Քիմ Քարդաշյանը ապագա հանճարեղ դաշնակահա՞ր

Քիմ Քարդաշյանը ապագա հանճարեղ դաշնակահա՞ր

Հոդվածի առանցքում

  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է դառնալ հաջորդ Լիբերաչեն, կամ դրա պես մի բան: Ըստ TMZ-ի, նա աշխատում է դաշնակահարի հետ` նպատակ ունենալով կազմակերպել իր մեծ նորամուտը` ցուցադրելով դաշնակահարի հմտությունները:
  • TMZ-ն հաղորդել է, որ Քիմի հետաքրքրությունը գալիս է դեռ Քանյեի հետ ամուսնությունից շատ առաջ: Նա հետևում էր իր հորը` OJ Simpson-ի հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին, որը նվագում էր դաշնամուրի վրա, երբ Քիմը փոքր էր: Եվ, հնարավոր է, որ Քիմը նաև ջութակ է նվագել (նրա քույրը` Քորթնին նրան ջութակ էր նվիրել Սուրբ Ծննդին):
  • Կոլեսնիկովան TMZ-ին հայտնել է, որ Քարդաշյանի դեբյուտը նախատեսված է մայիսին, երբ կկայանա նրա համերգը: Հնարավոր է` նա կզարմացնի Քանյեին իր մեծ երգով:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյանը ցանկանում է դառնալ հաջորդ Լիբերաչեն, կամ դրա պես մի բան: Ըստ TMZ-ի, նա աշխատում է դաշնակահարի հետ` նպատակ ունենալով կազմակերպել իր մեծ նորամուտը` ցուցադրելով դաշնակահարի հմտությունները:

Քիմը վերջերս կապ է հաստատել դաշնակահար Օկսանա Կոլեսնիկովայի հետ, երբ ստացել է ոչ պակաս հեղինակավոր Քենի «Babyface» Էդմոնդսի բնութագիրը: Մենք պատմել ենք, որ Քիմը ծուլանում էր Օկսանայի հետ դասընթացներին, որն, ի դեպ, Լոս Անջելեսում դաշնամուրի ամենակրքոտ ուսուցիչն է…բայց դա էական չէ:

Հնարավոր է նա փորձում է օրինա՞կ դառնալ Հյուսիս-արևմուտքի սկսնակ դաշնակահարների համար:

Քիմը փղոսկրե ստեղնաշարի հետ առաջին անգամ չէ որ շփվում, նա ավելի վաղ Թվիթերում գրառում է կատարել դաշնամուրի նկատմամբ իր հետաքրքրության մասին` երկրպագուներին հայտնելով, որ ցանկանում է անակնկալ մատուցել ամուսնուն դաշնակահարի իր հմտություններով:

Այո, Քիմ, վստահ եմ, որ նա երբեք չի իմանա գաղտնիքի մասին, որը դու հայտնել ես 30 միլիոն մարդկանց Թվիթերով: Ամեն դեպքում սա քաղցր ժեստ է:

TMZ-ն հաղորդել է, որ Քիմի հետաքրքրությունը գալիս է դեռ Քանյեի հետ ամուսնությունից շատ առաջ:

Նա հետևում էր իր հորը` OJ Simpson-ի հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին, որը նվագում էր դաշնամուրի վրա, երբ Քիմը փոքր էր: Եվ, հնարավոր է, որ Քիմը նաև ջութակ է նվագել (նրա քույրը` Քորթնին նրան ջութակ էր նվիրել Սուրբ Ծննդին): Դժվար է պատկերացնել դատարկություններով զբաղվող Քիմին այս ոլորտում, բայց եթե նա ցանկանում է դառնալ երաժշտական նոր հանճար, ես ասում եմ` գործի՛ր:

Քիմի նորամուտն իրեն երկար չի սպասեցնի, հաղորդում է TMZ-ն: Կոլեսնիկովան TMZ-ին հայտնել է, որ Քարդաշյանի դեբյուտը նախատեսված է մայիսին, երբ կկայանա նրա համերգը: Հնարավոր է` նա կզարմացնի Քանյեին իր մեծ երգով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment