Քիմ Քարդաշյանի` Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը հզոր էր և օգտակար

Քիմ Քարդաշյանի` Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը հզոր էր և օգտակար

Հոդվածի առանցքում

  • Աշխարհի ամենահայտնի կանանցից մեկը օգտագործել է պահը, որպեսզի ուրբաթ օրը ոգեկոչի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Instagram-ի իր հաշվում արված հայտարարության մեջ նա ցուցադրել էր իր և իր քույլ Քլոյեի լուսանկարը, որը արվել էր Երևանում՝ Հայաստանում, Ցեղասպանության հուշահամալիրի մոտ՝ այս ամսվա սկզբին:
  • «Ես հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշահամալիրներն ու այն մարդկանց, ովքեր փրկվել են, և չափազանց հպարտանում եմ նրանով, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը»:
  • Աշխարհի շատ երկրներ, ներառյալ Կանադան, այս դեպքերը ճանաչել են որպես Ցեղասպանություն: Սակայն ո՛չ Թուրքիան, ով փոխարենն ասում է, որ այդ ժամանակ ընթացող առաջին աշխարհամարտի ընթացքում երկու կողմերից էլ եղել են զոհեր:
  • Քարդաշյանը միակ հայտնի հայը չէ, ով ջանքեր է գործադրում Ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման համար: System of a Down ծանր ռոքի խումբը, որի անդամները Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են, երկրում տվել են իրենց առաջին համերգը, որը տեղի էր ունենում «Wake Up The Souls» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում:
  • Հայկական ծագմամբ հետաքննող լրագրող Dawn MacKeen-ը CNN-ի համար նյութ է գրել՝ ներկայացնելով Քարդաշյանի՝ Ցեղասպանության մասին տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված ակտիվությունը. Selfie-ների թագուհին վերջապես իր ուշադրությունը բարիքի համար է օգտագործում:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյան՝ մոդել, ռեալիթի աստղ, ակտիվիստ

Աշխարհի ամենահայտնի կանանցից մեկը օգտագործել է պահը, որպեսզի ուրբաթ օրը ոգեկոչի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը:

Instagram-ի իր հաշվում արված հայտարարության մեջ նա ցուցադրել էր իր և իր քույլ Քլոյեի լուսանկարը, որը արվել էր Երևանում՝ Հայաստանում, Ցեղասպանության հուշահամալիրի մոտ՝  այս ամսվա սկզբին: Այս օրերին հիշատակվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը:

11193355_10155522192795613_8344572552224166281_n

 

«Ես հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշահամալիրներն ու այն մարդկանց, ովքեր փրկվել են, և չափազանց հպարտանում եմ նրանով, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը»:

«Ապշած եմ, որ նույնիսկ 100 տարի անց բոլորը չէ, որ ընդունել են, որ 1.5 միլիոն մարդ է սպանվել: Սակայն հպարտ եմ, որ փոփոխությունների փաստեր եմ տեսնում, և  երջանիկ եմ, որ շատերն սկսել են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Մենք չպետք է հանձնվենք, մենք շուտով պետք է բոլորի կողմից ճանաչվենք»:

#NeverForget# ProudArmenian  Չմոռանալ երբեք:  Հպարտ հայ:

Ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, երբ թուրքական կառավարությունը սկսել էր այդ տարածքում ապրող հայերի արտաքսմանը և կոտորածներին ուղղված արշավը: Ավելի քան 2 միլիոն հայ էր ապրում Օսմանյան կայսրությունում, երբ սկսվեցին այդ գործողությունները: Եվ ավելի քան 1.5 միլիոն մարդ սպանվեց մինչև  այդ գործողությունների ավարտը:

Աշխարհի շատ երկրներ, ներառյալ Կանադան, այս դեպքերը ճանաչել են որպես Ցեղասպանություն: Սակայն ո՛չ Թուրքիան, ով փոխարենն ասում  է, որ այդ ժամանակ ընթացող առաջին աշխարհամարտի ընթացքում երկու կողմերից էլ եղել են զոհեր: Boston Globe-ը մեջբերում է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի խոսքերը, ով ասել է. «Այդ տառապանքների միակողմանի ներկայացումը կնշանակի մյուս կողմի տառապանքները թաքցնել»:

CNN –ը գրում է, որ ԱՄՆ-ը չի ընդունել այդ իրողությունը, չնայած այն հանգամանքին, որ նախագահ Օբաման խոստացել էր դա անվանել հենց այդպես:  Այդ նույն ժամանակ Քարդաշյանը, որի նախատատն ու նախապապը 20-րդ դարի սկզբին Ցեղասպանությունից մազապուրծ՝ ապաստանել են ԱՄՆ-ում, տարիներ շարունակ նպաստում է այս դեպքերի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Նա 2012 թվականին թվիթերում գրել էր Ցեղասպանության մասին ու իր հետևորդներին կոչ էր արել «հիշել կոտորածների ենթարկված 1.5 միլիոն մարդկանց»:

Նա ավելի վաղ արտահայտել էր իր դժգոհությունը, որ Cosmopolitan-ի թուրքական հրատարակությունը 2011 թվականի ապրիլի համարի  շապիկի վրա օգտագործել էր իր լուսանկարը, իսկ ապրիլը հենց Ցեղասպանության տարելիցի ամիսն է: Եվ երբ այս ամսվա սկզբին Քիմն ու Քլոյեն այցելեցին Հայաստան, երկրի մասին պատմությունները դարձել էին սոցիալական մեդիայի հիմնական թեման:

Ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը բարձր գնահատականի են արժանացել:   Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը քույրերի՝ Հայաստան այցի ժամանակ հանդիպել էր նրանց և ընդգծել, որ «Քիմի և Քլոեյի այցի շնորհիվ համաշխարհային մամուլի ուշադրությունը բևեռվել է Ցեղասպանության հարյուրամյակի վրա»,- գրում է E!-ն:

Սակայն Քարդաշյանը միակ  հայտնի հայը չէ, ով ջանքեր է  գործադրում Ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման համար: System of a Down ծանր ռոքի խումբը, որի անդամները Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են, երկրում տվել են իրենց առաջին համերգը, որը տեղի էր ունենում  «Wake Up The Souls» խորագրով համերգային  շրջագայության շրջանակներում: Rolling Stone-ը գրում է, որ այս շրջագայությունը ևս ծառայում է որպես հայոց հուշարձան:

2002 թվականին կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ» ֆիլմը, որտեղ արտահայտվում էր այդ կոտորածների խնդիրը:

Հայկական ծագմամբ հետաքննող լրագրող Dawn MacKeen-ը CNN-ի  համար նյութ է գրել՝ ներկայացնելով Քարդաշյանի՝ Ցեղասպանության  մասին տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված ակտիվությունը. «Selfie-ների թագուհին վերջապես իր ուշադրությունը բարիքի համար է օգտագործում, և հույս ունենք, որ դա  նույնքան կարճ չի տևի, որքան որ նրա նախորդ գրառումները: Սա խաչակրաց արշավանք է, որին կարող եմ հետևել ցանկացած միջավայրում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment