեկցվել է սննդարվեստի ներկայացումներով: Սննդի ու խմիչքի մասնագետները տեղում պատրաստում էին ուտեստները, երեխաների համար շաքարավազից լոլիփոփսներ էին պատրաստում իրենց աչքի առաջ: Եվ այս բոլոր ծախսերը գումարելով ստանում ենք սուրբծննդյան երեկոյի մոտավոր արժեքը. 1.3 միլիոն դոլար: Թվում է՝ Կիմն ու Ուեսթը միայն կատարյալն են ցանկացել:

Ուշադրությանն արժանի

Երբ խոսքը սուրբծննդյան փարթիի մասին է Կիմն ու ՈՒեսթը  հավատարիմ են իսկական Կարդաշյան-Ուեսթ ոճին: People ամսագրի հաղորդմամբ՝ խախտելով ավանդույթը՝ զույգը փարթին կազմակերպել է Սուրբծննդյան գիշերը՝ Hidden Hills-ի իրենց տանը: Ավանդաբար Սուրբ Ծնունդը Կարդաշյան-Ջեներն անցկացնում էր Կալաբասասում:

Այս տարվա հյուրերի ցուցակն ավելի մեծ էր․ բացի Կիմի քույրերից՝ Քորթնի Կարդաշյանից ու Քլոե Կարդաշյանից, Քենդալ Ջեններից ու Քայլի Ջեններից, այստեղ էին նաև շատ հայտնի անուններ՝ Ջենիֆեր Լոպեսը, Ալեքս Ռոդրիգեսը, Սիան, Փերիս Հիլթոնըմ Դեյվ Չեփելը, Կիմորա Լի Սիմոնսն ու Թայլերը: Ջոն Լեգենդը նույնպես այստեղ էր: Նա սուրբծննդյան իր «A Legendary Christmas» ալբոմից մի քանի երգ ներկայացրեց:

Առաջնակարգ ցուցակին զուգահեռ Կիմն ու Քանյեն հավանաբար կլորիկ գումար են ծախսել հավաքի կազմակերպման համար: Ֆլորիստ և «Atelier Ashley Flowers» ծաղկի սրահի սեփականատեր Էշլի Գրիրն իհարկե բավականաչափ փորձառու է, որեպսզի վստահ համարվի նման միջոցառումների կազմակերպման համար առաջատար մասնագետ: Նրան էր վստահված նաև Սուրբ Ծննդին Օբամայի օրոք Սպիտակ Տան տոնածառերի ձևավորումը:

Նախևառաջ հարկ է նշել, որ Կիմն ու ՈՒեսթը միջոցառումը կազմակերպելու համար դիմել էին Մայնդի Վայսին: Վայսը մի շարք անվանի անձանց համար մի շարք մեծ միջոցառումներ է կազմակերպել: օրինակ՝ Հայդի Քլումը, Սիարան, Ռասել ՈՒիլսոնը, Սիլը: Հենց նա էր Ջեսիկա Սիմփսոնի երեխայի նախածննդյան միջոցառման կազմակերպիչը:

Միջոցառման զարդարանքի ամենատպավորիչ դեկորն չափազանց իրատեսական տեսք ունեցող ձյունն էր, որով զույգը կարող էր պատել իրենց բակը: Հյուրերը ձմեռային հեքիաթի համար կարող են շնորհակալություն հայտնել Snow Business USA-ին, որն ավելի քան 200 տեսակի ձյուն է վաճառում:

«Հայտնի չէ, թե Կիմի ու Քանյեի 3 հեկտար տարածքով սեփականության որքան մասն էր ծածկված ձյունով, բայց եթե հաշվարկենք ընկերության կայքում ներկայացված մեկ պարկ ձյան արժեքով, ներառյալ՝ տեղադրելն ու հավաքելը (այո, ինչ-որ մեկը պետք է դա նաև հավաքի), ապա ձյունով մեկ հեկտարը ծածկելու համար գրեթե 350.000$ է անհրաժեշտ»:

Նրանք հյուրերի համար նաև սառցե բլուր էին ստեղծել The Trask House-ի օգնությամբ: Վայսն ասում է, որ մոտ 200 տոննա իսկական սառույց է օգտագործվել, որը տեղադրվել է ձյան մեջ՝ ստեղծելով սահնակով սահելու համար հարմար բլուր, որն արժեցել է մոտ 15.000$:

Տեղադրվել են նաև պարահրապարակներով մի քանի վրաններ, ըստ Գրիրի՝ յուրաքնչյուրը 50.000$ արժողությամբ: Գինը չի ներառում կահույքը, որն առանձին արժե մոտ 30.000 դոլար:

Բացի այդ, երեկոն ուղեկցվել է սննդարվեստի ներկայացումներով: Սննդի ու խմիչքի մասնագետները տեղում պատրաստում էին ուտեստները, երեխաների համար շաքարավազից լոլիփոփսներ էին պատրաստում իրենց աչքի առաջ: Եվ այս բոլոր ծախսերը գումարելով ստանում ենք սուրբծննդյան երեկոյի մոտավոր արժեքը. 1.3 միլիոն դոլար: Թվում է՝ Կիմն ու Ուեսթը միայն  կատարյալն են ցանկացել:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment