Քիմ Քարդաշյանը դարձել է շիկահեր` Twitter-ում նշելով 30 միլիոն հետևորդների առկայությունը

Քիմ Քարդաշյանը դարձել է շիկահեր` Twitter-ում նշելով 30 միլիոն հետևորդների առկայությունը

Հոդվածի առանցքում

  • Թվում է` Քիմ Քարդաշյանը պատրաստվում է շիկահեր մնալ` փոխելով իր կերպարը սոցցանցերում: Աստղը տոնում է Twitter-ում 30 միլիոներորդ հետևորդի առկայությունը և տարածում է նոր ինքնանկար:
  • Մենք շուտով Քիմին կտեսնենք սպորտային կեցվածքով, շատ առողջ, բնականից սևահեր, երբ նա ձանձրանա շիկահեր լինելուց: «Այս ամենը խաբկանք է, ինչպես և նրա ամբողջ կյանքը, նա ցանկանում է Փարիզում մեծ ուշադրության արժանանալ: Նա միշտ ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում», - ասել է աղբյուրը:
  • Ավելի ուշ, 34-ամյա աստղը իր քույրերին` Քենդելին, Քլոեին և Քորթնիին ասում է, որ հենց նոր, նախքան նրանց գալը սեքսով է զբաղվել ամուսնու` Քայնեի հետ: Քիմը պառկած է կեղտոտ անկողնում, երբ նրա կողքին է պառկում Քլոեն, Քիմը անկեղծանում է և խնդրում նրան սպասել:
  • Հղիության ժամանակ Քիմը պնդում էր, որ այլևս երբեք չի ցանկանա հղիանալ, քանի որ շատ դժվարություններ է հաղթահարել այդ 9 ամսվա ընթացքում: Լոնդոնում Քիմն ասել է.«Ես հոգեպես պատրաստ էի և մտածել էի, թե ինչը կարող է ինձ վախեցնել: Դա հղիությունն էր, և ես ասացի, որ երբեք երկրորդ անգամ չեմ անցնի դրա միջով»:

Ուշադրությանն արժանի

Թվում է` Քիմ Քարդաշյանը պատրաստվում է շիկահեր մնալ` փոխելով իր կերպարը սոցցանցերում: Աստղը տոնում է Twitter-ում 30 միլիոներորդ հետևորդի առկայությունը և տարածում է նոր ինքնանկար:

«Քարդաշյանների հետ» հաղորդման նոր եթերաշրջանի մեկնարկից առաջ Քիմը թվիթ է գրել. «Հենց նոր տեսա, որ ունեմ 30 միլիոն հետևորդ, սա ցնցող է, շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ»: Նա նաև ավելացրել է. «Ժամանակն է փոխել մազերիս գույնը, հմմմմմմ, շիկահեր դառնա՞մ»:

Աստղը նաև բացատրել է, թե ինչու իր ընտանիքը շատ չի երևում շոուի նոր եթերաշրջանից առաջ. «Իմ ընտանիքը որոշել է շատ չխոսել մեր պրեմիերայի մասին և թող այս եթերաշրջանն ինքն իրենով խոսի ու պատասխանի ձեր բոլոր հավանական հարցերին»:

Նոր շիկահեր աստղը հնարավոր է ներկել է մազերը, որպեսզի հերքի տարածված լուրերը, թե իր մազերը իսկական չեն: Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրը աստղի մազերը նկարագրել է որպես «խաբկանք», ասել է Radar Online-ը. «Դրանք կատարյալ են կտրված, տարբեր երկարությամբ և դուք միշտ տեսնում եք նրան առջևից, այնպես որ ամեն ինչ նորմալ է թվում»:

Մենք շուտով Քիմին կտեսնենք սպորտային կեցվածքով, շատ առողջ, բնականից սևահեր, երբ նա ձանձրանա շիկահեր լինելուց:

«Այս ամենը խաբկանք է, ինչպես և նրա ամբողջ կյանքը, նա ցանկանում է Փարիզում մեծ ուշադրության արժանանալ: Նա միշտ ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում», – ասել է աղբյուրը:

Ավելի վաղ նա ցուցադրել էր իր նախանձելի կոնքերը «Քարդաշյանների հետ» շոուի անոնսի համար և նշել, որ ցանկանում է մերկ երևալ մինչև երկրորդ երեխայով հղիանալը: Նա ասել է. «Եթե մոտ ապագայում կրկին հղիանամ, մարմինս կրկին փոխվելու է, այնպես որ` այսօր մերկանում եմ»:

Kim-Kardashian-poses-NAKED-as-she-teases-Keeping-Up-With-The-Kardashians (1)

Ավելի ուշ, 34-ամյա աստղը իր քույրերին` Քենդելին, Քլոեին և Քորթնիին ասում է, որ հենց նոր, նախքան նրանց գալը սեքսով է զբաղվել ամուսնու` Քայնեի հետ:

Քիմը պառկած է կեղտոտ անկողնում, երբ նրա կողքին է պառկում Քլոեն, Քիմը անկեղծանում է և խնդրում նրան սպասել:

Անցած ամիս նրա մայրը ցույց է տվել իր տխրությունը Քիմի` Քանյե Ուեսթից նոր երեխա ունենալու կապակցությամբ:

The Sunday Times-ի Լին Բերբերին Քիմն ասել է. «Ես ամեն ինչ կթողնեմ նոր երեխա ունենալու համար», որից հետո ամսագրի համար մերկ լուսանկարվել է, նույնն արել է նաև Love պարբերականի համար:

Kim-Kardashian-poses-NAKED-as-she-teases-Keeping-Up-With-The-Kardashians

Քիմը նախկինում հայտնել է, որ պայքարում է բնական ճանապարհով երեխա ունենալու համար և մի անգամ էլ նշել է, որ սառեցրել է իր ձվարանները, երբ տեղեկացել է, որ հղի է Նորթից:

Քիմն ասել է. «Մենք արդեն փորձել էինք»:

Հղիության ժամանակ Քիմը պնդում էր, որ այլևս երբեք չի ցանկանա հղիանալ, քանի որ շատ դժվարություններ է հաղթահարել այդ 9 ամսվա ընթացքում:Լոնդոնում Քիմն ասել է.«Ես հոգեպես պատրաստ էի և մտածել էի, թե ինչը կարող է ինձ վախեցնել: Դա հղիությունն էր, և ես ասացի, որ երբեք երկրորդ անգամ չեմ անցնի դրա միջով»:

«Բայց դրանից հետո նա ծնվեց, և դա եղավ իմ մեծագույն ուրախությունը, նա իմ լավագույն ընկերն է»:

Բայց արդյոք նա ցանկանում է շատ երեխաներ ունենալ, ինչպես իր մայրը` Քրիս Ջենները, որն ունի 6 երեխա: Քիմն այս հարցին պատասխանել է. «Չգիտեմ, ես երեխան երեխայի հետևից կունենամ, հետո կտեսնենք, թե ինչ կստացվի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment