Համաշխարհային մամուլը ուշադրությամբ շարունակում է հետևել Քարդաշյանների ընտանիքի այցին Հայաստան

Համաշխարհային մամուլը ուշադրությամբ շարունակում է հետևել Քարդաշյանների ընտանիքի այցին Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Daily Mail-ը լայնորեն լուսաբանել է Քարդաշյանների այցելությունը Երևանի Կասկադի տարածքի դիտարժան վայրեր, Հաղթանակի զբոսայգին, Գեղարդի վանքը, ինչպես նաև Քարդաշյան քույրերի հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հրապարակումը ուղեկցվում է բազմաթիվ լուսանկարներով և վիդեոներով հայտնի հյուրերի այցերից: Մեկ այլ հրապարակմամբ DM մանրամսան նկարագրել է Քարդաշյան քույրերի առաջին այցելությունները Երևանի դիտարժան վայրեր և իրենց կարճ շփումներն ու սելֆիները հայ երկրպագուների հետ:
  • Առանձին հրապարակմամբ պարբերականը անդրադարձել է նաև Քարդաշյան քույրերի հանդիպմանը ՀՀ վարչապետի հետ, ուր նշվում է, որ Քարդաշյանները ներողություն են խնդրել հայերեն չխոսելու համար և խոսք տվել շարունակել իրենց պայքարը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Հոդվածում նշվում է նաև, որ Քարդաշյանների ու Քանյե Ուեսթի այցելությունը Հայաստան խառնաշփոթ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ:
  • CBS News-ի փոխանցմամբ Քարդաշյանների այցը մեծ իրադարձություն է Հայաստանի համար, և տեղի պաշտոնյանները ուրախ են այցի կապակցությամբ: Հրապարակումը մեջ է բերում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, ըստ որի՝ Քիմ Քարդաշյանը հայտնի կին է աշխարհում, և ուրախ ենք ողջունելու իրեն Հայաստանում:
  • Մեկ այլ հրապարակումը անդրադառնում է Քարդաշյան քույրերի և Քանյե Ուեսթի այցելություններին Գեղարդի վանքի համալիր և ՀայոՑ Ցեղասպանության հուշարձան համալիրը Երևանում, ուր ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի հավերժական կրակի մոտ: Հոդվածում արձանագրվում է նաև, որ Գեղարդի վանքային համալիրը հանդիսանում է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոթող:
  • The Washington Post-ն իր հոդվածի վերնագրում առաջ է քաշում հարցադրում, թե արդյոք ինչու են Քարդաշյանները ժամանել Հայաստան: Ըստ թերթի՝ այցը զարմանալի չէ, քանի որ իրենց շոուի ընթացքում իրենք հաճախ են հիշատակում իրենց հայկական արմատները: Թերթը ընդգծում է նաև, որ այցը տեղի է ունենում օրեր առաջ նախքան Հայոց Ցեղասպաբնության տարելիցը և մեջբերում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, ըստ որոնց՝ Քարդաշյանների այցը Հայաստան մեծապես նպաստեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
  • The Huffington Post-ի փոխանցմամամբ Քարդաշյանների այս այցը տարբերվում է իրենց մնացած ճանապարհորդություններից նրանով, որ այս անգամ իրենք ժամանել են իրենց նախնիների երկիրը Հայոց Ցեղասպանության տարելիցի առիթով: Պարբերականի փոխանցմամբ, այցը կյանքի կոչվեց Քիմի համար դժվարին մի քանի ամիսներից հետո՝ կապված առողջական խնդիրների և երեխա ունենալու հարցերի հետ:
  • Բրիտանական The Independent-ը տեղեկացնում է, որ Քարդաշյաններին Հայաստանում սպասում էր պետական այցի մակարդակի ընդունելություն: Ըստ թերթի՝ վերջիններս մեծացրեցին իրազեկումը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ: Հոդվածը մեջբերում է նաև System of Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի խոսքերը Քիմի մասին, ով կարևորել և արժևորել է Քիմի հիշատակումները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:
  • The Inquisitor-ը անդրադարձել է Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի բուն նպատակին՝ կարծիք հայտնելով, որ այն կապված է Հայոց Ցեղասպանության տարելիցի հետ՝ չնայած աստղի ներկայացուցիչները հերքում են դա՝ նշելով, որ Քարդաշյանները մոտիկից ծանոթանում են իրենց նախնիների երկրին: Պարբերականի կարծիքով, անկախ Քիմ Քարդաշյանի այցի նպատակներից, ինչպես երևում է այցի մասին տեղեկությունից, Հայաստանն ու իր ազգաբնակչությունը չափազանց ուրախ են Քիմի այցելության կապակցությամբ:

Ուշադրությանն արժանի

Daily Mail-ը լայնորեն լուսաբանել է Քարդաշյանների այցելությունը Երևանի Կասկադի տարածքի դիտարժան վայրեր, Հաղթանակի զբոսայգին, Գեղարդի վանքը, ինչպես նաև Քարդաշյան քույրերի հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:  Հրապարակումը ուղեկցվում է բազմաթիվ լուսանկարներով և վիդեոներով հայտնի հյուրերի այցերից: Մեկ այլ հրապարակմամբ DM մանրամսան նկարագրել է Քարդաշյան քույրերի առաջին այցելությունները Երևանի դիտարժան վայրեր և իրենց կարճ շփումներն ու սելֆիները հայ երկրպագուների հետ:

Հոդվածում մեջբերվում է Քլո Քարդաշյանի գրառումը սոցցանցում Հաղթանակի զբոսայգու Մայր-Հայաստան հուշարձանի նկարի տակ, ուր Քլոն գրում է, որ այս արձանը խորհրդանշում է խաղաղությունը ուժի ներքո: Հոդվածում ևս ներկայացված են բազմաթիվ լուսանկարներ և վիդեոներ այցի ընթացքից: DM առանձին հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում Քարդաշյանների ֆանատներին՝ տեղադրելով վիդեոհոլովակ Հաղթանակի զբոսայգի Քարդաշյանների այցելությունից:

Առանձին հրապարակմամբ պարբերականը անդրադարձել է նաև Քարդաշյան քույրերի հանդիպմանը ՀՀ վարչապետի հետ, ուր նշվում է, որ Քարդաշյանները ներողություն են խնդրել հայերեն չխոսելու համար և խոսք տվել շարունակել իրենց պայքարը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Հոդվածում նշվում է նաև, որ Քարդաշյանների ու Քանյե Ուեսթի այցելությունը Հայաստան խառնաշփոթ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ:

Մեկ այլ հրապարակման մեջ, որը ինչպես նախկինները ևս ուղեկցվում էր բազմաթիվ լուսանկարներով Քարդաշյանների այցից, DM մեջբերում է Քիմի գրառումը Մայր Հայաստանի արձանի հետ կապված, որը, ըստ իրեն, հիշեցնում է ուժեղ կնոջ կերպարը հայոց պատմության ընթացքում:

CBS Newsփոխանցմամբ Քարդաշյանների այցը մեծ իրադարձություն է Հայաստանի համար, և տեղի պաշտոնյանները ուրախ են այցի կապակցությամբ: Հրապարակումը մեջ է բերում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, ըստ որի՝ Քիմ Քարդաշյանը հայտնի կին է աշխարհում, և ուրախ ենք ողջունելու իրեն Հայաստանում: Լրատվամիջոցը հաղորդում է, որ բազմաթիվ ֆանատներ հավաքվել են հյուրանոցի մոտ,  իսկ այցելությունը անուղակիորեն կապված է ցեղասպանության տարելիցի հետ, քանի որ տեղի է ունենում դրա հիշատակման նախօրեին: Այցին անդրադարձել է նաև CBS Los Angeles-ը, ինչպես նաև CBS ընկերությանը պատկանող ET-ին:

US Weekly-ին հաղորդում է, որ Քարդաշյանները իրենց նախնիների հայրենիք են եկել ծանոթանալու տեղի մշակույթին և իրենց արմատներին, սակայն իրենց հետ են բերել նաև իրենց  «ձեռագիրը»՝ գլամուր ոճը: Հրապարակումը ուղեկցվում է այցելությոuնների մասին լուսանկարներով և տեսանյութով, ուր հայ ֆանատները ողջունում են Քիմին և Քանյեին վերջիններիս ընթրիքից հետո:

Մեկ այլ հրապարակումը անդրադառնում է Քարդաշյան քույրերի և Քանյե Ուեսթի այցելություններին Գեղարդի վանքի համալիր և ՀայոՑ Ցեղասպանության հուշարձան համալիրը Երևանում, ուր ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի հավերժական կրակի մոտ: Հոդվածում արձանագրվում է նաև, որ Գեղարդի վանքային համալիրը հանդիսանում է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոթող:

Mirror Online-ը, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան, նշում է, որ վերջինս չէր կարող թաքցնել իր ոգևորությունը այդ կապակցությամբ: Մեկ այլ հրապարակման մեջ Mirror-ը նշում է, որ Հայաստան իր այցելության ընթացքում Քիմը տեղեկացել է այն կարևոր դերի մասին, որ խաղացել են հայ կանայք իրենց ազգի պատմության մեջ: Հոդվածը մեջբերում է Քիմի գրառումը, ըստ որի՝ նա հիանում է ինչպիսի ուժեղ կանայք կան հայկական մշակույթում և ինչպիսի մեծ հարգանքի են իրենք արժանանում:

The Washington Post-ն իր հոդվածի վերնագրում առաջ է քաշում հարցադրում, թե արդյոք ինչու են Քարդաշյանները ժամանել Հայաստան: Ըստ թերթի՝ այցը զարմանալի չէ, քանի որ իրենց շոուի ընթացքում իրենք հաճախ են հիշատակում իրենց հայկական արմատները: Թերթը ընդգծում է նաև, որ այցը տեղի է ունենում օրեր առաջ նախքան Հայոց Ցեղասպաբնության տարելիցը և մեջբերում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, ըստ որոնց՝ Քարդաշյանների այցը Հայաստան մեծապես նպաստեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Ըստ հոդվածի, որը ուղեկցվում է մի շարք լուսանկարներով, Քարդաշյանների շոուի մոտակա սերիաները կարտացոլեն իրենց այցը Հայաստան: Հոդվածը նաև հիշեցնում է ժամանակագրորեն, թե երբ են Քարդաշյանները հիշատակել իրենց արմատների մասին:

Los Angeles Timesփոխանցմամբ Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի անդամների այցը Հայաստան կապված է Ցեղասպանության տարելիցի հետ: Թերթը անդրադառնում է Քարդաշյանների հանդիպմանը ՀՀ վարչապետի հետ, որի ընթացքում իրենք խոստացել են շարունակել պայքարը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով համայն հայության պայքարին միանալու անհրաժեշտությունը: Նրանք նաև նշել են, ըստ  LATimes-ի, որ փորձում են սովորել հայերեն:

ABC News-ը նույնպես անդրադարձել է Քիմ Քարդաշյանի այցին, Քարդաշյանների հանդիպմանը ՀՀ վարչապետի հետ, ինչպես նաև Հաղթանակի զբոսայգի ու Մայր-Հայաստան հուշարձան այցելությանը: Քարդաշյանների այցը լուսաբանել է նաև Reuters գործակալությունը՝ ընդգծելով, որ սա Քարդաշյանների առաջին այցն է պատմական հայրենիք այն ժամանակներից, երբ իրենց նախնիները հեռացան Միացյալ Նահանգներ: Այդ նյութը գրեթե ամբողջությամբ տպագրվել է MSNBC, NY Daily News կողմից: MSNBC-ին տրամադրել է նաև տեսանյութ Քարդաշյան քույրերի այցելությունից Մայր-Հայաստանի հուշարձան: Իր հերթին NBC News-ը ևս հանդես է եկել հեռուստառեպորտաժով Քարդաշյանների այցի կապակցությամբ:

UPIմեջբերում է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները՝ ընդգծելով, որ այցը վաղուց էր նախատեսված և որ ընտանիքի բոլոր անդամները չափազանց ոգևորված են այդ կապակցությամբ:

The Huffington Postփոխանցմամբ Քարդաշյանների այս այցը տարբերվում է իրենց մնացած ճանապարհորդություններից նրանով, որ այս անգամ իրենք ժամանել են իրենց նախնիների երկիրը Հայոց Ցեղասպանության տարելիցի առիթով: Պարբերականի փոխանցմամբ, այցը կյանքի կոչվեց Քիմի համար դժվարին մի քանի ամիսներից հետո՝ կապված առողջական խնդիրների և երեխա ունենալու հարցերի հետ:

Բրիտանական The Independentտեղեկացնում է, որ Քարդաշյաններին Հայաստանում սպասում էր պետական այցի մակարդակի ընդունելություն: Ըստ թերթի՝ վերջիններս մեծացրեցին իրազեկումը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ: Հոդվածը մեջբերում է նաև System of Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի խոսքերը Քիմի մասին, ով կարևորել և արժևորել է Քիմի հիշատակումները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Մեկ այլ անդրադարձում թերթը ներկայացնում է տեսահոլովակ Քիմի Հայաստան գտնվելու ընթացքի մասին:

E! Onlineկարծիքով, Հայաստանի նկատմամբ սերը Քարդաշյաններին փոխանցել է իրենց հայր՝ Ռոբերտ Քարդաշյանը: Պարբերականը հիշեցնում է նախկինում Քիմի արած մեկնաբանությունները Հայաստանի ու հայ մշակույթի մասին, ուր նա ընդգծում է, որ չափազանց հպարտ է իր հայկական արմատներով: Պարբերականը անդրադառնում է նաև Քարդաշյանների հանդիպմանը վարչապետ Աբրահամյանի հետ, ինչպես նաև իրենց այցելությանը Հաղթանակի զբոսայգի: Ըստ հրապարակման՝ վարչապետի հետ հանդիպմանը Քարդաշյանները երախտագիտություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված են երկրի և ժողովրդի ջերմությամբ:

People ամսագիրը մանրամասն անդրադարձել է Քիմի և Քլոյի այցելությանը Մայր-Հայաստան հուշարձանի մոտ, ներկայացրել է հուշարձանի պատմությունը, ինչպես նաև մեջբերել Քարդաշյանների գրառումները հուշարձանի հետ կապված: Ամսագիրը նշում է, որ Քարդաշյանները ցնցել են երկիրը ինքնաթռից իջնելուն պես: Նշանավոր մեկ այլ ամսագիր՝ Vanity Fair-ը՝ ևս անդրադարձել է ամերիկահայ աստղային ընտանիքի այցին Հայաստան՝ ուղեկցելով նյութը լուսանկարներով այցելությունից: Իր հերթին Cosmopolitanգրել է Քիմի ազգականներ Քարա և Քորթնի Քարդաշյանների մասին, ովքեր ևս ներկա էին ՀՀ վարչապետի հետ Քարդաշյանների հանդիպմանը:

Մեկ այլ ամերիկյան ամսագիր էլ՝ OK!-ը, իր էջերում տեղադրել է Քարդաշյանների և մի խումբ հայ ֆանատների շփումը ցուցադրող տեսանյութ, ուր ֆանատներից մեկը Քիմին անվանել է աշխարհի ամենալավ հայ, որն էլ զվարճացրել է ամերիկահայ աստղին:

The Inquisitorանդրադարձել է Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի բուն նպատակին՝ կարծիք հայտնելով, որ այն կապված է Հայոց Ցեղասպանության տարելիցի հետ՝ չնայած աստղի ներկայացուցիչները հերքում են դա՝ նշելով, որ Քարդաշյանները մոտիկից ծանոթանում են իրենց նախնիների երկրին: Պարբերականի կարծիքով, անկախ Քիմ Քարդաշյանի այցի նպատակներից, ինչպես երևում է այցի մասին տեղեկությունից, Հայաստանն ու իր ազգաբնակչությունը չափազանց ուրախ են Քիմի այցելության կապակցությամբ և երախտապարտ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը ավելի լսելի դարձնելու համար:

Բացի վերը հիշյալ հրապարակումներից այս օրերին Քարդաշյանների Հայաստան այցին անդրադարձել են նաև Herald Recorder, Life & Style, TMZ, Express, Hollywood Life, Metro և այլ լրատվամիջոցներ:

Write a comment