Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը ամուսնալուծվում են: Զույգը բաժանվում է 2015-ին: Քիմը վերցնում է Նորթվեստին

Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը ամուսնալուծվում են: Զույգը բաժանվում է 2015-ին: Քիմը վերցնում է Նորթվեստին

Հոդվածի առանցքում

  • Քիմ Քարդաշյանի 2015-ի ծրագրերի մեջ է մտնում իր միակ զավակի՝ Նորթվեստի հոր՝ Քայնե Ուեսթի հետ ամուսնալուծությունը: Եվ՛ Քարդաշյանը, և՛ նրա ամուսին Քայնե Ուեսթը 2015-ին կարևոր ծրագրեր ունեն, որոնք վերջերս բացահայտվեցին, ինչը վկայում է, որ զույգը առանձին կյանքով է ապրելու:
  • Քայնե Ուեսթը, զայրացած թողնելով Քիմ Քարդաշյանին, այս տարի մեծ շրջագայություն է ծրագրում, ինչի մասին նա լռում էր: Միակ ապացույց է հանդիսացել երգչուհի Րիհաննայի բարեգործությունը, երբ նրանք աճուրդով վաճառել են հատուկ անձնական VIP փաթեթը:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյանի 2015-ի ծրագրերի մեջ է մտնում իր միակ զավակի՝ Նորթվեստի հոր՝ Քայնե Ուեսթի հետ ամուսնալուծությունը: Եվ՛ Քարդաշյանը, և՛ նրա ամուսին Քայնե Ուեսթը 2015-ին  կարևոր ծրագրեր ունեն, որոնք վերջերս բացահայտվեցին, ինչը վկայում է, որ զույգը առանձին կյանքով է ապրելու, ինչն ի վերջո հանգեցնում է ամուսնալուծության:

Եսակենտրոն զույգը վերջերս ավելի դժբախտ է թվում, քան սովորաբար: Նրանց նկարում Քայնեն փնթփնթում է, իսկ Քիմը նրան ուշադրություն չի դարձնում գրեթե այնպես, ինչպես ուշադրություն չի դարձնում Նորթվեսթին:

Միակ բանը, որ Քիմը ուշադրություն էր դարձնում Տվիթում, Քարդաշյան արևայրուքի կրեմների շարքի բրոնզատորի կայացումն  էր:

Քիմը գիտի, որ պետք է ակտիվացնի իր մարքեթինգային ջանքերը, և հույս ունի կնքել մի քանի հաջող գործարքներ, քանի որ նա փորձում է  ծրագրել ապագան  առանց Քայնեի… և վերջինիս գումարների: Քիմը գիտի, որ ամունալուծությունը իր համար թանկ է նստելու… քանի որ նա այժմ արդեն փորձագետ է… ուստի և նախապես մանրամասն ծրագրել էր:

Քայնե Ուեսթը, զայրացած թողնելով Քիմ Քարդաշյանին, այս տարի մեծ շրջագայություն է ծրագրում, ինչի մասին նա լռում էր: Միակ ապացույց է հանդիսացել երգչուհի Րիհաննայի բարեգործությունը, երբ նրանք աճուրդով վաճառել են հատուկ անձնական VIP փաթեթը, որի երջանիկ հաղթողը պետք է ժամանակ անցկացնի Քայնեի հետ: Առայժմ պաշտոնական ամսաթիվը չի հրատարակվում:

Այն ժամանակ, երբ Քայնեն զբաղվում է շրջագայությամբ, որպեսզի խուսափի ամուսնալուծության դրամայից, Քիմը ծրագրում է Հայաստան այցելել իր դստեր՝ Նորթի հետ: Չնայած նա ծրագրում է ճամփորդել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, Քիմը նշում է, որ այդ ժամանակը պատահական է համընկել և նա այնտեղ չի գնում 100-ամյակը հարգելու համար, նշում է Defamer-ը:

Այսպիսով, շրջագայությունների խոշոր ծրագրերը, որոնց ընթացքում զույգը մի քանի ամսով կբաժանվի, և ռազմավարական առումով բարելավված բիզնես-պլանը՝ հաջող գործարքների թիվն ավելացնելու համար, յուղ է ավելացնում ամուսնալուծության կրակին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե վերջերս որքան դժգոհ էին երևում միասին՝ առավել քան ակնհայտ է, որ նրանք ամուսնալուծության արագընթաց ուղու վրա են:

Իսկ դու՞ք ինչ եք մտածում Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի 2015-ի ծրագերի մասին: Արդյո՞ք դա  ձեզ համար ամուսնալուծության վկայություն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment