Քիմ Քարդաշյանը ձեռք է բերել $ 400 հազարանոց Rolls Royce և այն մոդիֆիկացրել իր հարմարությամբ

Քիմ Քարդաշյանը ձեռք է բերել $ 400 հազարանոց Rolls Royce և այն մոդիֆիկացրել իր հարմարությամբ

Հոդվածի առանցքում

  • Քիմ Քարդաշյանը փոխում է ավտոմեքենաները ավելի հաճախ, քան իր կոշիկները: Այնուամենայնիվ, նույնիսկ նրա դիզայների կրունկները չեն հասնի իր թանկարժեք ոճով անիվներին: Շաբաթ օրը 34-ամյա աստղին տուն վերադառնալիս նկատել են բոլորովին նոր մեքենայի մոդելով, որի արժեքն է շուրջ կես միլիոն դոլար: Նոր ավտեմեքենան 2015 թվականի Rolls Royce Phantom էր, որի ամենաէժան մոդելը սկսվում է $ 407 հազարից, և, բնականաբար, Քիմի ընտրած մոդելը ստանդարտ չէ:
  • Մեքենայի լիցենզիան ցույց է տալիս, որ Platinum Motorsport որոշակի աշխատանքներ է տարել ավտոմեքենայի վրա, նախքան այն Քարդաշյանների կլանին վաճառելը: Քիմը կարծես օգտագործում է ավտոմեքենան մարզասրահ այցելելու համար:
  • Նրա առաջին Rolls-ը սպիտակ էր, մինչև որ Keeping Up With The Kardashians աստղը փոխեց այն սև մոդելի: Մեկ այլ շքեղ ավտոմեքենաներից էր Քիմի Mercedes-Benz G63 ավտոմեքենան: Նույն ավտոմեքենայից ունի իր կրտսեր քույրը Քլոեն: Աստղը ունեցել է նաև բավական մեծ սև SUV-ներ, ինչպես նաև նախկինում ունեցել է նույնպես սև Range Rover: Վերջին մի քանի տարիների ընթացքում Քիմին են պատկանել մի քանի ավտոմեքենաներ:
  • Այս բոլորովին նոր ավտոմեքենան կարող է լինել նվեր տուն վերադառնալու կապակցությամբ, քանի որ Քիմը վերջերս է վերադարձել տուն՝ Քանյեի, իր քույր Քլո Քարդաշյանի և դուստր Նորթ Ուեսթի հետ, Հայաստան, Իսրայել և Ֆրանսիա այցելելուց հետո:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյանը փոխում է ավտոմեքենաները ավելի հաճախ, քան իր կոշիկները: Այնուամենայնիվ, նույնիսկ նրա դիզայների կրունկները չեն հասնի իր թանկարժեք ոճով անիվներին: Շաբաթ օրը 34-ամյա աստղին տուն վերադառնալիս նկատել են բոլորովին նոր մեքենայի մոդելով, որի արժեքն է շուրջ կես միլիոն դոլար: Նոր ավտեմեքենան 2015 թվականի Rolls Royce Phantom էր, որի ամենաէժան մոդելը սկսվում է $ 407 հազարից, և, բնականաբար, Քիմի ընտրած մոդելը ստանդարտ չէ:

Նույնիսկ թանկարժեք ավտոմեքենայի պարագայում, աստղը որոշ փոփոխությունների է ենթարկել այն: Մեքենայի լիցենզիան ցույց է տալիս, որ Platinum Motorsport որոշակի աշխատանքներ է տարել ավտոմեքենայի վրա, նախքան այն Քարդաշյանների կլանին վաճառելը: Քիմը կարծես օգտագործում է ավտոմեքենան մարզասրահ այցելելու համար: Արծաթե գույնի մգեցված պատուհաններով և սահմանափակ լուսարձակմամբ բոլորովին նոր, չորս դռնանի այս սեդանը ակնհայտորեն էժան ավտոմեքենա չէ:

Չնայած, որ Phantom վերջին Քիմի մեքենաներից է, նա մեծ փորձ ունի թանկարժեք ավտոմեքենաների հարցում: Քիմը ունեցել է առնվազն երկու Rolls Royce, երկու մոդելներն էլ Ghost տեսակի: Քիմը ավտոմեքենայի ղեկին էր: Անկեղծ ասած՝ աստղը իրեն չափազանց հարմարավետ էր զգում իր նոր ավտոմեքենայի ղեկին:

Նրա առաջին Rolls-ը սպիտակ էր, մինչև որ Keeping Up With The Kardashians աստղը փոխեց այն սև մոդելի: Մեկ այլ շքեղ ավտոմեքենաներից էր Քիմի Mercedes-Benz G63 ավտոմեքենան: Նույն ավտոմեքենայից ունի իր կրտսեր քույրը Քլոեն: Աստղը ունեցել է նաև բավական մեծ սև SUV-ներ, ինչպես նաև նախկինում ունեցել է նույնպես սև Range Rover: Վերջին մի քանի տարիների ընթացքում Քիմին են պատկանել մի քանի ավտոմեքենաներ:

Քիմի սպիտակ Ferrari-ի հետ մեկտեղ, իր ամուսին Քանյեն ունի սև Lamborghini սպորտային ավտոմեքենա SUV ոճի: Աստղը հավանում է նաև մեծ մեքենաներ իր նախկին Range Rover-ի նման: Նա փոխեց Range-ը Mercedes-Benz G63-ի հետ: Սպորտային ավտոմեքենաների հարցում Քիմին տեսել են սպիտակ Ferrari 458 Italia և Bentley Continental GTC ղեկին: Քիմն ու իր ամուսին Քանյեն գնել են Lamborghini Aventador սև գույնի: Նրանց տեսել են միասին այդ ավտոմեքենայով, երբ իրենք ամուսնացած չէին:

Այս բոլորովին նոր ավտոմեքենան կարող է լինել նվեր տուն վերադառնալու կապակցությամբ, քանի որ Քիմը վերջերս է վերադարձել տուն՝ Քանյեի, իր քույր Քլո Քարդաշյանի և դուստր Նորթ Ուեսթի հետ, Հայաստան, Իսրայել և Ֆրանսիա այցելելուց հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment