Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ «խայտառակ լինելու աստիճան տարված էր» հայտնիությամբ:

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ «խայտառակ լինելու աստիճան տարված էր» հայտնիությամբ:

Հոդվածի առանցքում

  • Քիմ Քարդաշյան Ուեսթը աշխարհի ամենահայտնի դեմքերից է: Սակայն մի որոշ ժամանակ, ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ «խայտառակ լինելու աստիճան տարված էր» հայտնիությամբ: 38-ամյա մոդելը իր ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ հարցազրույցում խոսել է հայտնիության ու հարստության մասին. «Իմ նպատակը միշտ փողն է եղել, բայց մի պահ ես տարվել էի հայտնիությամբ՝ խայտառակ լինելու աստիճան: Հայտնիությունը կարող է կախվածություն առաջացնել»,-Քանյեի հետ զրույցում ասել է Քիմը:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյան Ուեսթը աշխարհի ամենահայտնի դեմքերից է: Սակայն մի որոշ ժամանակ, ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ «խայտառակ լինելու աստիճան տարված էր» հայտնիությամբ:

38-ամյա մոդելը իր ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ հարցազրույցում խոսել է հայտնիության ու հարստության մասին. «Իմ նպատակը միշտ փողն է եղել, բայց մի պահ ես տարվել էի հայտնիությամբ՝ խայտառակ լինելու աստիճան: Հայտնիությունը կարող է կախվածություն առաջացնել»,-Քանյեի հետ զրույցում ասել է Քիմը:

Քարդաշյանների հայտնիությունը սկիզբ առավ 2007-ին՝ հայտնի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի հեռուստաշոուի շնորհիվ: Հաջորդ ամիս եթեր դուրս կգա շոու 17-րդ եթերաշրջանը:

«Անգամ ամենավատ ժամանակ էլ չեմ զղջում, որ աշխարհին ներկայացել եմ այդ կերպ: Մարդիկ տարիներով ինձ հետևել են, չգիտեմ թե ինչքանով է հաջողվել նրանց օգնել, որ իրենց մենակ չզգան: Ինձ դուր է գալիս ձայնի իրավունք ունենալը և շատ գնահատում եմ այն ամենն ինչին արժանացել եմ»,-ասել է Քիմը:

Փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստր Քիմ Քարդաշյանը հիմա հետաքրքրվում է իրավաբանությամբ, բայց ասում է, որ իր սոցիալական ստատուսի պատճառով մարդիկ իր ձգտումներին չեն հավատում. «Մարդիկ չեն հավատում, որ ես իրականում սովորել եմ, ասում են, որ իրավաբանի աստիճանը գնել եմ: Դա սուտ է: Չափազանցված ու գերագնահատված լինելն ինձ դուր է գալիս, սակայն  պատասխանատվություն ունեմ առաջինն իմ երեխաների համար օրինակ ծառայելու»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment