Քիմ Քարդաշյանը վերջապես ընդունեց, որ սելֆի անելու մոլուցքը «անհեթեթ» է, բայց այն ունի իմաստ

Քիմ Քարդաշյանը վերջապես ընդունեց, որ սելֆի անելու մոլուցքը «անհեթեթ» է, բայց այն ունի իմաստ

Հոդվածի առանցքում

  • ազմաթիվ սելֆիներ անելուց և դրանք իր սոցիալական էջում տեղադրելուց հետո Քիմ Քարդաշյանը վերջապես խոստովանեց, որ նրա` սելֆի անելու մոլուցքը, մի փոքր անհեթեթ է: Սակայն նրա Instagram-ի 27,2 միլիոն հետևորդները չեն դժգոհում, քանի որ նրանք ամեն օր սպասում են, թե նա ինչ նոր վառ սելֆի է տեղադրելու:
  • Ես դրան նայում եմ որպես զվարճալի, զգացմունքային գրամատյան, որը ես սիրում եմ հետ շրջել: Դա չի նշանակում, որ ես ինքս ինձ կնքում եմ աստղ:
  • Ունենալով սելֆիների նկատմամբ նման սեր՝ Քիմ Քարդաշյանը որոշել է ստեղծել մի գիրք՝ Սելֆիշ (եսասեր), որը պարունակում է երբեք չհրապարակված սելֆիներ: Նրա գիրքը կհրապարակվի մայիսի 5-ին և արդեն պատրաստ է նախնական պատվերների համար:
  • Նրա ավելացող երկրպագուները սպասում են սոցիալական ցանցերում նոր նկարի, սակայն դա միակ հարթակը չէ, ուր Քիմ Քարդաշյանը սիրում է կիսվել իր աշխարհով: Նա նաև տրամադրում է հատվածներ իր կյանքից Keeping Up With Kardashians ռեալիթի հեռուստատեսային շոուի միջոցով: Շոուի 10-րդ սեզոնն է և այն շարունակում է ընդլայնվել:

Ուշադրությանն արժանի

Բազմաթիվ սելֆիներ անելուց և դրանք իր սոցիալական էջում տեղադրելուց հետո Քիմ Քարդաշյանը վերջապես խոստովանեց, որ նրա` սելֆի անելու մոլուցքը, մի փոքր անհեթեթ է: Սակայն նրա Instagram-ի 27,2 միլիոն հետևորդները չեն դժգոհում, քանի որ նրանք ամեն օր սպասում են, թե ինչ նոր վառ սելֆի է նա տեղադրելու:

«The Keeping up with the Kardashians»-ի աստղը բացվեց E! Online-ին իր սելֆիի մոլուցքի ու դրա նշանակության մասին:

«Շատ մարդիկ կարծում են, որ այդքան շատ սելֆիներ անելը պարզապես անհեթեթ է: Ինձ համար, զվարճալի է, քանի որ ես սիրում եմ նկարել և տեղադրել լուսանկարը սոցիալական ցանցում հիշողությունների համար: Ես իսկապես սիրում եմ սնդուսափայլ կյանքը, մազերը և դիմահարդարումը. այդ ամենը: Ուստի ես սիրում եմ պարզապես կիսվել իմ կյանքով մարդկանց հետ: Ես այդպիսին եմ: Ես ապրում եմ իմ կյանքը ռեալիթի շոույում:

«Բայց երբեմն մարդիկ շատ լուրջ են նայում դրան կամ կարծում են, որ դա անհեթեթ է: Ես ասում եմ, որ այո, դա ինչ-որ տեղ անհեթեթ է, բայց նաև զվարճալի: Ես դրան նայում եմ որպես զվարճալի, զգացմունքային գրամատյան, որը ես սիրում եմ հետ շրջել: Դա չի նշանակում, որ ես ինքս ինձ կնքում եմ աստղ», – ավելացրեց Քիմ Քարդաշյանը: «Պարզապես ես ապրում եմ իմ կյանքը և կիսվում աշխարհի հետ իմ կյանքի մի մասով»:

Նա շարունակում է:

«Ես սիրում եմ կիսվել աշխարհի մարդկանց հետ: Միշտ կանեմ այդպե՞ս: Վստահ չեմ: Բայց ես սիրում եմ այս գաղափարը, հատկապես այն պատճառով, որ դու քո ձևով ես դա անում»:

Ունենալով սելֆիների նկատմամբ նման սեր՝ Քիմ Քարդաշյանը որոշել է ստեղծել մի գիրք՝ Սելֆիշ (եսասեր), որը պարունակում է երբեք չհրապարակված սելֆիներ: Նրա գիրքը կհրապարակվի մայիսի 5-ին և արդեն պատրաստ է նախնական պատվերների համար:

Adweek-ին տված հարցազրույցում նա պնդում է հետևյալը:

«Ես իմ առաջին սելֆին արել եմ 1984 թվականին, և այն գրքի սկզբում է: Մեկ տասնամյակ է ես ունեմ թվային մեծ ֆոտոխցիկ և ես կարծում եմ, որ պարզապես հետաքրքիր է տեսնել ընթացքը, թե ինչ տեսակի լուսանկարներ են դուրս եկել: Սկիզբը նկարվել է թվային ֆոտոխցիկով, ապա BlackBerry-ով և ապա սմարթֆոնով: Դա սելֆիների էվոլյուցիա է: Եվ ես կարծում եմ, որ դա շատ լավ արել եմ»:

Նրա ավելացող երկրպագուները սպասում են սոցիալական ցանցերում նոր նկարի, սակայն դա միակ հարթակը չէ, ուր Քիմ Քարդաշյանը սիրում է կիսվել իր աշխարհով: Նա նաև տրամադրում է հատվածներ իր կյանքից Keeping Up With Kardashians ռեալիթի հեռուստատեսային շոուի միջոցով: Շոուի 10-րդ սեզոնն է և այն շարունակում է ընդլայնվել:

Քիմ Քարդաշյանը ասում է. «Ես հույս ունեմ, որ նրանք կարծում են, որ մենք նորմալ ընտանիք ենք: Նրանք կարող են այդպես չմտածել, (բայց) մենք բոլորի նման մի ընտանիք ենք, ինչպես բոլորն էլ անցնում ենք շատ տարբեր բաների միջով, և մենք միշտ աջակցում ենք միմյանց»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment