Համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է հայտնի ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի ու քրոջ Քլոյի այցը Հայաստան

Համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է հայտնի ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի ու քրոջ Քլոյի այցը Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Daily Mail-ը հաղորդում է, որ Քարդաշյաններին Հայաստանում սպասում էր թագավորական ընդունելություն: Այն նկարագրել է Քիմի և իր ընտանիքի օդանավակայանում դիմավորելու ընթացքը՝ ընդգծելով դիմավորողների մեծաթիվ զանգվածը:
  • Մեկ այլ հրապարակման մեջ DM անդրադարձել է Քիմ և Քլո Քարդաշյանների հաջորդ օրվա այցելություններին Երևանի Հաղթանակի զբոսայգի և Կասկադի տարածք, ինչպես նաև վերջիններիս կարճ շփումներին և սելֆիներին իրենց հայ ֆանատների հետ: DM հրապարակում է բազմաթիվ լուսանկարներ Քարդաշյանների Երևան այցելությունից:
  • Մեկ այլ հրապարակման մեջ NY Daily News-ը մեջբերում է Քլո Քարդաշյանի գրառումը Մայր Հայաստան արձանի մասին, ըստ որի՝ այն ուժեղ լինելու միջոցով խաղաղության խորհրդանիշ է:
  • IBT նաև ներկայացնում է Հայաստանում այն 10 նշանավոր վայրերը, ուր հավանաբար կայցելի Քիմը: Դրանց շարքում են Ազգային պատկերասրահը, Kami գիշերային ակումբը, ջրաշխարհը, սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սևանա լիճը, Վերնիսաժը, Պատմության թանգարանը, Գեղարդի վանքը, Հյուսիսային պողոտան և Հրապարակի երգող շատրվանները:
  • The Guardian-ի հաղորդմամբ Քիմ Քարդաշյանը ընտանիքով ժամանում է Հայաստան՝ Ցեղասպանության 100-ամյակը հիշատակելու համար: Զուգահեռ E! ընկերությունը կնկարահանի իր կողմից արտադրվող «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի հերթական սերիան: Հոդվածը ամերիկահայ աստղի այցը Հայաստան դիտարկում է ցեղասպանության 100-ամյակի ենթատեքստում:
  • Մեկ այլ հոդվածում E! Online-ը մեջբերում է Քիմի գրառումը սոցիալական ցանցում, համաձայն որի՝ նա գրում է՝ «Հայաստան, մենք այստեղ ենք», «Ուրախ ենք այստեղ գտնվելու համար և պատրաստ ենք մեր ճանապարհորդությանը», ինչպես նաև շնորհակալություն հայտնում բոլոր նրանցից, ովքեր եկել էին իրենց դիմավորելու:
  • Հրապարակումը անդրադառնում է նաև Քարդաշյանների ու Հայաստանի միջև եղած կապին և իրենց հայկական արմատներին՝ նշելով, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, նշանավոր փաստաբան էր ու անգամ Օջեյ Սիմփսոնի փաստաբանը սպանության հետ կապված մեղադրանքների գործում: Ռոբերտի երեխաները, ըստ հոդվածի, մասնավորապես Քիմը ժամանակին կոչ է արել ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը:
  • CBS News հաղորդմամբ ևս Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ և կայցելի Եղեռնի հուշահամալիր Երևանում: Այն տեղեկացնում է, որ մարդկանց մեծ զանգված դիմավորել է ամերիկահայ աստղին Երևան ժամանելիս: Նույն բովանդակությամբ նյութ տպագրել է Boston Herald-ը, Daily Journal-ը:

Ուշադրությանն արժանի

Daily Mailհաղորդում է, որ Քարդաշյաններին Հայաստանում սպասում էր թագավորական ընդունելություն: Այն նկարագրել է Քիմի և իր ընտանիքի օդանավակայանում դիմավորելու ընթացքը՝ ընդգծելով դիմավորողների մեծաթիվ զանգվածը: Ըստ հրապարակման, Քիմի ներկայացուցիչը հերքել է, որ այցը կապված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ, իսկ, ինչպես հաղորդում է DM, Քիմը ասել է, որ ցանկանում է ավելի մոտիկից ծանոթանալ իր հայկական արմատների հետ: DM իր էջերում տեղադրել է նաև Քիմի և իր ընտանիքի Երևանում դիմավորման ընթացքի վիդեոն:

Մեկ այլ հրապարակման մեջ DM անդրադարձել է Քիմ և Քլո Քարդաշյանների հաջորդ օրվա այցելություններին Երևանի Հաղթանակի զբոսայգի և Կասկադի տարածք, ինչպես նաև վերջիններիս կարճ շփումներին և սելֆիներին իրենց հայ ֆանատների հետ: DM հրապարակում է բազմաթիվ լուսանկարներ Քարդաշյանների Երևան այցելությունից:

NY Daily Newsգրում է, որ Քարդաշյանների այցելությունը Հայաստան, հավանաբար, կցուցադրվի նաև «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի ընթացքում: Այցը ամբողջությամբ նկարահանում են E! Online ընկերության տեսախցիկները: Հրապարակումը ընդգծում է Քարդաշյանների ջերմ ընդունելությունն այստեղ: Մեկ այլ հրապարակման մեջ NY Daily Newsմեջբերում է Քլո Քարդաշյանի գրառումը Մայր Հայաստան արձանի մասին, ըստ որի՝ այն ուժեղ լինելու միջոցով խաղաղության խորհրդանիշ է:

International Business Timesանդրադառնում է Քարդաշյանների այցին Հայաստան Լոս Անջելեսի օդանավակայանից վերջիններիս մեկնումից: Ըստ IBT` ութօրյա այցը Հայաստան կարտացոլվի իրենց ընտանիքի ռեալիթի շոուի մեջ: Ընտանիքին մոտիկ կանգնած անանուն աղբյուրները հաղորդում են, որ Քարդաշյանները շատ հպարտ են իրենց արմատներով և ցանկանում են լավ ժամանակ անցկացնել այստեղ: Ըստ հրապարակման՝ Հայաստանի այցը միշտ էլ եղել է Քիմի օրակարգում: Հրապարակումը հիշեցնում է, որ Քիմ, Քլո, Քորտնի և Ռոբ Քարդաշյանները հանդիսանում են լուսահոգի Ռոբերտ Քարդաշյանի՝ երրորդ սերունդ ամերիկահայի երեխաները:

Մեկ այլ հրապարակման մեջ պարբերականը մեջբերում է անանուն աղբյուրի հաղորդումն առ այն, որ Քարդաշյանների ծրագրերի մեջ է մտնում այցելություն թանգարաններ: Հյուրերը չափազանց հետաքրքված են այդ կապակցությամբ: Պարբերականը ընդգծում է, որ Քարդաշյանները երբեք հեռու չեն պահել իրենց հայկական արմատներից, հաճախ հիշատակում են իրենց հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունը ռեալիթի շոուի ընթացքում, ինչպես նաև հիշեցնում, որ իր 2009 թվականի առաջին ամուսնության հանդեսի ժամանակ Քիմը պարել է հայկական ավանդական պար:

IBT ևս մեկ հոդված անդրադառնում է Քարդաշյանների ամենակրտսեր ներկայացուցիչ, Քիմի դուստր Նորթ Ուեսթին, ինչպես նաև Քլո Քարդաշյանի սոցիալալական ցանցերում արած գրառումներին, ուր ընդգծվում է Հայաստանում իրենց ջերմ դիմավորելու փաստը: IBT նաև ներկայացնում է Հայաստանում այն 10 նշանավոր վայրերը, ուր հավանաբար կայցելի Քիմը: Դրանց շարքում են Ազգային պատկերասրահը, Kami գիշերային ակումբը, ջրաշխարհը, սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սևանա լիճը, Վերնիսաժը, Պատմության թանգարանը, Գեղարդի վանքը, Հյուսիսային պողոտան և Հրապարակի երգող շատրվանները:

The Guardian-ի հաղորդմամբ Քիմ Քարդաշյանը ընտանիքով ժամանում է Հայաստան՝ Ցեղասպանության 100-ամյակը հիշատակելու համար: Զուգահեռ E! ընկերությունը կնկարահանի իր կողմից արտադրվող «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի հերթական սերիան: Հոդվածը ամերիկահայ աստղի այցը Հայաստան դիտարկում է ցեղասպանության 100-ամյակի ենթատեքստում: The Guardian-ը հիշեցնում է նաև, որ դեռևս 2011 թվականին Քիմը թողել էր գրառում իր բլոգում՝ կոչ անելով ամերիկացիներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Այս հրապարակման հիման վրա Քարդաշյանի այցին Հայաստան անդրադառնում է նաև HNGN-ը, որը նշում է, որ Քիմը չորրոդ սերունդ ամերիկահայ է, ում նախնիները 19-րդ դարի վերջում հեռացել են Թուրքիայի Կարսի մոտ գտնվող Կարակալեից ԱՄՆ:

Համաշխարհային շոուբիզնեսը լուսաբանող E! Online-ը, որը նաև ցուցադրում է «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուն, լայնորեն լուսաբանում է Քարդաշյանների այցը: Ըստ լրատվականի՝ Քարդաշյանների այցը կազմակերպվեց ամիսներ անց այն ժամանկավանից, երբ E! Online-ը հայտարարեց ընտանիքի արձակուրդի մասին: Հրապարակումը նշում է, որ սպասվում էր նաև ընտանիքի մնացած անդամների այցը Հայաստան:

Մեկ այլ հոդվածում E! Online-ը մեջբերում է Քիմի գրառումը սոցիալական ցանցում, համաձայն որի՝ նա գրում է՝ «Հայաստան, մենք այստեղ ենք», «Ուրախ ենք այստեղ գտնվելու համար և պատրաստ ենք մեր ճանապարհորդությանը», ինչպես նաև շնորհակալություն հայտնում բոլոր նրանցից, ովքեր եկել էին իրենց դիմավորելու: Իր այդ գրառումը ավարտվում է՝ «Հայրս և տատիկն ու պապիկս շատ հպարտ կլինեին» խոսքերով:

E! Online-ը նաև հանդես է եկել ութ առաջարկություններով կամ խորհուրդներով Քարդաշյաններին, թե ինչ և ինչպես անել Հայաստանում, որոնցից են՝ այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սելֆի Արարատի ֆոնին, սուշի լանչ, ռեժիմի պահպանում, այցելություն Դալմա մոլ, շախմատային խաղ կապված այստեղ այն չափազանց հայտնի լինելու փաստի հետ, արևային զագար որևէ գեղեցկության սրահում, ինչպես նաև զգուշորեն մոտենալ որևէ տեղում գրառումներ թողնելուն որևէ սկանդալից խուսափելու համար:

Իր հերթին The Telegraph-ը, խոսելով Քարդաշյանների այցից, նշում է, որ չի բացառվում, որ ընտանիքի ու շոուի մնացած անդամները ևս կմիանան Քիմին ու Քլոյի Հայաստանում: Մասնավորապես, Քորթնի Քարդաշյանը, Քրիս Ջեները, Քայլի Ջեները և Սքոթ Դիսիկը չի բացառվում, որ ժամանեն Հայաստան: Ըստ պարբերականի՝ հայտնի է միայն, որ Քենդել Ջեները չի կարողանա միանալ ընտանիքին:

Հրապարակումը անդրադառնում է նաև Քարդաշյանների ու Հայաստանի միջև եղած կապին և իրենց հայկական արմատներին՝ նշելով, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, նշանավոր փաստաբան էր ու անգամ Օջեյ Սիմփսոնի փաստաբանը սպանության հետ կապված մեղադրանքների գործում: Ռոբերտի երեխաները, ըստ հոդվածի, մասնավորապես Քիմը ժամանակին կոչ է արել ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Բացի այդ, հենվելով AFP գործակալության տրամադրած տեղեկությանը, The Telegraph-ը տեղեկացնում է, որ Քարդաշյանը այստեղ իր ռեալիթի շոուի վրա աշխատելուց զատ, ծրագրավորում է պատրաստել փաստավավերագրական ֆիլմ Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև այցելել Գյումրի՝ իրենց ազգականների հետ ծանոթանալու համար:

The Washington Postնշել է, որ Քարդաշյանները գալիս են Հայաստան հիշատակելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այն նաև տեղադրել է վիդեո, թե ինչպես են դիմավորել Քարդաշյաններին Երևանի օդանավակայանում: Քարդաշյանների դիմավորման ընթացքի վիդեոն տեղադրել է նաև Hollywood օնլայն հանդեսը, որն ընդգծել է դիմավորման բարձր մակարդակը:

CBS News հաղորդմամբ ևս Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ և կայցելի Եղեռնի հուշահամալիր Երևանում: Այն տեղեկացնում է, որ մարդկանց մեծ զանգված դիմավորել է ամերիկահայ աստղին Երևան ժամանելիս: Նույն բովանդակությամբ նյութ տպագրել է Boston Heraldը, Daily Journalը:

USA Todayանդրադառնում է Քարդաշյանների այցին՝ մեջբերելով Քիմի ներկայացուցիչ Ինա Տրեսիոկասի խոսքերը: Վերջինս, պատասխանելով այցի նպատակների մասին հարցին, նշում է, որ այցը դեպի այս հինավուրց երկիր վաղուց էր ծրագրավորված: Այցի նպատակը կապված չէ ցեղասպանության 100 ամյակի հետ, այլ հնարավորություն է, որ Քարդաշյանները մոտիկից ծանոթանան իրենց արմատներին:  Դրան զուգահեռ, սակայն, պարբերականը մեջբերում է Associated Press գործակալության կարծիքը, որ այցի նպատակը կապված է Մեծ Եղեռնի տարելիցի հետ:  Հոդվածում անդրադարձ է արվում նաև Հայոց Ցեղասպանությանը և դրա ճանաչման հարցին:

US Weekly-ին լուսաբանել է Քիմ և Քլո Քարդաշյանների այցը Հայաստան՝ մեջբերելով Քիմի գրառումները այցի մասին: Ըստ դրանց՝ Քիմը նշել է, որ չափազանց ոգևորված է այցի կապակցությամբ և որ իր դստերն ու ամուսինն ուղեկցում են իրեն այցի ընթացքում՝ իր արմատներին ու ժառանգությանը ծանոթանալու համար: Հոդվածը ուղեկցվում է այցից մի շարք նկարներով:

BuzzFeed News-ը իր հերթին անդրադառնում է Քարդաշյանների այցին Մեծ Եղեռնի տարելիցի շրջանակներում: Այն նաև մանրամասն նկարագրում է Քարդաշյանների Երևանի օդանավակայանում դիմավորելու ընթացքը՝ մեջբերելով Քիմի կարճ պատասխանը այցի հետ կապված հարցին. «Չափազանց ոգևորված եմ»,-ասել է ամերիկահայ աստղը՝ BuzzFeed News-ի հաղորդմամբ:

TMZ օնլայն պարբերակը տեղեկացնում է, որ Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին չափազանց բարձր մակարդակով են դիմավորել Հայաստանում, և որ իրենց այցելությունը կապված չէ Ցեղասպանության տարելիցի հետ՝ չնայած ընթանում է օրեր առաջ ապրիլի 24-ից: Պարբերականի հաղորդմամբ, Քարդաշյանները կարող է այցելեն նաև Գյումրի, ուր, պարբերականի հաղորդմամբ, բնակվում են իրենց ազգականները:

Քարդաշյանների այցին անդրադարձել է նաև Hollywood Life հանդեսը, ուր տեղադրվել են նաև Քիմի դստեր Նորթի և ամուսին Ուեսթի նկարները Հայաստան ժամանելիս: Իր հերթին MTV հանդեսն էլ ամփոփել է այցի նպատակների ու առաջին ժամերի մասին տեղեկությունը՝ ստացած տարբեր աղբյուրներից՝ ներկայացնելով Քարդաշյանների ջերմ ընդունելությունը Հայաստանում:

Write a comment