Քիմ Ք. 20 մլն դոլարի տուն. Քանյե Ուեստը, ՔիմՔարդաշյանը տեղափոխվու՞մ են: Փոքրիկ Նորթը նույնպե՞ս

Քիմ Ք. 20 մլն դոլարի տուն. Քանյե Ուեստը, ՔիմՔարդաշյանը տեղափոխվու՞մ են: Փոքրիկ Նորթը նույնպե՞ս

Հոդվածի առանցքում

  • Քիմ Քարդաշյանը տեղափոխվում է 20 մլն դոլար արժողությամբ տնից և ապրելու է ամուսնու՝Քանյե Ուեսթի ու փոքրիկ Նորթի հետ: Ըստ 2015-ի հունվարի 6-ի տվյալի, Քիմ Քարդաշյանի տունը շատ հեռու չէ , բավական հարմարավետ է, ութ ննջասենյակ ունի, մի քանի լողավազան և շքեղ տեսարաններ:
  • Մի շրջան խոսակցություններ էին պտտվում, որ 20 մլն դոլար արժողությամբ տան պատճառով Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կարող է ամուսնալուծվեն: Պարզվում է, որ մինչև վերանորոգումը ընթանում էր, Քիմը համաձայնել է սպասել, մինչև բոլոր փոփոխություններն ավարտվեն: Ուեսթը մի քանի բարդ դիզայներական գաղափարներ ուներ, որոնք ժամանակ էին պահանջում:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյանը տեղափոխվում է 20 մլն դոլար արժողությամբ տնից  և ապրելու է ամուսնու՝Քանյե Ուեսթի ու փոքրիկ Նորթի հետ: Ըստ 2015-ի հունվարի 6-ի տվյալի, Քիմ Քարդաշյանի տունը շատ հեռու չէ , բավական հարմարավետ է, ութ ննջասենյակ ունի, մի քանի լողավազան և շքեղ տեսարաններ:

Քարդաշյան ընտանիքը գրեթե ամեն ինչ անում է շքեզ և նորաձև: Քիմ Քարդաշյանի 20 միլիոն դոլար արժողությամբ տունը բացառություն չէ: Հեռուստատեսային աստղը նշել է, որ Քանյե Ուեսթի հետ տեղափոխվել է Կալիֆորնիայի Հիդեն Հիլսի առանձնատուն: Ամուսինները շատ ոգևորված են իրենց նոր բնակավայրով, իսկ փոքրիկ Նորթը շատ երիտասարդ է տեսարանն ու ներքին հարմարությունները գնահատելու համար:

Հսկայական  տան վերանորուգումն այլ հարց է: Ըստ IB Times-ի, այս շաբաթը ծանր է  եղել վերանորոգման ժամկետի առումով:  Քանյեն ասել է, որ ցանկանում է ամեն ինչ լավ անել, Քիմն էլ լարված էր, քանի որ ցանկանում էր շուտ տեղափոխվել նոր տուն: «Լարվածությունը սկսվել էր օգոստոսին, վերանորոգման պատճառով», – ասել է աղբյուրը:

Մի շրջան խոսակցություններ էին պտտվում, որ 20 մլն դոլար արժողությամբ  տան պատճառով Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կարող է ամուսնալուծվեն: Պարզվում է, որ մինչև վերանորոգումը ընթանում էր, Քիմը համաձայնել է սպասել, մինչև բոլոր փոփոխություններն ավարտվեն: Ուեսթը մի քանի բարդ դիզայներական գաղափարներ ուներ, որոնք ժամանակ էին պահանջում: «Հիսաթափությունից  դրդված  Քիմը պատրաստ է եղել վաճառել տարածքը, բայց որոշել են սպասել տոների ավարտին», – ասել է Հոլիվուդի մեկ այլ աղբյուր:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Քիմ Քարդաշյանի տունը համարժեք է 20 մլն դոլարին: Այն  ունի մեծ խաղասենյակ, կինոթատրոնի տարածք, խաղողի այգի և մի քանի լողավազան: Թվում է, որ զույգը պատրաստ է նոր կյանք սկսել՝ իրենց կողքին ունենալով փոքրիկ Նորթին, որն արդեն մեկ տարեկան է  և արագ մեծանում է:

Նրանք պարստաստ են խաղաղեցնել իրենց ապրելակերպը շատ ավելի լավի ու վեհի համար: Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը տունը հարմարեցրել են իրենց երեխայի և այլ երեխաների համար մեծ այգու հետ: (Նրանք ընդլայնել են սեփականությունը մոտ հինգ ակրով: Ավելի քան 2 մլն դոլար է ծախսվել միայն հողային վերանորոգման համար, որը ներառում է  բասկետբոլի դաշտ և սպորտային կենտրոն: Քանյեի համար տեղադրվել է ամբողջական ստուդիա, որը կօգնի նրան երաժշտությամբ զբաղվել: Կասկած չկա, որ ընտանիքը շուտով իրեն հարմարավետ կզգա շքեղ նստավայրում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment